Facebook-ը մարտ ամսից կարգելի անանուն քաղաքական գովազդը

Facebook-ը հունվարի 28-ին հայտարարել է իր գլոբալ քաղաքականության մեջ մի շարք կարեւոր փոփոխությունների մասին՝ հայտնում է MIGnews-ը։ Այն բանից հետո, երբ ընկերությունը 2016թ․ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո քննադատության ենթարկվեց իր գործողությունների համար, այժմ հայտնել է, որ իր նպատակն ամբողջ աշխարհում «ընտրությունների մաքրությունը եւ ազնվությունն» ապահովելն է։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտին։ Յուրաքանչյուր էջ, որը կհամարվի «քաղաքական», պարտավոր կլինի ներկայացնել կոնտակտային տվյալներ։ Facebook-ը կստուգի, որ խոսքը իրական եւ ողջ մարդու մասին է։ Նաեւ տեղեկատվություն կհրապարակվի այն մասին, թե քանի քաղաքական գովազդ է նա հրապարակել եւ ինչ գնով։ Այս տեղեկատվությունը կպահպանվի յոթ տարի եւ բաց կլինի որոնողական համակարգերի համար։

Ընկերությունը քաղաքական գովազդի իր արխիվը կներկայացնի Եվրոպայում, Հնդկաստանում, Ուկրաինայում եւ Իսրայելում ընտրություններից առաջ։

Ընկերությունը նաեւ փոփոխել է կոդերը, որպեսզի սահմանափակի երրորդ անձանց հասանելիությունը այն տեղեկատվությանը, թե ինչու եւ ինչպես է օգտագործողների վրա ազդում քաղաքական գովազդը։ Ինչպես նաեւ, որոշ մոնիթորինգային խմբեր օգնել են պարզել գովազդային մարտավարությունը, որոնցից անցյալում օգտվել են քաղաքական գործիչները։ Երկու այդպիսի խմբեր՝ WhoTargetsMe-ն եւ ProPublica կայքը, որոնք ներկայացրել են, թե ինչպես են 2017թ․ Բրիտանիայի ընտրություններում Պահպանողականները շեշտադրում ստվերային քաղաքական գործիչ Դիանա Աբոտի վերաբերյալ քննադատությունները, որպեսզի ստանան ընտրողների ձայները։

Facebook-ն այս գործառույթը թողարկում է այն տարում, երբ «Երկրի մոտ երրորդ մասը քվեարկելու է ընտրություններում, ներառյալ՝ Եվրոպան, Հնդկաստանը, Կանադան, Ավստրալիան, ՀԱՀ-ը, Իսրայելը եւ Ուկրաինան»։

Տպել
1054 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)