Տնտեսությունը պիտի կառուցվի այնպես, որ հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության․ ՔՈ ՍԴԿ-ի նախընտրական ծրագիրը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է, որ իրենք ընտրության են գնում հին համակարգի կողմից կեղծված Սահմանադրությամբ, հին համակարգի ձեւավորած օրենքներով ու հին համակարգը ներկայացնող օլիգարխիկ խմբավորումների մասնակցության պարագայում՝ միաժամանակ նշելով, որ գնում են այս ընտրություններին՝ գիտակցելով սահմանադրական կարգի հաստատման գործում իրենց հանձնառությունը, որի համար պարտավորվում են գործել հետեւյալ ուղղություններով․

  1. կեղծիքներով հաստատված Սահմանադրության փոխարեն՝ նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունումը,
  2. կուսակցությունների, այլ հասարակական միավորումների գործունեության թափանցիկությունը եւ ժողովրդավարությունը երաշխավորող նոր օրենքների ընդունումը,
  3. նոր ընտրական օրենսգրքի ընդունումը,
  4. հանրային ունեցվածքը յուրացրած նախկին ու ներկա պաշտոնյաների կողմից հանրությանը փոխհատուցելու դիմաց նրանց նկատմամբ համաներման կիրառումն ու հետագայում պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը երաշխավորող օրենսդրական փոփոխությունները,
  5. ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների պարզեցումն ու ներդրումը, անցումային արդարադատության կիրառումը։

ՔՈ ՍԴԿ-ն նշում է, որ այս փոփոխությունների համար իրենք օգտագործելու են քաղաքացիների կողմից տրված պատգամավորական լիազորությունները, իսկ փակուղային պայմաններում պատրաստ են վայր դնել մանդատն ու վերադառնալ փողոց՝ շարունակելու հեղափոխության հռչակած ճանապարհը։

Կուսակցության պնդմամբ՝ պետության խնդիրն է չափավոր ներգործել տնտեսության վրա այնպես, որ ստեղծվի համընդհանուր բարեկեցության պետություն, որը ենթադրում է արդյունքի արդար վերաբաշխում եւ հանրային պատասխանատվություն այն քաղաքացիների համար, որոնք իրենց համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու հնարավորություն չունեն․

«Տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության»,-նշված է կուսակցության նախընտրական ծրագրում։

Կուսակցությունը նշում է, որ սոցիալական քաղաքականության նպատակն է բարեկեցության ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները։

ՔՈ ՍԴԿ-ի նախընտրական ծրագրում ասված է, որ պետությունը երաշխավորելու է անվճար եւ բոլորի համար հասանելի նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական կրթություն․

«Միաժամանակ՝ միայնակ կամ մասնավոր հատվածի հետ համագործակցելով , կրթաթոշակների, դրամաշնորհների եւ պետական բյուջեից  այլ հատկացումների միջոցով պետք է ապահովի հնարավորինս մատչելի կամ անվճար բուհական եւ հետբուհական կրթություն, ինչպես նաեւ շարունակական կրթություն ստանալու հնարավորություն»։

Կուսակցությունը նախատեսում է առողջապահության ոլորտում ապացուցողական բժշկության գործելակարգերի վրա հիմնված համակարգի ստեղծում, մասնագետների որակավորում, առողջապահության պետական ապահովագրություն՝ սկսած ուռուցքային հիվանդություններից, անցնելով սիրտանոթային հիվանդություններին, վերջացրած այլ՝ նվազ վտանգավոր հիվանդություններով։

Միեւնույն ժամանակ՝ ՔՈ ՍԴԿ-ն նպատակ ունի օրենսդրական փոփոխություններով «ճշմարտության եւ հաշտեցման» հանձնաժողովների, լյուստրացիայի եւ վեթթինգի, անցումային արդարադատության այլ գործիքների միջոցով վերականգնել մարդկանց խախտված իրավունքները, մաքրել պետական ծառայության համակարգը՝ օրինախախտ, ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ բարեխիղճ պետական հանրային միջոցները։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ պետության արտաքին քաղաքականությունը հիմնված է լինելու մեր պետական շահերի լիարժեք սպասարկման եւ մեր իրավունքների ու պարտականությունների իրականացման վրա։ Իսկ Արցախի հարցում կուսակցությունը հաստատակամ պահպանելու է մեր դերը՝ որպես Արցախի սահմանադրական տարածքում ապրող ժողովրդի կյանքի, երջանկության եւ ինքնիշխան իրավունքների երաշխավոր։

Կուսակցության ծրագիրը կարող եք կարդալ կուսակցության պաշտոնական կայքում՝այստեղ։

Տպել
4312 դիտում

ՖԱՖ-ը կոչ է անում միավորվել ու աջակցել ՀՀ ֆուտբոլի հավաքականին (տեսանյութ)

Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել. նախարարը՝ ողբերգական դեպքի մասին

Բանակցելու իրավունքի մանդատը. Զորի Բալայանն էլ Ռուսաստանին կոչ արեց «գալ եւ տեր կանգնել Արցախին»

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը 10-15 մետր է

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է աշխատանքը

Հայկի՝ իմ երկար տարիների ընկերոջ նկատմամբ պարտավորություն ունեմ. փոխքաղաքապետը՝ մշակույթի ոլորտը համակարգելու մասին

ԱՄՆ դեսպանը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ- ի աջակցությունը Հայաստանին

ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը քննարկել են իրավապահ կառույցների միջև համագործակցության հարցեր

Ասում էին՝ շատ ենք սիրում երաժշտություն. Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը մասնակիցների կողմից որպես հոբբի է ընկալվում

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով

Արդարադատության նախարարի տեղակալներն ազատվել են աշխատանքից

«Սիթի օֆ Սմայլ»-ը հունվար-փետրվարին 35,042,596 դրամի բուժում է կազմակերպել 60 շահառուի համար

Մարտի 17-ից կորած քաղաքացուն փրկարարները որոնել են Լեռնապատ գյուղի հարակից անտառում

Սերիալները 2500 մասից դարձել են 400, լավ է. Խորեն Լեւոնյանը հեգնում է

Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի կոչը

Էքսկուրսիայի ժամանակ 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150-200 մետր բարձրությունից ընկել է անդունդը

Ո՞վ է իրականում քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն եւ ինչ է հայտնի նրա մասին

Ավելի օպտիմալ տարբերակ․ ԱԺ աշխատակազմի պարզաբանումը` մաքրուհիների խնդրի հետ կապված

3 մարզական միություններում 3-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստանում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում