ՀՀ-ում 2018 թվականին աշխատանքի վայրում 30 դժբախտ դեպք է տեղի ունեցել. 14-ը՝ մահվան ելքով. տեսչական մարմին

14/02/2019 schedule12:49

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին աշխատանքի վայրում տեղի է ունեցել թվով 30 դժբախտ դեպք, որից 14-ը (մոտ 47 %-ը)՝ մահվան ելքով: Տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում մահացել են 14 աշխատող, 19 աշխատող ստացել են ծանր, իսկ 5 աշխատող՝ թեթև մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, դժբախտ դեպքերից 10-ը (մոտ 33 %-ը) արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում: Զգալի թվով դժբախտ դեպքեր են գրանցվել նաև շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում:

Դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում արձանագրված՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները վերացնելու, աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքի պայմաններ ապահովելու նպատակով գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ արձանագրված վարչական իրավախախտումների համար՝ վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Տեսչական մարմինը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի կանխարգելման նպատակով, գործատուներին հորդորում է աշխատողների համար ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ (մասնավորապես՝ աշխատողներին ապահովել կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով, ապահովել անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը, աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը և այլն), իսկ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու գործատուի պարտականությունը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածով:

Տպել
366 դիտում

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Պետբյուջեի կատարողականում տեսնում ենք ալարկոտություն եւ հարմարվողականություն․ Արման Բաբաջանյան

Որդիս ինչո՞ւ սպանվեց, բա ես ի՞նչ անեմ հիմա, ասեք. մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում

Երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղում, ոչ թե Հայաստանի կենտրոնում. Վաչագան Ֆարմանյան

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 45 պատգամավոր

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հետևում 2 մետաղական տնակներ են այրվում (տեսանյութ)

Արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է, բայց կառավարության ջանքերն իրենց երկար սպասեցնել չեն տա․ ֆիննախ

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը

Դեմոկրատներին տված յուրաքանչյուր ձայնը քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը. Թրամփ

Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար

Արքայազն Ուիլիամին ուղեկցող ոստիկանը վթարի է ենթարկել 83-ամյա կնոջը. վերջինիս վիճակը ծանր է

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ

Պետբյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը

ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար