Դա զրպարտանք է․ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ԱԺ ամբիոնից իր հասցեին հնչեցրած հայտարարությունների համար։ Այս մասին հայտնել է Անդրանիկ Մանուկյանը՝ զրպարտանք որակելով իր հասցեին հնչեցված արտահայտությունները, գրում է irakanum.am-ը։

«Ես արդեն պայմանավորվածություն ունեմ հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ: Նրա մեղադրանքները հայտարարություններ են հանցագործության մասին և պահանջում եմ, որպեսզի նա ապացուցի իր հայտարարությունների իսկությունը, եթե ապացուցի ուրեմն ես պատասխան կտամ օրենքի ողջ խստությամբ, եթե ոչ՝ ապա այդ պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա՝ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործելով զպարտանք տարածելու համար»,- ասել է Մանուկյանը։ Պատասխանելով Արման Բաբաջանյանի հայտարարությանը, թե Անդրանիկ Մանուկյանի դեսպան եղած ժամանակ վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները, նախկին դեսպանը հակադարձել է.

«Իմ օրոք հայ-ուկրաինական հարաբերությունները ամենևին չեն վատացել, դրանք վատացան այն ժամանակ, երբ 2014թ. մարտի 27-ին ՀՀ-ն դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին:

Դրանից հետո Ադրբեջանը մեծ ռեսուրսներով հրահրում էր ուկրաինական մամուլը, որպեսզի հայերին դարձնեն դավաճան և վտարեն երկրից: Ինձանից շուրջ մեկ ամիս մեծ ջանքեր պահանջվեցին այդ հարցերը կարգավորելու համար և ամենակարևորը՝ որևէ հայ չտուժեց:

Դրանք զուտ պետական հարաբերություններ են: Կարո՞ղ է այդ պատգամավոր կոչվածը կանխեց այդ գործընթացները»,- նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին, խորհրդարանում պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ինչպես նաև հայտարարեց, որ վերջինս հնդկահավերի ֆերմա ունի Ուկրաինայում:

Տպել
845 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ