ՀՀ-ն ու Ճապոնիան ազատականացնում ու խրախուսում են ներդրումները. ԱԺ-ում սպասվում է պայմանագրի քննարկում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կապերը կայուն եւ դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` 2010 թ. Տոկիոյում եւ 2015 թ. Երեւանում դեսպանությունների բացումը նոր լիցք է հաղորդել երկկողմ կապերի ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում նշել, որ այս պահին ձեւավորվում է պատգամավորական բարեկամական խումբ. նորընտիր Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ հետաքրքրված են Ճապոնիայի հետ բարեկամությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը զարգացման աջակցության շրջանակներում տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:

Արարատ Միրզոյանին փոխանցելով Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների եւ Խորհրդականների պալատների նախագահների շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` դեսպանը եւս բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը:

Դեսպան Յամադան հետաքրքրվել է 2018թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի՝ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթացից, որին ի պատասխան Արարատ Միրզոյանը, կարեւորելով համաձայնագրի շուտափույթ կիրառման նշանակությունը, հույս է հայտնել, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Ազգային ժողովում կկազմակերպվի համաձայնագրի քննարկումը:

Կողմերը հանգամանալից անդրադարձել են հայ-ճապոնական համատեղ օրակարգի առաջմղմանն առնչվող բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ձեւաչափերով համագործակցության ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

Տպել
1062 դիտում

«Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման հետեւանքով 36 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի 14 համայնքներում

Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարարին (տեսանյութ)

«Թաքնված խաչ» ֆիլմի անձնակազմը դատի է տալու թուրքական ազգայնամոլական թերթին

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների եւ ավտոբուսների համար փակ է

Քաղաքացին հայտնել է, որ գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել , ապա շանն է «քսի տվել» վրան

Կոտայքի մարզի Արգել համայնքում կարկտավտանգ ամպեր են վնասազերծվել. կատարվել է 152 կրակոց

Հրդեհվել են Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող տնակները

Երևանում և 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան