Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց դատավորներին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

Օրինագիծը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա ասաց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները եւ չափը սահմանելու վերաբերյալ հարաբերությունները, ապահովել դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն առաջարկեց մշակել համապարփակ նախագիծ, որը կներառի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, նշելով, որ մի անգամ նման առաջարկ եղել է, բայց այն չի ընդունվել։ Ինչ վերաբերում է անհրաժեշտ ֆինանսական միջոցներին՝ Բաթոյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկել ամբողջական նախագիծ մշակելուց հետո։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ մեր կարեւոր խնդիրներից մեկն այն է, թե ինչ ճանապարհներով եւ ում համար պետք է սոցիալական երաշխիքներ ստեղծենք․

«Այստեղ խնդիրն առնչվում է ոչ միայն դատավորներին ու դատարաններին, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիների՝ անկախ դատական համակարգ ունենալու իրավունքին»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ այսօր մեր դատական համակարգում կան խնդիրներ եւ գիտենք կառավարության վերաբերմունքը դատական համակարգի անկախության նկատմամբ․

«Եւ մենք համոզված ենք, որ դատական համակագի 1400 տոկոսով անկախությունը կարեւոր է»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, որքան էլ վերապահումներ լինեն, այնուամենայնիվ պետք է գնան այս ճանապարհով, քանի որ այսպիսով քայլ են անում լուծելու ոչ միայն դատավորների խնդիրները, այլեւ քաղաքացիների եւ երկրի համար ծագող խնդիրները:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից:

Տպել
582 դիտում

Մուշտարին ի՞նչ է, քուրքն ի՞նչ է. նախարար Արայիկ Հարությունյանը երեխաների համար հեքիաթ կարդաց

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է հրամանագրերը

Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանին. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին

Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Սերգո Կարապետյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունել. պաշտպան

Վիրաբույժը 10 հազար դոլարով կազմակերպել է տղայի՝ զինծառայությունից 3 տարով տարկետումը. ԱԱԾ

Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ)

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

ՀՀ նախագահը ստացել է ՀՀ ՌՈ պետին եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյային պաշտոններից ազատելու մասին միջնորդագրերը

Լոռու մարզպետարանում խորհրդատուի 2 հաստիք է բացվել, նշանակվել են մարզպետի վստահելի մարդիկ. դիպլոմ չունենալը էլ խնդիր չէ

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

Ֆելիքս Ցոլակյանը երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)