Փետրվարի 27-ից մինչեւ մարտի 1-ի ուշ երեկո հնարավոր կլինի մոտենալ Մյասնիկյանի արձանին

Փետրվարի 27-ից մինչեւ մարտի 1-ի ուշ երեկո կբացվի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը եւ հնարավորություն կլինի մոտենալ ու ծաղիկներ դնել՝ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապատի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքացիներին մարտի 1-ին հրավիրում է երթի: «Այդ օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք 2008-ի Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին: Մարտի 1-ին, ժամը 18:30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից շարժվելու դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու: Այդ օրը ես նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին: Մարտի 1-ին մենք պետք է մեր նվիրվածությունը ի ցույց դնենք կոռուպցիայի ու անօրինականությունների էջը փակելուն»,- մասնավորապես ասել էր նա:

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը եւ դրա ետնամասում գտնվող այգին այս ընթացքում շրջափակված են պաստառնե­րով: Այստեղ ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ որպես նվեր Երեւա­նին 2800-ամյակի առթիվ:

Տպել
1122 դիտում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Հայաստանն ու Վրաստանը կարեւորել են երկու խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը

2 մեդալով. Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը

Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք. վարչապետը կատակեց

Հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարեւոր միջոցառում է. վարչապետ

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով

Վանաձորում քիչ առաջ կրակոցներ են հնչել. մեկ անձ վիրավորվել է

Համակարգի շնորհիվ կապահովվի երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար

Կառավարությունը գումար հատկացրեց Արարատի եւ Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման եւ 8 հորերի լուծարման նպատակով

2019-ի դրությամբ Հայաստանից ոչխարի մսի ու կենդանիների արտահանման ծավալների աճ է գրանցվել. փոխնախարար

Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան