Պուտինի «կարճատեւ աշխատանքային այցը». ի՞նչ ասելիք ունեին նրան Բաքվում

Լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքից

Սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Բաքու: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ այցը «կարճատեւ աշխատանքային» էր: Ընդ որում, ուշագրավ է, որ Պուտինը պետք է Բաքու այցելեր սեպտեմբերի 25-ին, սակայն, անհայտ պատճառներով այցը հետաձգվեց:

Բաքու կատարած այցի շրջանակներում Պուտինը առանձնազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, մասնակցեց նրա հետ ռուս-ադրբեջանական միջմարզային իններորդ ֆորումին: Պուտինը Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ հետեւեց Բաքվում ընթացող ձյուդոյի առաջնության եզրափակիչ փուլին: Միջմարզային ֆորումի շրջանակներում երկու երկրների նախագահները հանդես եկան հայտարարություններով: Ելույթներում հիմնական շեշտը դրվեց տնտեսական եւ էներգետիկ համագործակցության վրա:

Դեռեւս մինչեւ ՌԴ նախագահի՝ Բաքու այցելելը ռուսական եւ ադրբեջանական մամուլում սկսել էր բուռն քննարկվել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը: Russia Today-ը զրուցել էր «Ժողովրդական դիվանագիտություն» հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Կիրեեւի հետ: Վերջինս բարձր էր գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումները: Նա նաեւ նշել էր, որ Ադրբեջանը կապված է Ռուսաստանի հետ ընդհանուր պատմությամբ եւ աշխարհագրությամբ՝ չմոռանալով հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ երկու երկրները սահմանակից են նաեւ Կասպից ծովում:

Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը RT-ի հետ զրույցում հարցը դիտարկել էր աշխարհաքաղաքական բեւեռների տեսանկյունից եւ կարծիք հայտնել առ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, տեսնելով դեպի Արեւմուտք թեքվելու կործանարար հետեւանքները, վերականգնում են Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները տնտեսության, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Նա չէր բացառել նաեւ, որ Ադրբեջանը կարող է ներգրավվել Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին:

Իրականում Ռուսաստանի համար Ադրբեջանի հարցում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցության սերտացումը: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Բաքու կատարած այցից հետո այդ խնդիրն ավելի է սրվում: Ադրբեջանի սպառազինման այլընտրանքային աղբյուրների ընդլայնումը եւս ահազանգ է Ռուսաստանի համար:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառության աճող ցուցանիշները որեւէ կերպ չեն լուծում վերոնշյալ խնդիրները: Իսկ ռուսական փորձագիտական շրջանակների ձգտումը՝ Ադրբեջանին տեսնել Ռուսաստանի եւ Հայաստանի հետ ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներում, օբյեկտիվ պատճառներով անիրականանալի է: Նախ, Կրեմլում հստակ գիտակցում են, որ Ռուսաստանն ավելի շատ բան կկորցնի Ադրբեջանին սիրաշահելու նպատակով արված կտրուկ քայլերի հետեւանքով Հայաստանը կորցնելուց, քան կարող է ստանալ Ադրբեջանից: Բացի այդ, Ադրբեջանը պաշտոնապես ցանկություն չի էլ հայտնել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու:

Ինչպես արդեն նշվեց, Պուտինը Ադրբեջան պետք է այցելեր սեպտեմբերի 25-ին: Նախապես հայտարարված ամսաթվի նախօրեին Բաքվում մի շարք ադրբեջանցի ընդդիմադիր հասարակական գործիչներ կլոր սեղան էին կազմակերպել՝ գնահատելու Պուտինի Ադրբեջան այցի նշանակությունը:

Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել էր հայտարարություն, որում մասնավորապես նշված էր, որ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները սպառնում են խաղաղությանն ու Ադրբեջանի անկախությանը: Փաստաթղթում անդրադարձ կար նաեւ Ադրբեջանում գործող ռուսամետ գործիչների «հինգերորդ շարասյան» մասին: Ըստ կլոր սեղանի մասնակիցների` ՌԴ-ն այդ գործիչներին օգտագործում է հակաադրբեջանական քաղաքականության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունը պետք է շատ կարճ ժամկետում հստակություն մտցնի մեր հասարակության մեջ ուղղորդված արտահոսող տեղեկություններում ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի տնօրինած այլ դաշինքներին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Հասարակական գործիչները քննադատել են Ադրբեջանում ռուսերենն ավելի լայն տարածելու փորձերը, ինչպես նաեւ դատապարտել «Կրեմլի հակազդեցությունը Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը»: Ընդ որում, կլոր սեղանի մասնակիցները դեմ չեն, ավելին՝ իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական եւ տնտեսական ոլորտներում կապերի սերտացմանը:

Կլոր սեղանի ընթացքում հնչեցված մտքերի հասցեատերը, թերեւս, Պուտինն է: Սակայն, հաշվի առնելով դիպուկ ձեւակերպումները եւ այն, որ նմանատիպ միջոցառումները Ադրբեջանում առնվազն համաձայնեցվում են կենտրոնական իշխանության հետ, կարելի է ենթադրել, որ դրանց հեղինակը ոչ թե կլոր սեղանի մասնակից «ընդդիմադիր» գործիչներն են, այլ հենց Ադրբեջանի ղեկավարությունը, որն ի վերջո հետ է կանգնելու ինտեգրացիոն գործընթացներին ներգրավվելու իր «մեծ ցանկությունից»:

Տպել
3268 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին