Ուկրաինական լրատվամիջոցը Հայաստանը ներառել է հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում

Ուկրաինական Ukr.Media կայքը Հայաստանը ներառել է այն 7 երկրների ցուցակում, որտեղ կարելի է ոչ թանկ հանգստանալ 2019թ․ ամռանը՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար։ Զվարթնոցի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի ամրոցը, Էջմիածնի տաճարը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, Կաթողիկե (XIII դար) եւ Զորավար (XVII-XVIII դարեր) եկեղեցիները՝ ահա Հայաստանի տասնյակ հուշարձաններից ընդամենն առավել հայտնիները։ Երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սեւանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի վերջը, երբ ջուրը տաքանում է մինչեւ հաճելի ջերմաստիճան», - ասվում է հոդվածում։

Լրատվամիջոցը վերլուծում է ինքնաթիռի տոմսերի ու հյուրանոցներում ապրելու գները։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Հայաստանում ուտելիքը շատ սննդարար ու մատչելի է։ «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճանապարհորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է», - ասում են նրանք։

Ցուցակում ընդգրկված են նաեւ Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան եւ Վրաստանը։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը պատրաստել է Ուկրաինայի տարբեր մասերում գտնվող հայկական եկեղեցիների եւ պատմական շենքերի ցուցակը` երկիր այցելող զբոսաշրջիկներին առավելագույնս ներկայացման համար:

Տպել
1080 դիտում

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ պայթյուններ են որոտացել, 160 մարդ է զոհվել (լուսանկարներ)

Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ՌԴ կողմում կուտակվել է 100 բեռնատար

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է ճրագալույցի պատարագին

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ