Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցեց ՀՀ գավաթի խաղարկությանը

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 3 առաջատարներ բաց թողեցին Հայաստանի գավաթի 2018 թ. խաղարկությունը: Նրանք են օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), որը ԱԺ 2018 թ. արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով 57-րդ համարն էր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ): Մրցաշարն անցկացվեց այսօր՝ դեկտմեբերի 25-ին, «Միկա» մարզահամալիրում: ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ներկայացրեց նրանց բացակայության պատճառը:

«Մասնակցությունից ազատված էին Ալեքսանյանը եւ Մանուկյանը: 2-ն էլ վնասվածքներ ունեին, եւ անցած տարին ծանր էր: Ալեքսանյանը դեռ բուժվում է, գոհ է բուժումներից: Երեւի մինչեւ հունվարի կեսերը կվերադառնա, կմասնակցի հավաքներին: Մանուկյանը դեռ խնդիրներ ունի, ընթացքում կորոշենք՝ ինչ ենք անելու: Ազատել եմ նաեւ Ջուլֆալակյանին, որը պատրաստվել է մրցումներին մինչեւ վերջին օրը: Ցավոք, Ֆրանսիայի ակումբային առաջնությունից վերադարձավ վատառողջ՝ հարբուխով: Երեկ ատամի լուրջ ցավեր ուներ, բուժում ստացավ: Առավոտյան 39 աստիճան ջերմություն ուներ, բժշկի թույլտվությամբ՝ չմասնակցեց»,- ասաց նա:

ՀՀ գավաթի խաղարկությանը մասնակցում էր 72 ըմբիշ 10 քաշային կարգում: Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է երիտասարդներից: Նշում է, որ թեեւ թերություններ ունեն, բայց կա նաեւ պոտենցիալ, եւ ճիշտ մոտեցում ցուցաբերելու ու աշխատելու դեպքում ամեն ինչ լավ կլինի: Մասնագետը դժգոհում է միայն մարզիկների քանակից ու նշում դրա պատճառը:

«Մասնակիցների քանակն է քիչ, որովհետեւ 18 տարեկանից բոլորը գնում են զինծառայության, կորցնում ենք շատ մարզիկների: Բայց ամեն դեպքում պետք է կարողանանք եղածով ձեւավորել լավ հավաքական, աշխատանքի շնորհիվ հզորացնել մեր կազմը»,- ասաց նա:

ՀՀ գավաթի խաղարկության հիման վրա ձեւավորվելու է ՀՀ հավաքական կազմը, որը 2019 թ. Հայաստանն է ներկայացնելու միջազգային մրցաշարերում: Ջուլֆալակյանը նշում է, որ բարդ տարի է լինելու. մասնացկելու են Եվրոպայի առաջնությանը, Եվրոպական խաղերին, աշխարհի առաջնությանը:

Ուսումնամարզական հավաքները սկսվելու են հունվարի 17-ից Ծաղկաձորում: Փետրվարի 1-ից մարզիկների մի մասը կմեկնի Ֆրանսիա՝ միջազգային մրցաշարի: Հաջորդ հավաքը կլինի փետրվարի կեսերին: Հետո հավաքականի մի մասը կմեկնի Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի, մի մասն էլ հանդես կգա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Տպել
2042 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ