Վճռաբեկն առանց քննության է թողել Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդների բողոքը. այդ կազմը նախկինում քննել է Մարտի 1-ի գործը

Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդների բողոքն առանց քննության է թողել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Վերջինս Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել է երեկ:

Հետաքրքիր «պատահականությամբ» տուժողների իրավահաջորդների բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավորներն այն անձինք են, որոնք կամ քննել են Մարտի 1-ի գործը կամ պաշտպանել այդ գործով մեղադրանքը:

Մասնավորապես՝ բողոքն առանց քննության թողնելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հետեւյալ կազմը՝ նախագահ՝ Լիլիթ Թադեւոսյան, Սամվել Օհանյան, Արթուր Պողոսյան, Համլետ Ասատրյան եւ Ելիզավետա Դանիելյան:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Գեւորգ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ մի քանիսի գործով մեղադրող դատախազներից մեկն է եղել: Նա Մարտի 1-ի գործով կրկին նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: Թադեւոսյանը վերջերս է նշանակվել Քրեական պալատի նախագահի պաշտոնում:

Արթուր Պողոսյանը եղել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքը քննած դատավորների կազմում:

Համլետ Ասատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը քննած դատավորների կազմում, իսկ Ելիզավետա Դանիելյանը՝ Սասուն Միքայելյանի: Ինչ վերաբերում է Սամվել Օհանյանին, ապա նա էլ է եղել վճռաբեկի կազմում այն ժամանակ, երբ վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց բոլոր բողոքները։

Այս նույն կազմը, սակայն վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը:

Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ պատճառաբանությամբ է տուժողների իրավահաջորդների բողոքը Վճռաբեկ դատարանը թողել առանց քննության:

- Այն պատճառաբանությամբ, որ տուժողների իրավահաջորդները իրավունք չունեն նման բողոք ներկայացնել: Դատարանը բացարձակապես անտեսել է այն, որ կայացված որոշումը ուղղակիորեն առնչություն ունի իրենց հարազատների կյանքի իրավունքի դատավարական երաշխիքներին: Սրա վերաբերյալ որեւէ դատողություն չկա:

- Պարոն Գրիգորյան, բայց ինչո՞ւ չպետք է իրավահաջորդները բողոք ներկայացնեին:

- Իհարկե, պետք է ներկայացնեին: Այդ որոշումը հանգեցնում է նրան, որ նույնիսկ եթե քննությունը հասնի անձանց, ովքեր ենթադրաբար սահմանադրական անձեռնմխելիությունից են օգտվում, ապա քննությունը այդտեղ դադար է առնելու: Այդ անձեռնմխելիությունից օգտվող անձանց վերաբերյալ վարույթները դրանցից այն կողմ չեն գնալու, ինչը ուղղակիորեն կյանքի իրավունքի գործերով արդյունավետ քննության երաշխիքի խախտում է:

- Որոշումը կայացրած դատավորների կազմը հայտնի է: Ի՞նչ եք կարծում՝ նրանք չպե՞տք է ինքնաբացարկ հայտնեին:

- Փաստացի, առնվազն 5 դատավորիից չորսը ուղղակիորեն քննել է Մարտի 1-ի վերաբերյալ գործերը մեկը՝ պաշտպանել է մեղադրանքները: Իրենք կոնկրետ այս գործով արդեն ունեն հստակ ձեւավորված համոզմունք, որը իրենց անկողմնակալությունը լրջորեն կասկածի տակ է դրել: Իրենք առհասարակ անկողմնակալ չեն եւ ոչ միայն անկողմնակալ չեն, նրանք նույնիսկ կողմ են այս դատավարությունում: Նամանավանդ Մուշեղ Սաղաթելյանի ՄԻԵԴ վճռից հետո կոնկրետ դատավորներ կան օրինակ Պողոսյանը եւ Ասատրյանը, որ արդեն ուղղակիորեն կողմ են: Այսինքն՝ Մարտի 1-ի գործի քննությունը եթե խորացավ այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ նախանշել էր Եվրոպական դատարանը, մենք այս մարդկանց պատասխանատվության ենթարկելու խնդրի առաջ ենք կանգնելու եւ իրենք սա գիտակցում են: Այս գործով նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ պատասխանատվությունը չկրեն: Ամփոփ ասեմ՝ կոնկրետ կայացված որոշումը եւ Վճռաբեկ դատարանում այս կազմով վճռաբեկ բողոքների քննությունը արդեն ապացուցում է, որ Հայաստանի արդարադատության համակարգն ի վիճակի չէ քննել Մարտի 1-ի գործը: Հայաստանի արդարադատության համակարգի առանցքային դերակատարները Մարտի 1-ի գործով կողմեր են հանդես գալիս: Նրանք ոչ միայն անկողմնակալ չեն կարող լինել, նրանք արդեն իսկ կողմ են, ինչը նշանակում է, որ Մարտի 1-ի գործով բացահայտումները եւ արդարադատությունը կոնկրետ գործող Կոնվենցիոն արդարադատության համակարգի շրջանակներում իրենց իսկ գործողություններով իրենք անհնար են դարձրել: Հիմա անցումային արդարադատությունը իրենք են թելադրում, այլեւս ո՛չ գործադիր իշխանության պահանջն է, ո՛չ էլ հանրության, դատավորներն իրենք են հենց սրանով անցումային արդարադատության պահանջ թելադրել: Միանշանակ պետք է ինքնաբացարկ հայտնեին, այնպես ինչպես դատավոր Ազարյանը վերաքննիչ դատարանում եւ նրանք հաշվենկատորեն այդ բանը չեն անում, որովհետեւ սա իրենց համար հնարավորություն եւ առիթ է, որ իրենք իրենց պաշտպանեն այս գործով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15244 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը