Վանեսյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. նա հոգեկան առողջության զարգացման հիմնադրամ կստեղծի

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, որն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այսօր հրաժեշտ է տվել կենտրոնի աշխատակազմին: Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից հասկանալի է դառնում, որ գնալուց առաջ Վանեսյանը կանանց ծաղիկներ է նվիրել: Գրառման մեջ նաեւ տեղեկացրել է հոգեկան առողջության զարգացման հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին:   

«Այսօր դադարեցրել եմ՝ որպես տնօրեն իմ պաշտոնավարումը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ֊ում։ Շնորհակալ եմ ողջ անձնակազմին միահամուռ աշխատանքի եւ ձեռքբերումների համար։ Ի հարգանս հոգեբուժական հանրույթի եւ աշխատակիցների, իմ հետագա գործունեությանը զուգահեռ համախոհներիս եւ ընկերներիս հետ նախաձեռնել ենք ստեղծելու Հոգեկան առողջության զարգացման հիմնադրամ»,- հայտարարել է Նարեկ Վանեսյանը եւ հետգրությամբ ավելացրել. «Սատարում եմ ՀՀ առողջապահության նախարարի կողմից վարվող քաղաքականությանը եւ իմ ուժերի ներածի չափով աջակցելու եմ առողջապահության ոլորտի զարգացմանը»։

Նարեկ Վանեսյանը ՀԱՊԱԿ տնօրենի պաշտոնում նշանակվել էր ընդամենը վերջերս: Նախորդ օրերի աղմկահարույց իրադարձություններից հետո պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: 

Նկարում ՀԱՊԱԿ ՓԲԸ ղեկավար անձնակազմն է։

Տպել
1252 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան