Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 33 տարեկան

30/01/2019 schedule23:41

Տիգրան Խաչատրյանը 2008 թվականի Մարտի 1-ին 23 տարեկան էր: Այսօր՝ հունվարի 30-ին Տիգրանի ծննդյան օրն է, նա կդառնար 33 տարեկան:

Հիշեցնենք, ողբերգական դեպքերի օրը՝ Մարտի 1-ին 23-ամյա Տիգրան Խաչատրյանը եկել է տուն եւ ասել, որ պատրաստվում է իջնել Մյասնիկյանի արձանի մոտ, որովհետեւ անմեղ մարդկանց են ծեծում։ 

«Ասացի` մի իջի, վտանգավոր է, քեզ էլ կծեծեն կամ կձերբակալեն։ Ես որեւէ կերպ չէի պատկերացնում, որ կարող է մարդ սպանեն` միայն նրա համար, որ մասնակցել է հանրահավաքներին»,- պատմել է մարտի 1-ի զոհերից` 1985թ. ծնված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը։ 

Մյասնիկյանի արձանի մոտ չիջնել Տիգրանին որեւէ կերպ համոզել մորը չի հաջողվել, Տիգրանը տանից դուրս է եկել ժամը 16.00-ին եւ մի քանի ժամ իրենց բակում` Ավանում է անցկացրել եւ հետո իջել է Մյասնիկյանի արձանի մոտ։ «Այդ օրը մինչեւ ժամը 20.05-ը չենք զանգահարել Տիգրանին։ 20.30-ին մյուս տղաս եկավ տուն, զանգեցինք Տիգրանի ձեռքի հեռախոսին` չէր պատասխանում։ Այդ ընթացքում նրա հետ կարողացել է խոսել ընկերուհին եւ ընկերներից մեկը։ Ընկերուհին նրան խնդրել է հեռանալ Մյասնիկյանի արձանի մոտից` ասելով, որ անհանգստանում է, սակայն Տիգրանը ծիծաղել է եւ անջատել հեռախոսը»։ 

Այդ ընթացքում մայրը զանգահարել է նաեւ Համաժողովրդական շարժման հանրահավքներին մասնակցող իրենց ծանոթներին, որոնք նրան ասել են, որ անհանգստանալու կարիք չկա` խաղաղ հանրահավաք է, ընդամենը ոստիկանները շղթա են կազմել, եւ մարդիկ չեն կարողանում հեռանալ Մյասնիկյանի արձանի մոտից։ 

Ավելի ուշ, ժամը 24.00-ից հետո տիկին Հովհաննիսյանը զանգահարել է ամուսնուն եւ խնդրել փնտրել որդուն։ «Մինչեւ ուշ գիշեր ամուսինս փնտրել է որդուս եւ կես գիշերին` ժամը 2.00-ի սահմաններում Հերացի փողոցի դիահերձարանի մոտ Շտապ օգնության մեքենա է տեսել եւ մտքով շատ վատ բան է անցել։ Մոտեցել է եւ հարցրել, թե զոհեր չկա՞ն։ Բժիկը ասել է` կա եւ ցույց է տվել զոհին։ Տեսնելով, որ զոհված տղան Տիգրանը չէ, ամուսինս հետաքրրքվել է, թե այլ զոհեր չկա՞ն։ Բժիշկը ասել է, որ եւս 3 զոհ կա եւ ցույց է տվել։ Ամուսինս որդուս տեսել է ամբողջությամբ արյան մեջ»,-արցունքները չզսպելով պատմել է մայրը։

Ծնողներին հայտնել են, որ որդին սպանվել է ժամը 21.15-ից 21.30-ի սահմաններում` Լեոի փողոցի վրա լուսամփոփի մոտ. «Որդիս զոհվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից։ Մահը վայրկյանական է վրա հասել։ Գլուխը վնասվել է հետեւի մասից` ականջի մոտից։ Միակ մխիթարանքս այն է, որ որդիս անմիջապես է մահացել, շատ չի տանջվել»։ 

Թեեւ Տիգրանը մահացել է հրազենային վնասվածքից եւ այդ մասին նրա ծնողներին հայտնել են նաեւ Հատուկ քննչական ծառայությունում, սակայն ինչպես ասաց նրա մայրը, մահվան վկայականում նշվել է. «Մահացել է գլխուղեղի ֆունկցիայի խանգարումից։ Հրազենի մասին խոսք չկա»։ 

Տպել
2464 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին