Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

20/09/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 20-ի համարում

Ի՞նչ կասեր Երեւանի բնակիչը, եթե նրան խնդրեինք գնահատել մայրաքաղաքի տրանսպորտի վիճակը: Նրանք, ովքեր օգտվում են տրանսպորտից, կարող են կռահել, թե ինչ գնահատականներ կհնչեն: Այնպիսի գնահատականներ կհնչեն, որ դրանք բառացի վերարտադրել հնարավոր չի լինի: Դրանք կլինեն, մեղմ ասած, քննադատական խոսքեր, իսկ եթե իրականությունը ասենք, կլինեն հայհոյանքներ: Տրանսպորտի վիճակը պարզապես ահավոր է, սարսափելի է, այլանդակ է, անհուսալի է եւ այլն: Չնայած հայերենը հարուստ է, բայց վիճակը ամբողջությամբ ներկայացնող բառերի պակաս է զգացվում: Սա այն մարդկանց կարծիքով, ովքեր ամեն օր օգտվում են տրանսպորտից: Իսկ ահա քաղաքային չինովնիկների կարծիքով վիճակը բարելավվում է: Համենայնդեպս այս կարծիքին է Երեւանի փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանը, որը քաղաքապետարանում համակարգում է տրանսպորտի վիճակը: 

«Վիճակը փոխվել է»,- լրագրողների համար անակնկալ հայտարարություն արեց պրն Ավանեսյանը երեկ քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ: Պրն Ավանեսյանն, իհարկե, նկատի ուներ, որ փոխվել է դեպի լավը: Սակայն հանդիպելով լրագրողների բուռն արձագանքին՝ ստիպված եղավ նահանջել. «Ես ձեզ հետ համաձայն եմ` դժվար է»: Դժվա՞ր է: Նման մեղմ գնահատական կարող են տալ այն մարդիկ, որոնք չեն օգտվում տրանսպորտից: Երեկ փորձեցինք պարզել, թե պրն Ավանեսյանը երբ է վերջին անգամ օգտվել, ասենք, երթուղային տաքսուց: «Ես ապրում եմ Զեյթունում, ամեն կիրակի ես իմ թոռնիկներին տանում եմ Մոնումենտ` 17 համարով»,- պատմեց պրն Ավանեսյանը:

Իհարկե, հրաշալի է, որ գոնե կիրակի օրը մեր քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյան նստում է երթուղային ու գնում Մոնումենտ: Չնայած կիրակի օրը մեր երթուղային տաքսիների ողջ հմայքը ընկալել հնարավոր չէ, այնուամենայնիվ, նույնիսկ կիրակի օրերին 17 համարի երթուղայինը Մոնումենտով չի գնում: Չէ, ինչ խոսք, գուցե հանուն փոխքաղաքապետի 17 համարի երթուղայինը կիրակի օրերին Մոնումենտով կանցնի, բայց դրանից Երեւանում տրանսպորտի վիճակը չի փոխվում: Սակայն ամենասարսափելին այն չէ, որ այսօր վիճակն այսպիսին է: Ամենասարսափելին այն է, որ վիճակը նույնն է լինելու նաեւ վաղը, հաջորդ տարի, մի քանի տարի անց: Քաղաքապետարանը որեւէ ռազմավարություն չունի տրանսպորտային հարցը լուծելու համար:

Ավելի ճիշտ ինչ-որ ծրագիր ունի, բայց այն, ինչը քաղաքապետարանը համարում է ռազմավարություն, ամենեւին էլ ռազմավարություն չէ: Այսպես. Ավանեսյանի ասելով, հույս կա, որ հաջորդ տարվանից կառավարությունը կսկսի դոտացիա վճարել քաղաքային տրանսպորտին: Այդ գումարով հնարավոր կլինի ծածկել այն վնասը, որը գոյանում է ավտոբուսների շահագործումից: Նաեւ Հայաստան են ներկրելու մոտ 120 ավտոբուս: Եւ սա է այն ամբողջ ռազմավարությունը, որը քաղաքապետարանի կարծիքով հանգեցնելու է տրանսպորտի վիճակի բարելավմանը: Հիմա դատեք ինքներդ` այսօր մայրաքաղաքում աշխատում են ավտոբուսներ: Դրանք, ըստ էության, աշխատում են վնասով, որովհետեւ երթեւեկում են թերբեռնված:

Դրանց ավելանում են եւս մի քանի տասնյակ ավտոբուսներ, որոնք կրկին աշխատելու են թերբեռնված: Եւ դրանք միշտ էլ այդպես են աշխատելու, քանի դեռ դրանց զուգահեռ գործելու են միկրոավտոբուսներ: Վերջիններիս հետ ավտոբուսները չեն կարող մրցել: Չեն կարող մրցել նախ եւ առաջ այն պատճառով, որ մեր մայրաքաղաքի անօրեն ու անկանոն երթեւեկությունը չի ենթադրում մեծ ավտոբուսների նորմալ աշխատանք: Ավտոբուսը որպես քաղաքային երթեւեկության մասնակից ամենաանպաշտպան, ամենաանշարժունակ սուբյեկտն է: Առաջին հերթին պետք է լուծել երթեւեկության հարցը: Իսկ դա արդեն քաղաքական հարց է: Սա լուծելու համար քաղաքական կամք է հարկավոր, որը կարող է ունենալ միայն վստահություն վայելող իշխանությունը:

Իսկ այնպիսի իշխանությունը, ինչպիսին այժմ Հայաստանում է, պետք է ստեղծի այնպիսի երթեւեկություն, ինչպիսին այսօր ունենք: Սրանք ընդհանրական պնդումներ չեն: Երթեւեկությունը կանոնակարգելու ցանկացած կտրուկ քայլ զանգվածային խռովություններ է առաջացնելու, քանի որ կանոնակարգվելու են ոչ թե ընտրյալները` «գոլդեն» համարներով թանկարժեք մեքենաները, այլ պատկերավոր ասած, երթեւեկության շարքային մասնակիցները: Իսկ քանի դեռ մայրաքաղաքի փողոցներով մեքենաները երթեւեկում են այնպես, ինչպես ուզում են, կանգնում են այնտեղ, որտեղ ուզում են, երբ ուզում են, ինչպես ուզում են, ավտոբուսների շարժը լինելու է դանդաղ, ձանձրալի ու տհաճ:

Եւ այս պայմաններում միկրոավտոբուսների հետ մրցակցությունն անհնարին է լինելու: Իսկ  քաղաքացին նման պայմաններում գերադասելու է երթեւեկել երթուղայինով «պպզած» վիճակում: Բայց եթե նույնիսկ համարենք, որ ավտոբուսների թվի մեխանիկական ավելացումը խնդրի լուծում է, ապա այստեղ եւս հարցեր են առաջանում: Ինչո՞ւ պետք է պետական բյուջեն դոտացիա վճարի ավտոբուսներ ձեռք բերելու համար, երբ մայրաքաղաքը իր միջոցները ծախսում է, մեղմ ասած, անարդյունավետ: Օրինակ, Հյուսիսային պողոտան, որտեղ իրականացվող շինարարության ներդրողները ստանալու են մոտ 100 մլն դոլարի շահույթ, քաղաքի վրա նստելու է մոտ 20 մլն դոլար:

Այսինքն՝ «էլիտար» մարդկանց «էլիտար» պահանջմունքները բավարարելու համար կառուցվող այդ էլիտար թաղամասի կառուցապատումը մինչեւ վերջ իրականացնելու համար Երեւանը իր համաքաղաքային միջոցներից ստիպված է լինելու ներդնել 20 մլն դոլար: Այդ գումարով կարելի է ձեռք բերել մոտ 200 առաջնակարգ մեծ ավտոբուսներ կամ մոտ հազար հատ «Բոգդանի» նման ավտոբուսներ: Մինչդեռ այդ գումարը ծախսվելու է բոլորովին այլ` «էլիտար» նպատակներով: Եւ այսքանից հետո պնդել, թե քաղաքապետարանը իրականում ուզում է բարելավել տրանսպորտի վիճակը, առնվազն միամտություն է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1843 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին