Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

Ռումինայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն անձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի՝ ԱԺ ամբիոնից կատարած աղմկահարույց ելույթին, որում նա Մինասյանի ի թիվս Հայաստանի այլ դեսպանների նշանակումը համարել էր «վիճահարույց» եւ ՌԴ-ի շահերից բխող:

«Դիմում եմ իմ հարգելի գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանին

Հարգելի Էդմոն,

Զարմանքով լսեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մեր նախկինում գործընկեր Արման Բաբաջանյանի ս.թ. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթը, որն ի տարբերություն մամուլում պատվիրված անանուն հոդվածների և թշնամի երկրների քարոզչամեքենաների կողմից շրջանառվող լուրերի ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ «քաղաքական հայտարարություն» հասկացողության հետ չի առնչվում:

Ելնելով իմ` ներկայումս դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, հարկ չեմ համարում այս պահին անդրադառնալ հնչեցված անհիմն մեղադրանքին, սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում համապատասխան կառույցներին լրջորեն ուսումնասիրել վերոհիշյալ հարցը, որ իր մեջ ներառում է կամ զրպարտանք կամ սպառնալիք ՀՀ ազգային շահերին և ազգային անվտանգությանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Սակայն այս պահին ուզում եմ անդրադառնալ կատարվածի բարոյական կողմին` հավատացած լինելով, որ անգամ քաղաքական շահեր հետապնդելիս տարրական բարոյական սկզբունքներն անտեսել հնարավոր չէ:

Սիրելի Էդմոն,

Արման Բաբաջանյանի բարձրաձայնած հարցի առնչությամբ ուզում եմ հիշեցնել և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել քեզ, այդ համատեքստում, քո անձնական և այնժամանակվա Ելք խմբակցության որոշ անդամների ինձ ցուցաբերած բարոյական և ինչու չէ նաև քաղաքական աջակցություն համար:

Վստահ եմ նաև, որ հիշում ես Ռումինիա ժամանելուց առաջ ինձ ուղղված Ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև իմ նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ունեցած մեր քննարկումները` ձևավորելու միջազգային ստանդարտներին համահունչ համագործակցություն խորհրդարանական դիվանագիտության և խորհրդարանական վերահսկողության լույսի ներքո, նույն այն տրամաբանությամբ, ինչ այսօր քննարկում էիք ՀՀ ԱԺ-ում:

Հարգելի գործընկեր,

Բազմիցս անդրադարձել ենք ՀՀ ԱԳՆ համակարգում քաղաքական նշանակումների հարցին և, ինչպես դու արդարացիորեն նշում էիր մեր խոսակցությունների ընթացքում, իմ նշանակումը զուտ քաղաքական չէ. հակառակը, հանդիսանում է այնպիսի օրինակելի և միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառելի երևույթ, ինչպիսին փորձագիտական-վերլուծական և քաղաքացիական հասարակության ներկայացուցչի անցումն է դիվանագիտական ծառայության: Ի դեպ, ինչպես գիտենք, քաղաքական նշանակումների պրակտիկան չի ներառում ՀՀ օրենսդրության որևէ տարրի խախտում, ավելին, այս պրակտիկան ՀՀ ԱԳՆ համակարգում շարունակվում է:

Անհամեստ եմ համարում հիշեցնել մասնագիտական ձեռքբերումներս ու կենսագրությունս, որին քաջատեղյակ են այսօր ՀՀ ԱԺ-ում, ԱԳՆ-ում, ՊՆ-ում և այլ պետական կառույցներում, ինչպես նաև վերլուծական և քաղաքացիական հասարակության ոլորտում գործող իմ բազմաթիվ գործընկերներն ու ուսանողները:

Սիրելի Էդմոն,

Ավարտելով խոսքս` ուզում եմ նշել, որ լիովին կիսում եմ քո և բազմաթիվ նորընտիր պատգամավորների ցանկությունը` ներդնելու նոր մոտեցումներ հատկապես արտաքին, պաշտպանական և անվտանգային քաղաքականության ոլորտներում, որոնց իրականացումը պահանջում է ոչ թե անձնավորված և քաղաքականացված ոչ ազնիվ մեղադրանքներ, այլ լուրջ մասնագիտական քննարկումներ և պատասխանատու քաղաքական գործունեություն», - ասված է Սերգեյ Մինասյանի պատասխանում:

Տպել
764 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ