Հառաջ. համերաշխում՝ ըստ Անդո Մանուկյանի

27/11/2018 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 23-ի համարում

Երեկ կառավարության նիստերի դահլիճում գումարվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հիմնադրած «Համերաշխություն» կուսակցության երկրորդ համագումարը, որին հրավիրված էին մասնակցելու միայն կոալիցիայի 3 կուսակցությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այսօր, երբ քաղաքական դաշտն ալեկոծված է, հանձին «Համերաշխության» եկել է խոհեմ ուժերի ժամանակը: Իսկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համագումարի 608 պատվիրակներին ողջունեց, որովհետեւ «մարդիկ են ամբոխվել»: Իսկ ի՞նչ պարզվեց, ովքե՞ր էին համագումարի պատվիրակները. նրանք պարոն Մանուկյանի գլխավորած նախարարության ներկայացուցիչներն էին, նախկին ԱԻՄ-ականներ, որոնք այս կուսակցություն են եկել Ներսես Զեյնալվանդյանի հետ, եւ պարզապես մարդիկ, որոնք որոշել են համերաշխվել իշխանության կարկառուն ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանի շուրջ:

Կուսակցությանն, ըստ Անդրանիկ Մանուկյանի, անդամագրվել է 3 հազար 288 մարդ: Նախարարն իր ծրագրային ելույթում, որը գրավոր էր եւ իրականում կանոնադրական դրույթներն էր ներկայացնում, ասաց, որ մտադիր է համախմբել քաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերին: «Երկրում տարածել համերաշխության մթնոլորտ, ոչ թե ինչ-որ մեկին վախեցնել»,- ծրագրային համապատասխան դրույթը մանրամասնեց նա: Եւ ավելացրեց` շատ լավ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեին ի նպաստ մեր երկրի, մեր ազգի, մեր պետության զարգացման: Իսկ պարոն Մանուկյանը իր կուսակցության համագումարին հրավիրե՞լ էր ընդդիմադիրներին: «Ոչ»,- լրագրողների հետ զրույցում կարճ կապեց նա: Ինչո՞ւ, միգուցե ընդդիմադիրներն էլ են ուզում համերաշխվել:

«Ովքեր մեզ հետ կուզեն լինել համերաշխ, մենք կցանկանանք նրանց հետ լինել համերաշխ»,- ասաց նախարարը: Վերջինս պատրաստ է «միասին զրուցել» միայն նրանց հետ, ովքեր ընդունում են իր կուսակցության գաղափարները եւ այդպես շարունակ: Իսկ ո՞ւմ հետ է մտադիր համերաշխ լինել կուսակցությունը, եթե ոչ ընդդիմության: Այն ուժերի, որոնք ելնելու են զուտ ազգային շահերից: Իսկ ազգային շահերը Մոնտեսքյուի գաղափարակից Մանուկյանը թվարկեց իր ելույթում` ազատություն, հավասարություն եւ արդարություն: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, որ արդեն երեք տարի երկրում անհամերաշխության մթնոլորտ է տիրում, ինչո՞ւ նա քայլեր չի ձեռնարկել վիճակը հաղթահարելու համար: «Մենք ձեռնարկել ենք քայլեր, չգիտեմ ինչքանով է ստացվել»,- ասաց նա:

Համերաշխում ասելով՝ Մանուկյանը հասկանում է, որ պետք չի երկրում չարության մթնոլորտ տարածել, պետք է լինի «խաղաղության բարի մթնոլորտ»: Այսինքն, մթնոլորտ, երբ ընդդիմությունը «բոյկոտ» կամ «ոչ» չի քարոզի սահմանադրական փոփոխություններին, երբ ոչ ոք նախարարի ձեռքը չի բռնի «Մետրոպոլն» ընդլայնելիս, երբ միտինգներ եւ ցույցեր չեն լինի, չէ՞: Այս ամենի բացակայությունը նա համարեց բարի մթնոլորտ, որին ձգտում է իր կուսակցությունը: Նա «համերաշխության» շրջանակներում սառը ջուր լցրեց այն դժբախտների գլխին, ովքեր մտածում են, որ նոյեմբերի 27-ի հանրաքվեից հետո ՀՀ-ում իշխանափոխություն կլինի: Ինչո՞ւ, որովհետեւ «բարեփոխումներն իշխանությունների նախաձեռնությունը չի»:

Բայց գտնում է, որ մեր ժողովուրդն «այո» է ասելու դրանց: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը նա տվել էր նաեւ իր ելույթում: Պատճառը երկքաղաքացիության արգելքի վերացումն է: «Միայն դրա համար, եթե ուրիշ լավ բան էլ չլիներ, մենք «այո» էինք ասելու այս բարեփոխումներին»,- ասաց «Մետրոպոլի» սեփականատերը: Էլ ի՞նչ ասաց նա իր ելույթում: Նա ասաց, որ թշվառությունն ու աղքատությունն անհարիր է համարում մեր ազգային նկարագրին, իհարկե, առանց մատնանշելու, թե ում ազգային նկարագրին է հարիր թշվառությունն ու աղքատությունը: Անդրանիկ Մանուկյանի ելույթը բացառիկ էր նրանով, որ նա այս անգամ ոչ մի շոյիչ խոսք չասաց Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Օրինակ, նախագահի նախորդ ընտրություններում նա ընդդիմությանը կոչ էր արել հանգիստ թողնել Քոչարյանին, քանի որ վերջինս զբաղված է ասֆալտ փռելով:

«Թողեք թող ասֆալտ անի»,- ասել էր նա: Երեկվա համագումարում Ռոբերտ Քոչարյանի անունը հնչեց միայն մի անգամ, երբ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սարգիս Ավետիսյանը իր կուսակցության ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ 2003-ի նախագահի ընտրություններում Անդրանիկ Մանուկյանն առաջինն էր պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Քոչարյանի թիվ մեկ պաշտպանն, ի դեպ, իր ելույթում ասաց, որ մտադիր է պատասխանատվություն ստանձնել «պաշտպանելու յուրաքանչյուրի ազատությունը»: Ի դեպ, նա խոսեց նաեւ արդարության մասին, եւ այստեղ խփեց հենց կետին` ասելով, որ միայն արդարամիտ մարդիկ կարող են ստեղծել արդար հասարակություն, քանի որ անարդարները երկիրը կարող են հասցնել սոցիալական բեւեռացման: Ինչը եւ պահանջվում էր ապացուցել:

Մհեր Արշակյան

Տպել
932 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին