Բարի գալուստ Տիգրան Պետրոսյանին եւ շնորհակալություն Կարեն Սարուխանյանին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր պաշտոնապես ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Ներածականը, որում նախարարը ներկայացրեց Պետրոսյանին, գիտեին դահլիճում ներկա ՇՄ համայնքների ղեկավարները, ուժային կառույցների, մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները:

«Ես վստահ եմ, որ այն ընտրությունը, որ մենք կայացրել ենք՝ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, լավագույն որոշումներից մեկն է, որովհետև պարոն Պետրոսյանն իր հասարակական և քաղաքացիական գործունեության ընթացքում ցույց է տվել, որ նվիրյալ հայորդի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, լավ շիրակցի է, լավ գյումրեցի է և իր նվիրումով ու լավ աշխատանքով առաջիկայում բարձր ցուցանիշներ ենք արձանագրելու»,- ասաց  Սուրեն Պապիկյանը:

«Շիրակի մարզը մեր երկրի կարեւորագույն հանգույցներից մեկն է եւ ես վստահ եմ, որ համատեղ ու տքնաջան աշխատանքից հետո այն կդառնա կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը նաեւ: Այդ պոտենցիալը ՇՄ-ն ունի թե՛ մարդկային ռեսուրսով, թե՛ իր աշխարհագրական դիրքով: Եւ այդ գործում նորանշանակ մարզպետն իր աշխատակազմով մեծ անելիք ունեն»,-ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ հետհեղափոխական շրջանում ծավալած աշխատանքի համար եւ նրան հաջողություններ ցանկացավ ԱԺ աշխատանքում:

Տիգրան Պետրոսյանն էլ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ցուցաբերած աննախադեպ վստահության համար և ընդգծեց, որ իր առաքելությունն է համարում մարզում առկա անօթևանության և աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։

«Շիրակի մարզը հարուստ է խնդիրներով եւ միաժամանակ հնարավորություններով: Մենք էսօր առաքելություն ունենք այդ հնարավորությունները վերածել գործիքների, որոնք պետք է լուծեն խնդիրներ: Աղքատությունը, անօթեւանությունը այն երկու կարեւոր խնդիրներն են, որոնք այսօր խոցելի են դարձնում համայնքները: Ես ունեմ վստահություն եւ ներկաների հետ նաեւ ունենք քննարկումներ, կա վարչապետի հանձնարարականը, որ էն մարդիկ, ովքեր միտք ունեն մեր մարզում շահույթ գեներացնել, աշխատատեղ ստեղծել, պետք է իրենց աշխատանքի բոլոր փուլերում զգան պետության աջակցությունը: Եթե կլինեն նման մարդիկ, որ կունենան որեւէ արգելք իրենց ճանապարհին, ես կպարտավորվեմ հաղթահարել դրանք»,- ասաց Շիրակի մազպետ Տիգրան Պետրոսյանը:

Տպել
1435 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ