Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ

Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով դատավորներին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու հարցի մասին։

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշում կայացրեց դատավորներին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։ Այս նախագծով ակնկալվում է կարգավորել դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները եւ չափը սահմանելու վերաբերյալ հարաբերությունները, ապահովել դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելը:

Այս հարցի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ մի կողմից պետք է խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է այդ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնելու քայլեր ձեռնարկենք, եւ այդ քայլերից մեկն էլ, ըստ ամենայնի, այս որոշման ընդունումն է, ինչպես ինքն ասաց՝ «որ դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան»․

«Իհարկե, այս կարգի որոշումները պոպուլյար չեն եւ չեն էլ կարող պոպուլյար լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով մենք պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը ընդլայնեցինք՝ մոտ 250 հազար քաղաքացի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կարող է հարց առաջանալ, թե այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, հիմա անցնում ենք դատավորներին, բայց, իր կարծիքով, երբ մենք քայլ ենք արել եւ 250 հազար քաղաքացիների ընդգրկել ենք այդ համակարգում, ապա բալանսավորված եւ խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգի մեջ»:

Վարչապետը կարեւոր համարեց այս քննարկումը եւ նշեց, որ պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկության աննախադեպ մակարդակը հնարավորթյուն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ ափալ-թափալ եւ էմոցիոնալ քննարկում ունենալ եւ հասնել ճիշտ եւ բալանսավորված որոշումների։

Փաշինյանը հավելեց, որ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ նաեւ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքում փոփոխությունների որակը, արդյունավետությունն ու արագությունը․

«Կարող ենք գերանդին առնել եւ ամբողջ պետական համակարգը աջ-ձախ մի քայլ հնձել բոլորին, բայց դրա արդյունքով կառաջանան հետեւանքներ, որոնք տասնյակ տարիներում հնարավոր չի լինի հաղթահարել՝ նույնիսկ ամենաէֆեկտիվ կառավարման դեպքում: Ես ուզում եմ սա շատ հստակ արձանագրենք, որ պետական կառավարման համակարգը եւ պետությունը զգայուն է մարդու օրգանիզմի նման եւ ոչ ճիշտ լուծումներ նշանակելը կարող է բերել մահացու հետեւանքների»:

Մյուս կողմից Փաշինյանն արձանագրեց, որ արդի քաղաքական շրջանը յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, եւ պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում․

«Սա հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը չէ, որտեղ հաղթողները պարտվողներին գնդակահարում են պատերի տակ, կամ բաժանում են սպիտակների եւ կարմիներիի, կամ սեւերի եւ սպիտակների։ Եւ ուզում եմ ասել, սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, եւ յուրաքանչյուրը փոխվելու, նոր արժեքային համակարգ որդեգրելու շանս պիտի ունենա, եւ մենք գիտենք, որ հակառակի շանսը գոյություն չունի եւ չպիտի ունենա»,-ասաց վարչապետը։

Տպել
1546 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը