Ոստիկանների ազատության մեջ գտնվելը վտանգավոր է. խոշտնագված քաղաքացու քույրը դժգոհ է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոտիկանության Սեւանի բաժնում քաղաքացի Արա Վարդանյանին խոշտանգելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության պաշտոնատար անձինք ազատ են արձակվել:

Այս քրեական գործը մեծ աղմուկ է բարձրացրել. շաբաթ օրը, երբ ոստիկանները դեռ գտնվում էին արգելանքի տակ, նրանց հարազատները փակել էին Երեւան-Սեւան մայրուղին: Այնուհետեւ ձերբակալված ոստիկանների հարազատներին ընդունել էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ վստահեցրել, որ բոլոր հարցերը կլուծվեն օրենքի շրջանակում:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին. Սեւանի բնակիչ 28-ամյա Արա Մուրադյանի քույրն ահազանգել էր, որ եղբորը ոստիկանության երեք ծառայողներ ծեծի են ենթարկել. «Շորերը հանել են տալիս, ոտքերը մաքրում են շորերի վրա, թքում են եղբորս շորերի վրա, ասում են՝ դե հենց հիմա պետք է հագնես»,- ծեծից դրվագ էր պատմել Մուրադյանի քույրը: Հրապարկված լուսանկարներում էլ Մուրադյանի մարմնի տարբեր մասերում նկատելի էին վնասվածքներ ու կապտուկներ:

Նախաքննության ընթացքից, սակայն, դժգոհ է ոչ միայն տուժող կողմը, այլ նաեւ՝ ոստիկանների հարազատները: Ոստիկան Սահակ Դավթյանի մայրը՝ տիկին Թամարը, դժգոհ է որդուն առաջադրված մեղադրանքից: Նա նշեց, որ եթե բողոքի ակցիա չկազմակերպեին, ապա որդին եւ մյուս ոստիկաններն այժմ կալանքի տակ կլինեին: Տիկին Թամարան մեր զրույցում պատմեց, թե ուրբաթ օրը որդին տեղեկացրել է, որ գնում է ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չի վերադարձել, հետո տեղեկացել է ձերբակալության մասին: Նա պնդեց, թե տուժող երիտասարդը թմրամոլ է, իսկ մարմնի վրա առկա կապտուկներն ու հարվածքները ստացել է մինչե որդու եւ մյուս ոստիկանների՝ «Տոտո» բուքմեյքերական կետ հասնելը: «Սրանից առաջ էլ Դիլիջանում տուրիստների էր կողոպտել (նկատի ունի տուժողը)»,-ասաց ոստիկանի մայրը: Նա ասաց, որ ամուսինը երկու ամիս առաջ է մահացել, տան միակ աշխատողը Սահակն էր, ինքն էլ առողջական խնդիրներ ունի: «Երեխես բանակից եկել է գովասանագրերով, շնորհակալագրերով: Ուսումն ավարտեց, ընդունվեց ոտիկանություն: Ու խնդրեմ, իմ երեխեն ափսոս էր ուղղակի, որ մտավ էդտեղ. զինվորին դրել եք ի՞նչ հոդվածով եք դատում, ո՞ւմ համար հանցագործի՞: 6 ամիս է՝ նշանված է, 6 օր նշանածին չի տեսել, օրերով տուն չի գալիս, աշխատավարձը եսիմ ինչ է ու այդքանից հետո տես ինչ հոդված են դրել երեխուս վրա ու առանց ապացույց: Այնքան վիրավորված եմ, իմ երեխեն այդքան ծառայեց Հայրենիքի համար»,- վրդովված նշեց տիկին Թամարան: Մեր հացրին, թե որդին մինչ ձերբակալվելը պատմե՞լ է դեպքի մասին, թե ոչ, նա ասաց, որ դեպքի մասին իմացել է ձերբակալվելուց հետո: Դիտարկմանը, որ այնուամենայնիվ, տուժողի մարմնի տարբեր մասերում բռնության հետքեր կան, տիկին Թամարան պատասխանեց. «Ինքը նման բան չի անի: Ահազանգը եղել է, էս երեխեքը գնացել են ու բաժին են տարել: Ես մենակ իր (Սահակի) պատռված վերնաշապիկն եմ տեսել»: Հարցին, թե չի՞ ասել՝ ինչպես է այն պատռվել, տիկին Թամարան ասաց, որ չի հարցրել եւ չգիտի՝ ով է այն պատռել: «Ինձ բան չի ասում, ես գիտեմ, որ իմ էրեխեն անշահախնդիր ծառայեց երկրի համար ու հիմա ինչ ձեւ են գնահատում: Օսիպյանը ասաց՝ ամեն ինչ օրենքի սահմաններում կարվի, օրենքի սահմանը որն ա՞: Եթե իմ երեխեն մարդ չի ծեծել, դուք բերել սենց ծանր հոդված եք դրել, ո՞ւմ համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Տուժող Արա Վարդանյանի քույրը՝ Նաիրա Վարդանյանն էլ կարծում է, որ ազատության մեջ մնալով՝ ոստիկաները խոչընդոտելու են գործի քննությանը: «Ոնց կլինի՝ իրենք ոստիկաններ են, իրենց ազատեցին, իմ եղբայրը հասարակ ընտանքից է, պարբերաբար կրկնում են՝ դատապարտյալ, հա դատապարտյալ: Հա ի՞նչ անենք, մարդը մեկ անգամ դատված է եղել: Կամ անընդհատ ասում են՝ թմրամոլ, եթե իմ եղբայրը թմրամոլ է՝ մի հատ գործ բացեք, որ ինքը դրա համար դատված է եղել, սուտ հայտարարություններ են արել: Ճանապարհ փակելով իրենց ոստիկաններին արդարացրեցին, բայց էս գործը չի փակվելու, ես ասել եմ՝ մինչեւ Երոպական դատարան գնալու եմ: Ես հասկացա, որ Հայատանում արդարություն չկա»,- մեր զրույցում ասաց Վարդանյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ եղբայրը նախկինում դատված է եղել գողություն կատարելու համար:

Նա կարծում է, որ ոստիկաններից հատկապես Վահագն Միքայելյանը պետք է անզատության մեջ մնա, քանի որ հենց նա է եղբորը դաժան ծեծի ենթարկել: «Հիմա տուն ենք վարձում, որ իմ եղբորը էս ընթացքում Սեւանից դուրս բերենք, որ իր գլխին ոչ մեկ մի բան չսարքի»: Նաիրա Վարդանյանն ասաց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը առգրավել է «Տոտո» բուքմեյքերական կետի տեսագրությունները: «Ես իմացա, որ Տոտոյի տեսագությունը հանել են ու տեսել են, որ եղբայրս նստած է, Վահագը ներս է մտնում ու ասում՝ ստեղ կռիվ ա, ասում են, մարդիկ պատասխանում են՝ որտե՞ղ, ասում ա՝ ստեղ: Եղբարյս ասում ա՝ ստեղ կռիվ չկա ու Վահագին հարց ա տալիս՝ Վահագ դու աշխատո՞ւմ ես, նա էլ պատասխանում ա՝ հեսա կտենաս, կարող ա՞ նենց խոչընդոտես, չաշխատեմ: Ինչից հետո ամրակցված զենքը հանում ա ու հարձակվում եղբորս վրա: Ինքը հատկապես ամենաուժեղ ծեծողներից ա եղել, նա պետք ա դրսում չհայտնվեր»,- նշեց տուժողի քույրը: Անդրադառնալով ոստիկանների հարզատների այն պնդումներին, որ եղբայրը տուրիստների է կողոպտել, Վարդանյանն ասաց՝ ճիշտ չեն ներկայացնում: «Դա երկու ամիս առաջ ա եղել: եղբայրս Դիլիջան գնալիս է եղել, ճանապարհին տուրիստներ են կանգնած եղել, եղբայրս որ բենզին ա լցրել, չի նկատել, որ տուրիստները նստել են մեքենան ու որ իրենց հետ ապարանք ա եղել: Տուրիստներին իջեցնելուց հետո տեսել ա, որ մեքենայի մեջ ապրանք կա, հետ ա քշել ու ապրանքը տվել: Եթե եղբայրս մեղավոր լիներ, էսօր ինքը ազատության մեջ չէր լինի: Ինքը մեղավոր ա՞, հանցագործ ա՞, թող տանեն դատեն, ոչ թե ծեծեն, օրենք գոյություն ունի: Ես ոստիկանությունում իմացա, որ Վահագն Միքայելյանի վրա 5-ից ավելի բողոքներ կան: Իր դրսում մնալը վտանգ է իմ եղբոր կյանքի համար: Նա նենց ա ստորացրել իմ եղբորը... եթե ուզում են Հայասատնում ջահել տղերքը մարդասպան դառանան, խնդիր չկա, մենք էլ մեր արդարությունը կանենք: Եթե հարցը ճանապարհ փակելով ա լուծվում, խնդիր չկա: Հիմա, եթե իմ եղբայրը ոստիկանի հարվածած լիներ, էդքան իրեն ստորացնելուց հետո, եղբորս ցմահ կդատեին: Ոստիկանը ոստիկանին պաշտպանում ա, բայց խեղճ, հասարակ բանվորի ընտանիքներին պետք է հալածե՞ն, ինչ անեք, որ մի անգամ դատվել է, պետք է ծեծե՞ն»,- հավելեց Արա Վարդանյանի քույրը: Նա ասաց, որ եղբոր պատմելով, ոստիկաններից Թաթուլ Գեւորգյանը պաշտպանել է, որպեսզի իրեն չհարվածեն: «Վահագն Միքայելյանը գլուխը դրել ա ոտքի տակ, ճմռել ա գլուխն ու ասել՝ սա անում եմ նրա համար, որ ինձ լավ ճանաչես: Թաթուլը ասում ա խփել ա, բայց եղավ դեպք, որ ինքը պաշտպանում էր ինձ, որ չխփեին: Մենք ոչ մարդկանց գլխին սարքում ենք, ոչ էլ նման ցանկություն ունենք: Ես արդարություն եմ պահանջում, ջահել տղայա, ինչի՞ համար եք կյանքը սենց խորտակում»: Նաիրա Վարդանյանն ասաց, որ երբ եղբորը Սեւանի հիվանդանոց են տարել, բժիշկները ոստիկանություն չեն ահազանգել: Նրա խոսքով՝ դեպքի վերաբերյալ ցուցմունք են տվել ե՛ւ եղբոր ընկերները ե՛ւ ընկեոջ մայրը, որը Արա Վարդանյանին հիվանդանոց էր տեղափոխել: Ոստիկան Վահագն Միայելյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ոստիկաններին մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Տպել
2687 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին