Երեւանում վթարի հետևանքով Toyota Corolla-ն գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

09/02/2019 schedule12:12

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ․ բախվել են Toyota Corolla մակնիշի 50 ԼՕ 505 համարանիշի եւ Opel մակնիշի 66 FF 669 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետեւանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացմանբաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժամունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ 

Տպել
682 դիտում

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

Ո՞վ է «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողը. ըստ հարցման՝ Սրբուկը դեռ 5-րդն է

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Քննարկումներ եւ հանձնարարականներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են