Դժգոհ է միայն Եվրոպայի առաջնությունից. մարմնամարզության մարզիչը 2018 թ. արդյունքների մասին

ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին 2018 թ. ընթացքում չեն բավարարել միայն Եվրոպայի առաջնության արդյունքները: Գլազգոյում կայացած մրցաշարում Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը եզրափակիչ է անցել, երիտասադրների պայքարում բրոնզ է նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգթափեր): Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը (հենացատկ), Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանն (օղակներ) անհաջող են հանդես եկել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սերոբյանը խոսեց պատճառների մասին:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ տարվա արդյունքներից: Միակ մրցումը, որից շատ դժգոհ եմ, Եվրոպայի առաջնությունն է: Եթե այսպես լիներ 10 տարի առաջ, շատ գոհ կլինեի, բայց այսօր այնպիսի մակարդակի են, որ այս արդյունքը չի բավարարում: Պետք է ունենայինք եզրափակչի 3-4 մասնակից ու մեդալի համար պայքարեինք: Սա 2 հանգամանքով էր պայմանավորված: Առաջինն իմ մեղավորությունն էր: Հիվանդացել էի, բժշկի էի գնում, եւ նախապատրաստությունն այնպես չընթացավ, ինչպես պետք էր: 2-րդը ժամկետներն էին. օգոստոսին էր անցկացվում առաջին անգամ ու այլեւս այդպես չի լինելու: Անհասկանալի այդ ժամանակ առաջնությունն անցկացնելը, քանի որ այդ ժամանակաշրջանում բոլորը մարզավիճակը թուլացնում են, Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում գարնանը, աշխարհի առաջնությունը՝ աշնանը»,- ասաց նա:

Ի տարբերություն Եվրոպայի առաջնության՝ աշխարհի առաջնությունից մասնագետը շատ գոհ է: ՀՀ-ն պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակչում մասանկից ունեցավ՝ Արթուր Դավթյանը, որը զբաղեցրեց 9-րդ տեղը: Թովմասյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Վահագն Դավթյանը՝ 6-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշները Սերոբյանին շատ են ուրախացրել

«Ասպասելի էր: Եթե մյուս տարի աշխարհի առաջնությունում նման արդյունքներ ունենանք, օլիմպիական 2 ուղեգիր ձեռք կբերենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մարզիկները թեթեւ վրիպումներ ունեցան, սակայն փաստ է, որ ներուժ ունեն:

Տարվա կարեւորագույն մրցաշարերից մեկը Քոթբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունն էր, որով մարմնամարզիկները սկսեցին օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել: Արթուր Դավթյանը հենացատկում չկարողացավ եզրափակիչ անցնել, Վահագն Դաթյանը նույնպես եզրափակիչ չանցավ: Որակավորման փուլում 10-րդ տեղը զբաղեցրեց, ինչը նույնպես միավորներ տալիս է: Թովմասյանը 6-րդ տեղը գրավեց: Վերջինս, ըստ Սերոբյանի, ընդամենը պետք է շտկի ցատկի հետ կապված թերությունը, քանի որ միայն դա է խանգարում մեդալ նվաճել: Մասնագետին Գերմանիայում հատկապես ուրախացրել է Մերդինյանը:

«Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում իր վարժությունները չկատարեց: Աշխարհի գավաթի խաղարկությունում ավելի բարդացված վարություն էր, ու 2 օրն էլ կատարեց: Մասնակցում էին կոնկրետ գործիքներ վրա ամենաուժեղները, ավելի դժվար էր առանձին գործիքների վրա պայքարը: Մերդինյանն առաջին տեղով մտավ եզրափակիչ ու արեց այն, ինչ կարող էր: Ինձ համար շատ ուրախալի էր: Գրավեց 4-րդ տեղը, բայց կատարեց իր բարդ վարժությունը, քիչ տարբերությամբ պարտվեց»,- ասաց նա:

Հիմա ՀՀ հավաքականի մարմնամարզիկների համար դադար է: Այս ընթացքում նրանց հիմնական հանձնարարությունը մարզչի կողմից վնասվածքները բուժելն է: Տղաներից մի քանիսը թեթեւ ցավեր ունեն: Վահագն Դավթյանն ուսի վնասվածք ունի. հավանաբար ջիլի կտրվածք է: Հատկապես լուրջ է Մերդինյանի խնդիրը: Ողնաշարի 4 ճողվածք ունի, բացի այդ՝ արդեն 34 տարեկան է: Ամեն դեպքում չի ցանկանում ավարտել կարիերան, մարտական է տրամադրված:

«Ուղղակի չեմ կարող ասել՝ մի՛ մարզվիր: Աշխարհի առաջնությունից հետո ասել եմ՝ եթե ի վիճակի չես... առողջությունդ ամենակարեւորն է: Ասաց՝ փորձեմ: Եկավ արեց: Ուզում է օլիմպիական ցիկլն ավարտել: Չի նայում ոչ մի բանի: Ուրախացնող է, բայց, եթե տեսնենք՝ վաղը մյուս օրը կարող է լուրջ խնդիր ունենալ, չենք թողնի»,- ասաց Սերոբյանը՝ ավելացնելով, որ Մերդինյանի նպատակն օլիմպիական մեդալն է:

Մարմնամարզիկները տարին ավարտել են Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունով: Արթուր Դավթյանը հաղթել է բազմամարտում (84.500 միավոր)՝ բարելավելով աշխարհի առաջնության ցուցանիշը (83.125): Հաջող է հանդես եկել նաեւ առանձին գործիքների վրա. հաղթել է նժույգթափերում, արծաթե մեդալակիր դարձել օղակների վրա ու բրոնզե մեդալակիր ազատ վարժությունում: Խաչիկյանն էլ հաղթել է երիտասարդների պայքարում (նժույգթափեր):

2019 թ. հունվարին Ծաղկաձորում հավաք չեն անցակցնելու, ինչպես հաճախ անում էին: Բանն այն է, որ այնտեղ մարմնամարզության դահլիճ չկա: Այլ մարզաձեւերի դահլիճներում են մարզվում ու երբ գալիս են տվյալ մարզաձեւի ներկայացուցիչները, ստիպված ազատում են դահլիճը: Ըստ Սերոբյանի, դա դառնում է ֆինանսի ոչ նպատակային օգտագործում: Դրա փոխարեն նրանք հավաք կանեն Թբիլիսիում, որտեղ մարմնամարզության շատ լավ դահլիճ կա: Այդ հավաքից առաջ՝ մարտի վերջին, Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը, հավաքից հետո էլ՝ Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մինչեւ այդ՝ մարտի սկզբին, անցկացվելու է ՀՀ առաջնությունը:

Մինչեւ Տոկիո 2020-ը կայանալիք ախարհի գավաթի խաղարկությունները, ինչպես նաեւ աշխարհի 2019 թ. առաջնությունը վարկանիշային են օլիմպիական խաղերի համար: Ըդհանուր առմամբ վարկանիշային աշխարհի գավաթի 8 խաղարկություն կա, բայց հայերը միայն 4-ին կկարողանան մասնակցել: Մեկը՝ Քոթբուսը, արդեն հետեւում է: Գավաթների խաղարկություններում առանձին գործիքների վրա մարզիկները միավորներ են հավաքելու: Նրանց 3 լավագույն արդյունքները գումարվելու են, ու ամեն գործիքից ուղեգիր է ստանալու ամենաբարձր միավորներն ունեցողը:

Բացի օլիմպիական ուղեգրերից՝ մարմնամարզիկները պետք է պայքարեն նաեւ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգրերի համար: 2019-ին ունեն նաեւ համաշխարհային ուսանողական խաղերը:

Տպել
519 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար