Հակահիգիենա. պարտակում են կեղտոտ սպիտակեղենը

17/01/2019 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 19-ի համարում

Ընդդիմությունը որոշել է գործուն աջակցություն ցույց տալ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ օգնել նրան բացահայտելու նոյեմբերի 27-ի հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խայտառակ կեղծիքները: Նոյեմբերի 27-ից մինչեւ անցած տարվա ավարտը գլխավոր դատախազին հաջողվել է հայթայթել ընդամենը մեկ ընտրակեղծիք՝ թե ինչպես է հայրը քվեարկել որդու փոխարեն: Մինչդեռ այն, ինչ երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրեցին «Արդարություն» դաշինքի պատգամավորներն ու ԿԸՀ-ում դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, բավական է, որպեսզի դատապարտյալի աթոռին նստեն ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ԿԸՀ հանձնաժողովի իշխանամետ անդամներն ու նրանց ուղղակի պատվիրատուները։

Ի դեպ, խայտառակ ընտրակեղծիքները բացահայտելու գործում ընդդիմությանն օգնել են ԿԸՀ եւ ԸԸՀ անդամները, որոնք իրենց ապշեցուցիչ անգրագիտության պատճառով չեն կարողացել անգամ մարդավարի կեղծել եւ գրավոր արձանագրություններում այնպիսի կազուսներ են թույլ տվել, որոնք որեւէ տրամաբանական բացատրության ենթակա չեն։ Եւ այսպես, գլխավոր դատախազին օգնելու համար «Արդարություն» դաշինքը, հղում անելով ԿԸՀ հանձնաժողովի արձանագրություններին, երեկ ներկայացրեց իրար հակասող երկու պաշտոնական փաստաթուղթ: Առաջին արձանագրությամբ, որի տակ ստորագրել են ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն իր վեց առաքյալների հետ, նշված է, որ ԿԸՀ-ն ստացել է 2 միլիոն 344 հազար քվեաթերթիկ։

Սակայն արդեն երկրորդ արձանագրության մեջ, նույն Ազարյանի եւ իր «շայկայի» ստորագրությամբ, պաշտոնապես վավերացված է, որ բաց է թողնվել 2 միլիոն 334 հազար քվեաթերթիկ։ Այսինքն, ուղիղ 10 հազար քվեաթերթիկ «տակով» է արված։ Իսկ դա նշանակում է, որ ուղիղ 10 հազար քվեաթերթիկ դրվել է ստվերային, լեւի շրջանառության մեջ։ Իսկ թե ինչպիսի՞ կլասիկ կարուսելներ կարելի է կազմակերպել 10 հազար քվեաթերթիկով, ըստ ԿԸՀ-ում «Արդարության»  ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի, անիմաստ է նույնիսկ բացատրելը։ Եւ քանի որ գլխավոր դատախազին օգնելու ընդդիմության որոշումն անբեկանելի էր, երեկ դաշինքի պատգամավորները ներկայացրեցին հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած եւս մեկ «շեդեւր»։

Ըստ ԿԸՀ արձանագրությունների, ողջ հանրապետության 1922 ընտրական տեղամասերում անճշտությունների ընդհանուր թիվը կազմել է 1582։ Մինչդեռ, Ֆելիքս Խաչատրյանը երեկ ցույց տվեց ընդամենը չորս ընտրատարածքի պաշտոնական արձանագրություն, տեղում գումարեց այդ չորս տեղամասում ֆիքսված անճշտությունները եւ ստացավ 4 հազար 225 անճշտություն։ Սակայն ընտրական զավեշտները երեկ այսքանով եւս չավարտվեցին։ Հաջորդ կազուսն ամփոփիչ արձանագրությունների կազմման աննախադեպ օպերատիվությունն է եղել։ Մոտ 28 ընտրատեղամասում արձանագրությունները կազմվել են ուղիղ ժամը 20. 00-ին. այսինքն, հենց այն պահին, երբ պաշտոնապես ազդարարվել է հանրաքվեի ավարտը: 50-ից ավելի ընտրատեղամասում արձանագրություններն ամփոփվել են մինչեւ 20.30-ը, իսկ 150-ից ավելի ընտրատեղամասերում՝ մինչեւ ժամը 21.00-ն։

Նման օպերատիվության աբսուրդը հասկանալու համար «Արդարություն» դաշինքն Աղվան Հովսեփյանի մաթեմատիկական ուշադրությունը հրավիրում է այն պարզ փաստի վրա, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղում (Մուշեղ Սաղաթելյանի հայրենի գյուղում) քվեարկությանը մասնակցել է ընդամենը մեկ կին, եւ ամփոփիչ արձանագրությունը կազմվել է 20.15 րոպեին։  Այսինքն, ընդամենը մեկ ընտրողի դեպքում պահանջվել է 15 րոպե՝ արձանագրություն կազմելու համար։ Մինչդեռ, երբ հաշվում ենք, որ ընտրական տեղամասերից յուրաքանչյուրում, ըստ պաշտոնական արձանագրությունների, քվեարկել է մի քանի հարյուրից մինչեւ հազար ու ավելի ընտրող, ապա նույնիսկ լուսային արագության դեպքում հնարավոր չէ քվեարկության ավարտից ընդամենը երեք կամ չորս վայրկյան անց ներկայացնել ամփոփիչ արձանագրություններ։

Եւ քանի որ ՀՀ գլխավոր դատախազը բավականաչափ պոետական երեւակայություն ունի, Ֆելիքս Խաչատրյանը դիմում է դատախազի երեւակայությանը. «Դա նույն բանն է, որ այս ասուլիսից կես ժամ հետո ես զանգեմ եւ ասեմ, որ գտնվում եմ Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում. կհավատա՞ք»։ Մենք, իհարկե, դժվարանում ենք ասել՝ Աղվան Հովսեփյանը կհավատա՞, թե՞ ոչ, սակայն ընդդիմության ներկայացրած փաստերի փաթեթում հիշարժան այլ աբսուրդներ եւս կային։ Նոյեմբերյան հանրաքվեից անմիջապես հետո ընդդիմությունն ընտրել էր երեք պատահական ընտրատեղամաս, վերցրել էր պաշտոնական արձանագրություններն, ու ընդդիմության ակտիվիստներն  անցած երկու ամսվա ընթացքում մտել են այդ ընտրատեղամասի ընտրողների տները եւ տվել շատ պարզ մեկ հարց՝ «դուք նոյեմբերի 27-ին մտե՞լ եք ընտրատեղամաս»։ 

Ստացված պատկերը բավականին տխուր է եղել: Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/3 ընտրատեղամասի թվով 1564 քաղաքացի ստորագրություն է տվել, որ բոյկոտել է հանրաքվեն։ Մինչդեռ, նույն այդ ընտրատեղամասի արձանագրություններում նշված է, որ 1906 ընտրողից 1360-ը մասնակցել է քվեարկությանը։ Նույն համայնքի 7/4 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1932 է, եւ ըստ արձանագրության, 1216 մարդ մասնակցել է քվեարկությանը։ Մինչդեռ, ընդդիմության ձեռքի տակ է այդ ընտրատեղամասի 1367 քաղաքացու ստորագրություն, որ վերջիններս չեն մասնակցել հանրաքվեին։ Եւ քանի որ նոյեմբերի 27-ի երեկոյան «Հայլուրը» առանձնակի հաճույքով նշեց, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայրենի Արարատ գյուղում 90 տոկոսանոց «այո» է գրանցվել, ընդդիմությունը որոշել է պարզել նաեւ արարատցիների աննախադեպ  «այոյացավը»։

Հավաքված ստորագրությունների համաձայն, մոտ 4 հազար ընտրող ունեցող Արարատ գյուղում 2 հազար 500 մարդ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Այսպիսով, եթե Աղվան Հովսեփյանն անկեղծ է ընտրակեղծարարներին պատժելու իր հայտարարությունների մեջ, ապա ներկայացված փաստերը, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, բավական են քրեական գործերի շքերթ հարուցելու համար։ Մինչդեռ այն, որ Աղվան Հովսեփյանը ոչինչ չի անելու, դա գիտի նույնիսկ ամենալավատես քաղաքացին: Բայց եւ պարզ չէ, թե նման լուրջ փաստեր ձեռքի տակ ունենալով՝ ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը։ Համենայնդեպս, այդ փաստերը չեն ներկայացվի հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանում սահմանադրական հանրաքվեի հարցը, եւ որին մասնակցելու է այս փաստերը հայտնաբերած «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

«Ի՞նչ է, ուզում եք կրկին մեր կեղտոտ սպիտակեղենը հանենք դուրս եւ աշխարհի առաջ խայտառակ լինե՞նք։ Մենք այս փաստերը ներկայացնում ենք այսօրվա իշխանություններին։ Նրանք պետք է հետամուտ լինեն այս փաստերին»,- մեր հարցից ջղայնացավ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Գ.Սարգսյանը։ Կեղտոտ սպիտակեղենն, իհարկե, հիգիենիկ բան չէ։ Բայց որ ընդդիմությունը դեռ շարունակում է հույսեր կապել այս իշխանության հետ, դա, թերեւս, այս պատմության ամենահակահիգիենիկ հատվածն է։ Իսկ Ստեփան Դեմիրճյանը, ըստ Գրիգոր Հարությունյանի, Ստրասբուրգում կխոսի միայն անհրաժեշտության դեպքում:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1185 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին