ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանում հանդիպել է գործընկերոջ հետ

12/02/2019 schedule19:29

Վրաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար GIZ-ի կողմից կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համագործակցության առկա ձեւաչափը, չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, ապացուցել է իր արդյունավետությունն ու բոլոր մասնակիցների համար օգտակարությունը:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանում պաշտոնական հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատակազմերի զարգացման հեռանկարներին եւ երկկողմ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին:

Որպես աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Տիգրան Գալստյանը ներկայացրել է ՀՀ նորընտիր Ազգային ժողովի աշխատակազմի խնդիրներն ու դրանց լուծման իր տեսլականը:

Տիգրան Գալստյանն ու Գիվի Միկանաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել Արեւելյան գործընկերության ձեւաչափից զատ ակտիվացնել համագործակցությունը բազմակողմ այլ ձեւաչափերում եւս, նախանշել առաջիկա երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Նույն օրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Վրաստանի Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Զրուցակիցները երկուստեք ներկայացրել են խորհրդարանների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ կիսվել խորհրդարանական վերահսկողության ուղղությամբ իրենց օրենսդիր մարմինների առկա հնարավորություններով ու իրացման փորձառությամբ: 

Տպել
249 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները