Գյումրեցի անօթեւաններին բնակարաններ կհատկացնի Մայր Աթոռը

Առաջիկա ամիսներին գյումրեցի անօթեւան 7 ընտանիք տնակից քարաշեն բնակարան կտեղափոխվի: Այդ քայլը նախաձեռնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն՝ իր աշխարհասփյուռ թեմերով: «Մայր Աթոռը պատրաստվում է Գյումրիում անօթեւան ընտանիքների համար բնակարաններ գնել: Յոթ գյումրեցի ընտանիքի է բախտը ժպտալու, բայց թե ովքեր կլինեն այդ անօթեւաններն, այս պահին դեռ հստակ չէ: Երբ ընտանիքներն ընտրվեն ու բնակարանները ձեռք բերվեն, կաթողիկոսն անձամբ է կատարելու բնակարանների հանձնումը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մհեր Խաչատրյանը:

Ծրագրի իրականացմանը Գյումրիում աջակցում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը:

«Իրենք իրենց ուզած կրիտերիաները նշել են, ֆիլտրացիայի միջոցով առանձնացրել եմ մոտ 50 ընտանիք, որից հետո եկան Գյումրի, բոլոր այդ 50 ընտանիքների հետ հանդիպում է եղել, ես նրանց  ուղեկցել եմ, ծանոթացել են, զրուցել են: Բոլոր ընտանիքների փաստաթղթային ստուգումներն իրականացրել եմ: Հետո համատեղ քննարկել ենք: Ես իմ խորհրդատվական կարծիքները հայտնել եմ, բայց վերջնական որոշումը եղել է իրենցը»,-ասաց Մհեր Խաչատրյանը:

Այս պահին կազմակերպչական գործընթացի փուլն է: Ավարտի ժամկետը դեռ հստակ չէ: Նույն ծրագրի շրջանակներում եւ նույն չափորոշիչներով Մայր Աթոռը եւս 3 բնակարան կնվիրի Սպիտակում ապրող անօթեւաններին:

Տպել
6108 դիտում

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում կխաղա ԱԻԿ-ի դեմ

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան