Հետագա տարիներին բոլորն են ունենալու եկամտահարկի բեռի նվազեցում. փոխնախարարը՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը հանրության որոշակի շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) արտացոլվում է այդ դժգոհությունը՝ քվեարկության տեսքով: Քվեարկությանը մասնակցել է 700-ից ավելի քաղաքացի եւ դրա արդյունքում այսպիսի պատկեր է ձեւավորվել՝ 92 տոկոսը բացասական կարծիք ունի 8 տոկոսը՝ դրական:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այն կարծիքին է, որ բացասական արձագանքները հիմնականում վերաբերվում են սկզբնական տարբերակում եղած այն դրույթին, որով հաշվապահական, իրավաբանական եւ խորհրդատվական ծառայություն մատուցողները պետք է տեղափոխվեին ընդհանուր հարկման համակարգ: Այսինքն, ավելացված արժեքի հարկով եւ շահութահարկով հարկման համակարգ: Ներկայումս նրանք հնարավորություն ունեն գործելու նաեւ շրջանառության հարկի համակարգում՝ վճարելով ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ, ինչն արդեն շահութահարկի ու ավելացված արժեքի հարկի հետ համեմատությամբ էականորեն ցածր հարկային բեռ է ենթադրում:

«Երբ դա հրապարակվեց ու սկսեցինք արձագանքները ստանալ, մոտավորապես այսպիսի պատկեր էր ցույց տալիս մեր ընթացիկ մոնիթորինգի արդյունքները. սկզբի օրերին միայն մեկնաբանություններ էին եւ մեկնաբանությունների 70-75 տոկոսը ըստ էության վերաբերվում էր հենց այս խնդրո առարկա դրույթին: Մարդիկ պարզապես գրում էին, որ նախագծին դեմ են քվեարկում հենց այս դրույթի պատճառով: Հետագայում, երբ մենք կոչ արեցինք չկենտրոնանալ միայն այդ խնդրո առարկա դրույթի վրա, այլ բովանդակային առումով նայել նախագծին՝ մնացած կարգավորումները, որոնք էականորեն բարելավում են գործարար միջավայրը եւ նպաստավոր պայմաններ են ստեղծում ու խնդրեցինք ավելի մասնագիտորեն մոտենալ, վիճակագրությունն արդեն փոխվեց, իջավ մոտ 50-55 տոկոս:

Այսինքն, մարդիկ չէին թաքցնում, որ նախագծին առհասարակ կողմ են՝ որովհետեւ կողմ չլինելը առհասարակ անհասկանալի կլիներ, քանի որ բարելավումներ են նախատեսում, բայց դեմ են քվեարկում հենց այդ դրույթի պատճառով: Այսինքն, քվեարկության արդյունքը չի կարող նախագծի վերաբերյալ իրական վերաբերմունքն արտահայտել, սա մեր եզրահանգումն է»,- ասաց Պողոսյանը:

Մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում այն մեկնաբանություններին, որ եթե աղմուկ չբարձրանար նշված դրույթի մասով, պետք է սխալ կամ ոչ էֆեկտիվ որոշում ընդունեի՞ն, Պողոսյանն արձագանքեց, որ օրենսդրական պահանջ է, որպեսզի օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվեն հանրային քննարկման եւ նաեւ տվյալ դեպքում տեղադրվեն «e-draft.am» հարթակում: Փոխնախարարի կարծիքով՝ բացի օրենսդրական պահանջ լինելուց, սա շատ լավ պրակտիկա է, որ հիմնական շահառուները՝ լինեն դրանք մասնագետներ, հասարակական գործունեությամբ զբաղվող անձինք, թե պարզապես քաղաքացիներ, տեղեկանան սպասվող փոփոխությունների մասին եւ հնարավորություն ունենան իրենց վերաբերմունքը հայտնել այդ առաջարկների մասով:

Մեր հարցին՝ եթե նախագծի նախնական տարբերակը համեմատենք արդեն փոփոխությունների ենթարկված տարբերակի հետ, ի՞նչ տարբերություններ կան, Պողոսյանը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ վերամշակված տարբերակը ավելի ընդունելի է լինելու տարբեր գործարար շրջանակների համար: Որովհետեւ վերամշակման արդյունքում նախագծով ավելի շատ բարելավումներ են նախատեսվում: Մասնավորապես՝ խնդրո առարկա մասնագիտացված ծառայությունների մասով հարկման համակարգի փոփոխության դրույթը նախագծից հանվել է: Լուծումներ են առաջարկվել բեռնափոխադրումների կողմից բարձրացված խնդիրների մասով, ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց կողմից բարձրացված խնդիրների մասով: Հանրային սննդի կազմակերպիչների համար նախատեսված հարկային բեռն է նախատեսվում իջեցնել, որը նախկին տարբերակում չի եղել եւ էլի այսպիսի բազմաթիվ կարգավորումներ, որոնք նախնական տարբերակում չեն եղել, բայց հետագա քննարկումների արդյունքում արդեն նախագծում տեղ են գտել»:

Մեր այն դիտարկմանը, որ եթե ինչ-որ տեղ իջնում է հարկային բեռը, ապա մեկ այլ ոլորտում բարձրանում է, որպեսզի պետական բյուջեն չտուժի եւ հանրության մոտ էլ կարծիք է ձեւավորվել, որ այս փոփոխություններն ավելի շատ օգուտ են տալու միջինից բարձր խավին, Պողոսյանն արձագանքեց. «Մենք ծանոթ ենք այդ կարծիքին՝ ամենայն մանրամասնությամբ հետեւել ենք դրան եւ նաեւ դա դարձել է առանձին քննարկման առարկա: Մեր ընկալմամբ՝ հարցի էությունը կայանում է հետեւյալում՝ նախագծով առաջարկվում է վերանայել եկամտային հարկի դրույքաչափերի պրոգրեսիվ սանդղակը եւ սահմանել համահարթ 23 տոկոս միասնական դրույքաչափ: Հարցի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում աշխատողների շուրջ 65 տոկոսը ամսական ստանում է մինչեւ 150 հազար դրամ եկամուտ եւ 23 տոկոսը հավասար է այսօր գործող օրենսդրությամբ մինչեւ 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացողների հարկման դրույքաչափին»: Փոխնախարարը հավելեց, որ արդյունքում ստացվում է՝ այս առաջնային փուլում նրանց համար եկամտային հարկի դրույքաչափը չի նվազեցվում:

«Փոխարենը կարծիքի հեղինակները նշում են, որ բարձրացվում է որոշ ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկը, որը ի վերջո կարող է իր արտացոլումը գտնել ապրանքների գների մեջ ու ստացվել այնպես, որ սպառողները ավելի շատ են վճարում»,- ասաց փոխնախարարը: 

Պողոսյանի խոսքով՝ այստեղ 2 հիմնական խնդիր կա.

1. Նախ եկամտահարկի դրույքաչափի իջեցումը շարունակական գործընթաց է լինելու եւ նախագծով նախատեսված է տարեկան 1 տոկոս նվազեցնել՝ մինչեւ 20 տոկոս: Այսինքն, հետագա տարիներին բոլորն են ունենալու եկամտահարկի բեռի նվազեցում:

2. Այստեղ հստակ ռազմավարություն է դրված եկամտահարկի գծով համահարթ դրույքաչափը 23 տոկոս սահմանելու եւ հետագայում իջեցնելու մեջ: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր գնահատումով աշխատավարձի գծով հարկային բեռը մեր երկրում համարվում է բարձր, ինչը չի նպաստում ազգային տնտեսության մրցունակությանը: Այս ճանապարհով մենք մտադիր ենք նվազեցնել աշխատավարձի գծով հարկային բեռը, որպեսզի դառնանք ավելի մրցունակ, ավելի արտահանմանը կողմնորոշված եւ ավելի մեծ տնտեսական աճի հնարավորություններով երկիր, ինչը նաեւ հնարավորություն կընձեռի արդեն լուծել ցածր աշխատավարձերի խնդիրը, սոցիալական ծրագրերի մասշտաբները ընդլայնելու խնդիրը եւ այլն:

Խոսելով սոցիալական արդարությունից, համերաշխությունից, որը պահանջում է, որ հարուստները ավելի շատ հարկեր վճարեն, քան ցածր եկամուտ ունեցողները, Պողոսյանն ասաց, որ այստեղ շատ կարեւոր է, որ ֆիզիկական անձանց հարկման 2 գործիք կա. «Առաջինը՝ հարկում է ընթացիկ եկամուտները՝ դա եկամտային հարկն է: Երկրորդը՝ եկամուտների արդյունքում կուտակված հարստությունն է՝ գույքահարկը»:

Պողոսյանը նշեց, որ բարեփոխումների հաջորդ փուլում նախատեսում են առաջարկել վերանայել գույքային հարկերի համակարգը եւ այն դարձնել, իրենց գնահատմամբ, ավելի արդարացի ու ավելի համարժեք:

«Այսօր գույքահարկը հաշվարկվում է կադաստրային արժեքների հիման վրա, որը էականորեն զիջում է համապատասխան գույքի շուկայական արժեքներին՝ երբեմն բազմապատիկ անգամներով ու արդյունքում հնարավորություն չի լինում բարձրարժեք գույքը համարժեք հարկել: Մենք նախատեսում ենք, որ անցում ենք կատարելու գույքային հարկերի ոլորտում կադաստրային արժեքից շուկայական արժեքի, ինչը հնարավորություն կընձեռի այդ կուտակված եկամուտը, որն արդեն փոխակերպվել է՝ հարստության, անշարժ գույքի, շքեղ առանձնատների եւ այլն, ավելի մեծ չափով հարկել»,- ասաց Պողոսյանը:

Փոխնախարարի կարծիքով՝ նաեւ չպետք է մոռանալ, որ անցյալ տարվա հունիսի 1-ից սոցիալական վճարների մասով բեռը նվազեցվել է եւ նախկինում, երբ վարձու աշխատողը կատարում էր 5 տոկոս հատկացում, 5 տոկոս էլ պետությունն էր հատկացնում, հարաբերակցությունը փոխվել է հօգուտ վարձու աշխատողի: «Անցյալ տարվա հունիսից վարձու աշխատողն այլեւս 2.5 տոկոս է հատկացնում, իսկ պետությունը՝ 7.5 տոկոս: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ շուրջ 200 հազար համակարգի մասնակիցների համար անցյալ տարվա հունիսի 1-ից 2.5 տոկոսի չափով բեռը նվազեցվել է: Այսինքն, մենք առաջարկում ենք այս ամբողջ գործոնների համալիր ազդեցության կոնտեքստում գնահատել հարկային բեռի հնարավոր վերաբաշխումները ու այն, թե ով է իրականում շահառուն այս փոփոխությունների»,- ասաց Պողոսյանը:

Մեր հարցին, թե եկամտահարկի իջեցմամբ, կենսաթոշակային բեռը 2.5-ից 5 տոկոս չի՞ դառնալու առաջիկա տարիների ընթացքում, Պողոսյանը դրական պատասխան տվեց. «Այո, ճիշտ եք, տարիների ընթացքում նախատեսվում է վերականգնել: Այսինքն, եկամտահարկի իջեցմանը զուգահեռ նախատեսվում է վերականգնել նորից մասնակցի եւ պետության 5 տոկոս-5 տոկոս հարաբերակցությունը»:

 

Տպել
2407 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար