Եթե ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, դուք նման պատասխան կտա՞ք, կասե՞ք՝ գնացեք, գլխում հաղթահարեք․ Գ․ Պետրոսյան

Երբ մենք ասում ենք՝ վիճակը վատ է, դա պետք չի հասկանալ, որ այդ վիճակը ձեզ է վերաբերում, այստեղ բոլորս գիտենք՝ ում շնորհիվ է այդ վիճակը վատ, մենք ասում ենք՝ վատ է, հասկացանք, բա ի՞նչ եք անելու դուք: Սրա մասին է խոսքը։ Մեր քննադատությունը Ձեր հանդեպ մեղադրանք չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Պետրոսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ մասնավորապես նշելով․

«Երեկ ասացիք, որ մանկավարժները ստանում են 120-ի փոխարեն 20 000 դրամ աշխատավարձ, քանի որ հաստիքը վեց մասի են բաժանել: 120 հազարով ինչպե՞ս է դպրոցի դասատուն արժանապատիվ գոյություն ապահովելու»,-հարցրեց պատգամավորը:

Գեւորգ Պետրոսյանի հաջորդ հարցը վերաբերում էր տնտեսական հեղափոխությանը․

«Ասում եք՝ քաղաքացին թող հեղափոխություն անի, ոչ թե մենք: Ինչպես դուք ասացիք՝ քաղաքացին իր հեղափոխությունն արել է, էլ ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի սոված մարդը: Ասում եք՝ մարդը նախ պետք է իր գլխում հաղթահարի սովը եւ աղքատությունը, հետո նոր իրականում։ Կներեք, դուք հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ասում եք՝ հեղափոխություն արեցիք, հիմա՝ պայմանականորեն, խնդրում եմ չանձնավորել, եթե ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, դուք էդպիսի պատասխան կտա՞ք, կասե՞ք՝ գնացեք, գլխում հաղթահարեք, հետո իրականում տեսնենք ի՞նչ կլինի»,-ասաց Պետրոսյանը:  

Նա նշեց, որ Փաշինյանը շատ լավ պատասխանում է հարցերին, որովհետև իրազեկ է ու գրագետ, բայց այս երկու օրը խորհրդարանում ավելի շատ բան ասաց, քան կար կառավարության ծրագրում․

«Էդ ամեն ինչն ասելու տեղը էդքանը գրեիք: Հակառակ դեպքում, եթե մտածում եք, որ ծրագիրը շատ լակոնիկ լինի, և քանի որ ժողովուրդն իսկապես ձեզ շատ է ընդունում ու վստահում, և դա ընդունում ենք, է գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք, ոչ մի ուրիշ բան չգրեիք, հարգելի՛ պարոն Փաշինյան»:

Վերադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ Պետրոսյանն ասաց, որ եթե քաղաքացին պետք է ինքն իրականացնի այդ հեղափոխությունը, ապա կառավարությունն ի՞նչ անի. «Մենք էստեղ Կառավարության ծրագի՞ր ենք քննարկում, թե՞ քաղաքացիական պարտականությունների օրենսգրքի նախագիծը»:

Պետրոսյանի խոսքով՝ ասում են՝ բաներ կան, որ չեն գրել, բայց արել են: «Այո՛,  հնարավոր է չգրել ու անել, բայց հնարավոր է չգրել ու չանել, եւ կան շատ խոստումներ, որ բանավոր ասվել են, բայց չեն արվել․ ինչո՞ւ չիրականացվեց արագաչափերը հանելու խոստումը, տեսանկարահանող սարքերը, կարմիր գծերը հանելու խոստումը։ Չարվեցին, քանի որ արձանագրված չէին, դրա համար ձեզ չեք համարում պատասխանատու»,-ասաց պատգամավորը:

Վերջինս նշեց, որ բոլորն իսկապես ուզում են, որ կառավարությունը հաջողի, կառավարությունը, որին աջակցել են նաեւ իրենք, եւ որ չկրկնի նախորդ կառավարությունների սխալները․

«Այստեղ չկա մեկը, որ ցանկանա, որ այս կառավարությունը ձախողի: Իմ անձնական կարծիքն է՝ ձախողում են այն իշխանությունները, ում համար ընդդիմության ձայնը լսելի չի, իշխանության կործանման ճանապարհը սա է։ Լսելով ձեր երեկվա և այսօրվա պատասխանները՝ ես ոնց որ սկսում եմ մի քիչ թերահավատ լինել՝ մի քիչ հաշվի առնելո՞ւ եք ընդդիմության ասածը, որ մենք էլ մի քիչ իրացված լինենք»,- իր ելույթը եզրափակեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Տպել
1951 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին