Մաքրե՞նք դաշտը. համաներիր մերձավորիդ

02/02/2019 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 1-ի համարում

Ուղիղ մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ Հայաստանում գործողության մեջ է մտել հարկային հերթական համաներումը սահմանող «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրենքը: Ըստ դրա` հարկային մարմինների առաջ վերը նշված հարկատեսակների գծով նախկինում պարտավորություններ ունեցող անհատ ձեռներեցները կարող են դիմել Հարկային պետական ծառայությանը (ՀՊԾ)` լուծարվելու համար, առանց այդ պարտավորությունները կատարելու: Այլ կերպ ասած, 2006 թվականի հունվարի 1-ից այս վճարների գծով պարտավորություններ ունեցող եւ լուծարվել ցանկացող անհատ ձեռներեցների նկատմամբ ՀՊԾ-ն կիրառում է համաներում: Օրենքը վերաբերում է ներկայումս չգործող, սակայն նախկինում ունեցած պարտավորությունների չկատարման պատճառով չլուծարված անհատ ձեռներեցներին:

Նշենք, որ չնայած չգործելու հանգամանքին, վերջիններս տարեկան վճարում են 60 հազար դրամ` 30-ական հազար եկամտահարկի եւ սոցիալական ապահովության վճարների գծով: Եւ այն ԱՁ-ները, որոնք մինչեւ 2006թ. մայիսի 1-ը հարկային մարմիններին գրավոր դիմում կներկայացնեն իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, կազատվեն 2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված եկամտահարկի ու պարտադիր սոց. վճարների նվազագույն գումարների վճարումից: Նրանք կազատվեն նաեւ այդ չվճարումների պատճառով հաշվարկված տույժերից: Իսկ այս վճարների գծով պարտավորություններ ունեցող այն անհատ ձեռներեցները, ովքեր չեն ցանկանում լուծարվել, կարող են վճարել միայն իրենց պարտքի մայր գումարի (եկամտահարկի եւ սոց. վճարների` առանց դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի) 30 տոկոսը եւ շարունակել գործունեությունը:

ՀՊԾ-ի պետի տեղակալ, նաեւ այս օրենքի գաղափարի հեղինակ Արմեն Ալավերդյանն ասում է, որ այս օրենքը դասական իմաստով համաներում չէ, այլ համաներում է նախապայմաններով: Իսկ հիմնական նախապայմանն այն է, որ այս օրենքի նախատեսած ընթացակարգով անցած, այսինքն` առանց պարտքերը վճարելու լուծարված անհատ ձեռներեցները լուծարվելուն հաջորդող 5 տարիների ընթացքում չեն կարող անհատ ձեռներեցի կարգավիճակ ստանալ: Բնականաբար, այս սահմանափակումը առաջադրվում է՝ ելնելով այն մտավախությունից, որ հարկային պարտավորություններ ունեցող անհատ ձեռներեցները կարող են «համաներվել» եւ նորից գրանցվել որպես անհատ ձեռներեց: Արդյո՞ք այս օրենքը բացառում է նման հնարավորությունը: Բացառում է, բայց միայն տեսականորեն:

Օրինակ` պարտքեր ունեցող անհատ ձեռներեցը, օգտվելով այս օրենքից, կարող է լուծարվել, զրոյացնել պետության առաջ ունեցած պարտքերը եւ որեւէ «փոխկապակցված անձի», ասենք՝ կնոջ կամ զոքանչի անունով անհատ ձեռներեցի վկայական ստանալուց հետո շարունակել գործունեությունը: Արմեն Ալավերդյանն, իհարկե, չի բացառում նման հնարավորությունը՝ նշելով, որ փոխկապակցված անձանց ինստիտուտը շարունակում է խնդրահարույց մնալ: Սա թերեւս օրենքի միակ թերությունը չէ: Դժվար չէ նկատել, որ այս օրենքի կիրառմամբ անհավասար պայմաններ են ստեղծվում անհատ ձեռներեցների միջեւ: Ենթադրենք, նույն ժամանակահատվածում որպես անհատ ձեռներեց գրանցված, նույն գործունեությունը ծավալած  սուբյեկտներից մեկը պարտաճանաչ կատարել է իր բոլոր հարկային պարտավորությունները, մյուսը ո՛չ եկամտահարկ է վճարել, ո՛չ պարտադիր սոց. վճար:

Վերջինը, սույն օրենքով, զրոյացնում է իր պարտքերը` չկատարելով նախկինում կուտակած հարկային պարտավորությունները: Բացի այդ, այս օրենքի ընդունումից հետո լուծարվող անհատ ձեռներեցները շահեկան վիճակում են հայտնվում նրանց նկատմամբ, ովքեր լուծարվել են մինչեւ օրենքի կիրառումը` յուրաքանչյուր տարվա համար վճարելով 60 հազարական դրամ: Ինչ խոսք, այս օրենքը կարեւոր խնդիր է լուծելու` «մաքրելու» է անհատ ձեռներեցների լղոզված դաշտը: Մյուս կողմից, սակայն, որոշակի «շուստրիության» հնարավորություններ է ստեղծելու անբարեխիղճ անհատ ձեռներեցների համար` փաստորեն, ինչ-որ իմաստով խրախուսելով անպարտաճանաչ հարկատուներին: Ու բոլորովին բնական կհնչի օրենքի տառին հետեւող եւ բարեխիղճ ձեռներեցների բողոքը, թե «իմանայինք այդպես է լինելու՝ լուծարվելու համար այդքան գումար չէինք վճարի»:

Ինչ վերաբերում է օրենքի կիրառման գործնական հետեւանքներին, ապա ըստ Արմեն Ալավերդյանի, անցած մեկ ամսում դեռեւս այնպիսի շարժ չի եղել, որ հնարավոր լինի որոշակի թվային գնահատականներ տալ: Միաժամանակ, պրն Ալավերդյանի կարծիքով, առաջիկա ամիսների ընթացքում լուծարվել ցանկացող անհատ ձեռներեցների թիվը կանցնի 10 հազարից: Եւ այսօրվա դրությամբ ավելի քան 70 հազար անհատ ձեռներեցների դաշտը մինչեւ 2006 թվականի հոկտեմբեր ամբողջությամբ կարգարվորված կլինի:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1734 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին