Կարող ենք խնդիր ունենալ, եթե ինչ-որ թվեր ֆիքսենք եւ փորձենք ամեն գնով հասնել այդ թվերի կատարմանը. Պապոյան

Փետրվարի 6-ին ՀՀ կառավարությունը հրապարակեց, իսկ այսօր արդեն ընդունեց կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Այն ուղարկվեց Ազգային ժողով՝ հաստատման: Ծրագիրը հանրության շրջանում տարբեր քննարկումների առիթ դարձավ: Մի մասը դրական արտահայտվեց, իսկ մյուս մասը խոսում էր, որ թվեր չկան:

«Այս ծրագիրը նրանով է տարբերվում, որ իրականացման հիմքում, որպես ամենակարեւոր գործոն, ամրագրված է անհատը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:

- Պարոն Պապոյան, ի՞նչ կարծիք ունեք կառավարության ծրագրի մասին, որն արդեն այսօր ընդունվեց եւ ուղարկվեց ԱԺ՝ հաստատման:

- Կարծում եմ՝ նորմալ ծրագիր է: Այնտեղ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնցով պետք է կառավարությունը աշխատի: Բոլոր նպատակները դրված են, աշխատանքի սկզբունքները ամբողջությամբ սահմանված: Այսինքն, սա ռազմավարական ծրագիր է` նախատեսված հաջորդ հնգամյակի համար: Ես հիմա կռահում եմ ձեր հաջորդ հարցը, կարող եք ասել՝ թվերը քիչ են, այդ առումով կարող եմ ասել, որ թվերը առանձին գործողությունների ծրագրից պետք է բխեն:

Այսինքն, պետք է լինեն առանձին գործողությունների ծրագրեր, որոնք պիտի լինեն համահունչ այս ռազմավարությանը եւ այստեղ արդեն բոլորս պետք է պահանջենք, որպեսզի լինեն կոնկրետ թվեր եւ ժամկետներ: Սա ընդհանուր առմամբ ռազմավարական փաստաթուղթ է, որը միայն ուղենիշներն է նշում:

- Այդ դեպքում ինչո՞ւ հստակ մեխանիզմներ նկարագրված չեն: Շատ դեպքերում նշված է «պետք է լինի այսպես, պետք է լինի այնպես»:

- Նույն տնտեսական հատվածում հստակ սկզբունքներն են ընդգծված եւ մեխանիզմները պետք է այդ սկզբունքից բխեն: Օրինակ, երբ մենք խոսում ենք ազատ շուկայական, ազատ տնտեսական հարաբերություների մասին եւ ասում ենք, որ բոլոր գործարարները, որոնք ուզում են զբաղվել գործարարությամբ, ունեն հավասար հնարավորություններ, բնականաբար, այս դեպքում արդեն հավասար հնարավորությունը ենթադրում է, որ գործարարներին խանգարող կամ օգնող հանգամանք կարող են ունենալ իրենց սեփական միջոցները, գիտելիքները եւ ստեղծագործական կարողությունները:

Մենք առաջին հերթին ամենակարեւոր սկզբունք ենք համարում անհատի գիտելիքները, անհատի կարողությունները` նաեւ ֆինանսական կարողությունները: Մնացած տնտեսագիտական մակրո եւ միկրո գործոնները այս պարագայում արդեն դառնում են երկրորդական եւ ամենակարեւորը՝ հավասար բոլորի համար: Այս դեպքում արդեն մենք իրապես ազատ մրցակցային հարաբերությունների միջոցով կունենանք մի միջավայր, որտեղ հաղթող կլինեն այն մարդիկ, ովքեր ավելի խելացի են, ավելի ճկուն են, ավելի ստեղծագործ են, ավելի մեծ ռիսկերի կարող են գնալ:

- Եթե համեմատենք այս ծրագիրը ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագրի եւ նախկին իշխանությունների ներկայացրած ծրագրերի հետ, ինչո՞վ է այն տարբերվում, ինչո՞վ է ավելի լավը կամ վատը:

- Առաջին հերթին այս ծրագիրը նրանով է տարբերվում, որ իրականացման հիմքում, որպես ամենակարեւոր գործոն, ամրագրված է անհատը: Այս ծրագրի առանցքում տնտեսական մասով ես անընդհատ տեսնում եմ անհատի եւ պետության դերի առավել մինիմալացմանը: Սա ամենակարեւոր խնդիրն է: Պետությունը համակարգաստեղծ դերակատարում պետք է ունենա: Այսինքն, այն ստրուկտուրա է, որն ապահովում է այդ համակարգի գոյությունը, մնացած արդեն սահմանված օրենքների, կարգերի, կանոնների շրջանակներում անհատն ունի գործունեության ազատություն եւ որեւէ կերպ նրա գործունեությունը չի սահմանափակվում, սա ամենակարեւորն է:

Երկրորդ կարեւոր խնդիրը, որը ես կառանձնացնեմ, այն է, որ կառավարության ծրագրում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաներին, կրթությանը, գիտությանը: Տնտեսագիտության մեջ այսպիսի միտք կա՝ եթե ուզում ես լինել երրորդ աշխարհի երկիր, ապա քո շեշտադրումը դիր գյուղատնտեսության, հանքարդյունաբերության վրա, եթե ուզում ես լինել առաջին աշխարհի երկիր, ապա քո շեշտադրումը դիր տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, կրթության եւ գիտության վրա, նաեւ ռազմարդյունաբերության վրա: Հիմա մենք ուզո՞ւմ ենք դառնալ առաջին աշխարհի երկիր, եթե ուզում ենք դառնալ, ապա ճիշտ շեշտադրումներ ենք կատարել: Թե այս շեշտադրումներից բխող ինչ գործողությունների ծրագիր կիրականացնի կառավարությունը հաջորդ տարիներին, արդեն մենք բոլորս միասին կհետեւենք եւ կաշխատենք դրա վրա: Մենք՝ մեր մասով, գործադիրն՝ իր մասով: Եթե ինչ-որ օրենքներ խանգարում են այդ գործընթացի իրականացմանը, ապա բնականաբար մենք պետք է վերափոխենք: Սկզբունքը, որը դրված է, ես շատ բարձր եմ գնահատում:

Գյուղատնտեսության մեջ մենք սկզբունք ենք ընդունել կաթիլային ոռոգումը, ջրերի խնայողությունը, դրանք նույնպես ժամանակակից կրթության եւ գիտության տրամաբանությունից բխող են: Այստեղ եւս մենք տնտեսության ավանդական ճյուղում կրթության եւ գիտության ժամանակակից արդյունքներն ենք փորձում ներդնել: Որովհետեւ մեր գյուղատնտեսության արդյունավետությունը մեր ընդհանուր տնտեսության մեջ մոտավորապես 3 անգամ ավելի քիչ է, քան մեր միջին տնտեսության մեջ զբաղված մարդկանց արդյունավետությունը:

- Խմբակցությունում քննարկե՞լ եք ծրագիրը: Հավանության արժանացե՞լ է, թե հնարավոր է, որ օրենսդիրը հետ ուղարկի այն՝ որոշակի փոփոխությունների համար:

- Քննարկում դեռեւս չի եղել: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել, ինձ դա բավարարում է եւ ես կողմ կքվեարկեմ այդ ծրագրին:

- Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը, որ հանրության որոշակի զանգված սոցցանցերում կառավարության ծրագիրը «կենացների ժողովածու» է անվանում:

- Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում կառավարության ծրագիրը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը: Կառավարության ծրագիրն իրենից ներկայացնում է որոշակի ռազմավարություն` ուղղություններ, թե որտեղ ենք մենք, ուր ենք ուզում գնալ, ինչ սկզբունքներով եւ ինչ ճանապարհով: Գործողությունների ծրագիրը արդեն իսկ իրենից ներկայացնում է կոնկրետ թվեր, ամեն մի առանձին ենթածրագրի համար:

Նախկինում, օրինակ, Սերժ Սարգսյանը նախընտրական խոստումներ էր տալիս, որոնք 5 տարի հետո էլ իրականություն չէին դառնում այն, դրանք էին իսկական կենացները: Որովհետեւ, երբ դու ուղղակի թիվ ես ֆիքսում եւ դրա հիմքում չես դնում, թե ինչպես ես ուզում դրան հասնել, ինչ սկզբունքներ ունես դրա հետ կապված, դա դառնում է կենաց:

Ավելի լավ է լինի գործողությունների ծրագիր, քան թե ունենանք թվեր եւ չունենանք գործողությունների ծրագիր: Պետք է կառավարության ծրագրում չլինեն շատ թվեր, պետք է լինեն շատ գործողություններ, որովհետեւ իրական հաշվարկները, իրական տնտեսական ռիսկերի գնահատումը տեղի է ունենում գործողությունների ծրագրի մեջ:

Օրինակ, 2019 թվականից չի լինելու այն արատավոր պրակտիկան, երբ ՊԵԿ-ը, օրինակ, դեկտեմբերին զանգահարում եւ խնդրում էր, որ իր պլանի կատարման համար գործարարները բյուջե հավելյալ գումար փոխանցեին: Այդ գումարը դուրս էր գալիս հունվար-փետրվար ամիսների իրենց հարկային պարտավորություններից, սրա արդյունքում ՊԵԿ-ը ասում էր՝ ես 100 տոկոսով կատարեցի իմ պլանը եւ ես գերազանց եմ աշխատում: Բայց մենք ավելի լավ է այս պարագայում 95 տոկոսով կատարենք, քան թե 100 տոկոսով, որովհետեւ մյուս տարբերակով տնտեսությունից արհեստական փող ենք հանում: Ասենք 2 մլն դրամը, 3 մլն դրամը, որը գործարարը պետք է հունվար ամսին ներդներ, այդ գումարը չի ունենում, որովհետեւ դեկտեմբերին ինքն այդ գումարը տված է լինում ՊԵԿ-ին, ու մենք արդեն խնդիր ենք ունենում հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության հետ կապված ու վերջնարդյունքում ավելի մեծ խնդիր ենք ունենում, քան այն ժամանակ, եթե դեկտեմբերին փոխանցում չլիներ: Շատ հաճախ ուղղակի պլանային ցուցանիշները կատարելը տնտեսության համար շատ ավելի վատ արդյունք կարող է ունենալ, քան իրական իրավիճակում:

Տպել
770 դիտում

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր