3 կարեւոր քայլ՝ մինչեւ մանկապարտեզը. Լյուսի Քոչարյանի անդրադարձը

28/11/2018 schedule15:15

Նեղվում եմ երեխաների համար 2 դեպքում՝ երբ մանկապարտեզ են գնում մինչեւ 2-2,5 տարեկանը, եւ երբ մանկապարտեզ չեն գնում 3-3,5 տարեկանից: Որովհետեւ մինչեւ 2-2,5 տարեկանը չափազանց շուտ է մամայից պոկվելու համար, օտար բազմամարդ միջավայրն էլ՝ հոգեբանորեն չափազանց «ագրեսիվ»: Իսկ 3-3,5-ից՝ բացառապես տանը պահելու դեպքում, որպես կանոն, ամեն հատիկ օրը դանդաղեցնում ու թուլացնում է երեխայի սոցիալիզացիայի ընթացքը: Ու հետո դպրոց գնալիս երեխան անգամներով ավելի մեծ սթրես է տանում:

Բայց սկսենք սկզբից

Կողմնակից եմ հոգեբանների կողմից սահմանված տարիքից՝ 3-3,5-ից երեխային պարտեզ տանելուն: Ինչու՞, ի՞նչ է տալու այն: Դրանցից հիմնականները.

*Օտար մեծահասակների հետ շփում, մամային վստահելու միջոցով այդ մեծահասակների նկատմամբ վստահության ձեւավորում:
*Սեփական ցանկությունների, ազատությունների, դրական սահմանների ընկալում:
*«Մարդիկ տարբեր են, շատ-շատ տարբեր» երեւույթի ընկալում:
*«Ես մեկ, անկրկնելի նմուշ եմ եւ միաժամանակ լավ ու սիրելի երեխաներից մեկն եմ, խմբի անդամ» հաստատման ընկալում:
*Կազմակերպչական հրահանգների կատարում, սեփական էմոցիաների ու գործողությունների կառավարիչների ձեւավորում. չէ՞ որ մենք կարողանում ենք հասարակության մեջ ապրել ինքներս մեզ «շարժելով» կամ զսպելով, ստիմուլներ տալով եւ այլն:

Զարգացումը եւս սթրես է

Պատկերացնու՞մ եք երեխայից ինչ ահռելի էմոցիոնալ ու ֆիզիկական ռեսուրսներ են ծախսվում վերը նշված ցուցակը յուրացնելու համար: Այն էլ մանկապարտեզում մեն-միայնակ լինելու պայմաններում: Չկան մաման, պապան, տատիկը, դայակը.. տանից՝ ոչ ոք: Ու այդ նորություններն անվերջանալի հոսքով ամեն օր նրա կամքից անկախ թափվում են երեխայի գլխին: Կարծում եմ՝ մանկապարտեզի բարեհաջող մեկնարկը սկսվում է մանկապարտեզից դեռ շատ ավելի առաջ:

Հասանք 3 կարեւորագույն քայլերին

Քայլ 1: Շատ արդյունավետ եմ համարում ժամավճարի հիմունքով մանկական զարգացման կենտրոնները: Դրանք ադապտացիոն լավ տրամպլին կարող են լինել՝ փափուկ, մանրամասն բացատրելու ու երեխային դրականորեն ներկայացնելու դեպքում: Փորձս մեջբերեմ. որոշեցի մանկապարտեզ գնալու ամսաթիվն ու դրանից 3 ամիս առաջ ձեռնարկեցի փամփլիկ զարգացման կենտրոն հաճախելու օպերացիան: Առաջին երկու շաբաթը ծախսվեց սենյակ առ սենյակ երեխայի հետ մտնելու, հետը խաղալու, մանկավարժների հետ ծանոթացնելու, ընկերացնելու, ժամանցը լավագույնս ներկայացնելու վրա: Հաջորդ 2 շաբաթը սովորում էինք միայնակ մտնել սենյակները, մեկ ժամ վստահել մանկավարժներին՝ մամային աչքի տակով տեսնելով սպասասրահում: Եվ ահա հաջորդ երկու ամիսներին ստացվեց երեխա, ով շաբաթական երեք օր երկուական ժամով հիասքանչ ժամանակ էր անցկացնում առանց մամայի: Ամեն դուրս գալուց առաջ հարցնում էի. «Սոֆ, ինչպե՞ս ես կարոտելու մամային»: Ասում էր. «Ուրախ-ուրախ խաղալով ու հետաքրքիր բաներ անելով»: Երեք ամսից մանկապարտեզ գնալիս րոպե առ րոպե գիտեր՝ ինչ է իրեն սպասվում, ինչպես է կարոտելու, սպասելու եւ ուրախանալու, երբ մաման գա իր հետեւից:
Ծայրահեղ անարդյունավետ եմ համարում առանց նախապատրաստական աշխատանքների երեխային մանկապարտեզ տանելն ու միանգամից ժամեր շարունակ թողնելը:

Քայլ 2: Հաջորդ կարեւորագույն հարցն է երեխայի խոսքը: Մի անփոխարինելի գործիք՝ օտար միջավայրին հարմարվելու ու բազմաթիվ դրական հմտություններ ձեռք բերելու համար: Եթե ուզում եք տեղյակ լինել՝ ինչ է կատարվում երեխայի հետ պարտեզում, ինչից է նա նեղվում, ինչը՝ հավանում, որ դայակն ինչպես է հետը խոսում, ընդհանրապես ինչպես է նրա կյանքն ընթանում, ապա բարձրաձայն խոսք ունենալու մասին սկսեք հոգալ դեռեւս 6-8 ամսականից: Մի մոռացեք, որ 3 տարեկանում ուզելու եք մանկապարտեզ տանել եւ չանհանգստանալ երեխայի անվտանգության համար:

Քայլ 3: Եթե ուզում եք բազմապրոֆիլ ու բազմաբովանդակ հոգեբանական խնդիրներ նկատել երեխայի մոտ, ապա շարժվեք «դե կգնա պարտեզ՝ կկտրվի էլի տակդիրից» բանաձեւով: Եթե ուզում եք երեխան սկսի մատները ծծել, ապա ծծակ օպերացիան չավարտած՝ ուղարկեք մանկապարտեզ, թող այնտեղ կոշտ, ստիպողաբար ու առանց շատ մանրանալու զրկեն նրան ծծակից: Եթե ուզում եք երեխան կլոր ամիս հիվանդ անցկացնի՝ բռնեցնելով «դե հիվանդ ա՝ չեմ ուղարկում մանկապարտեզ» կանոնը, ապա կրծքով կերակրման փուլը չամփոփված՝ տարեք մանկապարտեզ: Գցեք այս բոլոր կարեւորագույն փուլերի ավարտը, կոպիտ հաղթահարումը խեղճ ու կրակ մանկապարտեզի վրա: Հանգստացրեք ձեզ այն մտքով, որ մանկապարտեզի օտար դայակներն ավելի լավ գիտեն՝ ինչպես բացատրել ծծակի ու տակդիրի «քըխ» լինելը: Իսկ եթե իմ պես «ծույլ եք» ու մտադիր չեք ամեն օր լսել դայակներից, թե ինչ բարդ է երեխան ադապտացվում, ինչ բարդ է շփվում կամ որքան է տակն անում, ուրեմն հաշվի առեք.
*մանկական հոգեբանները պնդում են՝ ծծակ եւ կկ փուլերը պետք է փափուկ ավարտվեն 1,2-1,6տ.-ի շրջանում երեխայի համար շատ ապահով միջավայրում, (ի դեպ, կկ մասնագետները նշում են մինչեւ 2տ.-ը, որի հետ համաձայն չեն հոգեբանները),
*մանկաբույժներն ու մանկական ուռոլոգները պնդում են՝ երեխայի ցերեկային անմիզապահության խնդիրը պետք է լուծված լինի 2-3, իսկ գիշերայինը՝ 5 տարեկանին մոտ:   

Եվ վերջում, ինչպես միշտ, մի իրական դրվագ:
- Մա՜մ, մեր խմբի «այսինչը» դանդաղ է մեծանում:
- Այսի՞նքն, Սոֆ, ի՞նչ իմացար՝ դանդաղ է մեծանում:
- Դանդաղ է սովորում խոսել ու գեղեցիկ խաղալ, բայց ոչինչ, ես կսպասեմ:

Տպել
2879 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է