Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը

Հայաստանի մարմնամարզության հավաքականի բոլոր առաջատարները մասնակցելու են երկրի 2019 թ. առաջնությանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նա նշեց, որ դա շատ կարեւոր է Եվրոպայի 2019 թ. առաջնությունից առաջ հավաքականի կազմը վերջնական ձեւավորելու համար:

«Բոլորը մասնակցելու են՝ առաջատարներն էլ, երիտասարդներն էլ, որովհետեւ Հայաստանի առաջնության արդյունքներով մենք համատեղ հավաք ենք անցկացնելու: Այդ արդյունքներով 5 երիտասարդ կգնան հավաքի: ՀՀ առաջնությունը շատ կարեւոր է Եվրոպայի առաջնության համար: Կազմը մոտավորապես պատրաստ է, բայց ՀՀ առաջնությունում պետք է ցույց տան իրենց հնարավորությունները»,- ասաց նա:

Հայաստանի առաջնությունը մեկնարկելու է մարտի 12-ին: Ավարտվելու է 15-ին: Անց է կացվելու Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: Այն, որ բոլոր առաջատարները հանդես են գալու, նշանակում է, որ աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի արծաթեմեդալակիրներ Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը, ինչպես նաեւ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը ելույթ են ունենալու:

Ձմեռային դադարի ընթացքում Սերոբյանը բոլոր մարզիկներին հանձնարարել էր զբաղվել իրենց վնասվածքներով: Նրանք դա արել են ու վերադարձել են հնարավորինս վերականգնված: Սերոբյանը նշում է, որ խնդիրներն ամբողջությամբ չեն վերացել, սակայն մարզիկները փորձել են առավելագույնս լավ վիճակում լինել: Արդյունքի հասել են: Միայն Վահագն Դավթյանի մոտ է, որ ուսի վնասվածքը զգացնել է տալիս:

«Բոլորն էլ ունեն թեթեւ վնասվածքներ: Դավթյան Վահագնը մի փոքր խնդիր ունի, դեռ չի վերականգնվել: Հարություն Մերդինյանի վիճակն այսօր լավ է, Արթուր Դավթյանն էլ է արդեն նորմալ, մարզվում է: Միայն Վահագն է: Ուսի խնդիր է: Անպայման կմասնակցի ՀՀ առաջնությանը, բայց ես տեսնում եմ, որ խնդիր կա, չի վերականգնվել, ու այնպես չէ, որ լրիվ բուժվել է: Բոլորն էլ լրիվ բուժված չեն, ուղղակի դադար տվեցին, օրինակ, Մերդինյանը ողնաշարի ճողվածքներ ունի, վիրահատության հարց է, բայց թեթեւացել է, կարողանում է դիմանալ»,- ասաց նա:

Հայաստանի առաջնությունից հետո հավաքականը մարտի 18-ին մեկնելու է Դոհա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Այն կայանալու է մարտի 22-24-ը: Հետո մարզիկները վերադառնալու են Հայաստան ու մարտի 28-ին 5 երիտասարդների հետ մեկնեն Թբիլիսի՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի: Ապրիլի 7-ին երիտասարդները կվերադառնան Հայաստան, մյուսները կմեկնեն Լեհաստան, որտեղ ապրիլի 10-14-ը տեղի է ունենալու Եվրոպայի առաջնությունը:

Տպել
1000 դիտում

Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները

Պատերազմում վիրավորում ստացած անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորում կիրականացվի

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս պաշտոնը. նախկին փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ

ԱՄՆ-ը դժգոհ է Չինաստանի՝ Թրամփի նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումից

17 ուժերից յուրաքանչյուրն ունի իր որակավորումների սանդղակը. ԲՀԿ-ն դեմ է Վ. Մանուկյանի «բոմժ»-ին. իսկ «ժեխ»-ին կո՞ղմ է

Արցախում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքում եւ այլ համայնքներում. ԱԻՊԾ

Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Ըստ ՔԿ-ի, Հայրապետյանն ու որդին տղամարդուն փակել են սենյակում, ծեծել, սպառնացել քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության

Երդմնակալության արարողությանը Ժոսեֆ Բայդենը ընտրել է Ralph Lauren կոստյում ՝ամերիկյան ամենահայտնի ապրանքանիշը

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 30 հարց

Երեխաներն այլեւս չեն համարվում կորոնավիրուսի տարածման ակտիվ աղբյուր․ Հայաստանում վարակվել է ավելի քան 6 600 երեխա

Այսօրվանից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, չի նվիրվել

Ջիլլ Բայդենն ամուսնու երդմնակալության ժամանակ կրում էր Markarian բրենդի զգեստ ու վերարկու (լուսանկարներ)

Լարսի ճանապարհը բեռնատարների ամար փակ է. ռուսական կողմում կուտակված է 820 բեռնատար

Գեղհովիտ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է տներից մեկը

Ապարանի տարածաշրջանում բուք է, դժվարանցանելի են Վայոց ձորի ավտոճանապարհները. կան փակ ճանապարհներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները մեծամասնություն ստացան

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Շվեյցարիայում ՀՀ դեսպանն Անդրեաս Աեբիի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները

Պաշտպանության նախարարը եղել է հատուկ նշանակության զորամասերից մեկում (լուսանկարներ)

Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ապարանի տարածաշրջանում բուք է

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն կաշխատի ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ. Լին Թրեյսի

Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալների համանախագահությամբ

Զրնգուն ձայներ ու ոգևորություն. Ստեփանակերտի հրապարակում երեխաները ձնագնդի են խաղում (տեսանյութ)

Բայդենի երդմնակալությանն ԱՄՆ-ի հիմնը կատարեց աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան (տեսանյութ, լուսանկարներ)

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մի շարք երիտասարդների տարկետում կտրվի․ ովքեր են երաշխավորել

Կարևորագույն խնդիրը երեխաների աղքատությունն է․ Մեսրոպ Առաքելյանը քննարկում է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ

Վստրեչի Ապերն առարկեց գործն արագացված կարգով քննելու դեմ. դատարանի որոշմամբ այն կքննվի դռնփակ

Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում․ Փաշինյան

Երկարաձգվել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը

Ստամբուլի հայկական որբանոցը, որտեղ մեծացել է լրագրող Հրանտ Դինքը, կդառնա հայկական երիտասարդական կենտրոն

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում միանշանակ դրական է․ Փաշինյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված 820 բեռնատար կա

Քեմալա Հարրիսը երդվեց. նա պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի 46-րդ փոխնախագահի պաշտոնը