Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման  գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողություների զարգացումը` այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող  բարեփոխումների անհրաժեշտությունը:

Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում կայացած ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների եւ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ-ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված երկրում իրականացվող գործընթացներին  ու զարգացման ծրագրերին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով: 

Տպել
541 դիտում

Վարչապետը նոր նշանակում է կատարել պետական պահպանության ծառայությունում

Ի՞նչ են քննարկել Հանրային խորհրդում եւ ի՞նչ հաղորդագրություն է տարածվել. Ստյոպա Սաֆարյանը բացում է փակագծերը

Վանեցյանն ու Տոնոյանը ամենաբարձր գնահատականն են ստացել քաղաքացիների կողմից. Նավասարդյան

Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների մասին քննարկում է եղել կառավարությունում

Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի. ավագանու նիստը թեժ է, վիրավորանքների պակաս չկա

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական է գնահատում հարցվածների 56 տոկոսը

Վրաստանի դատարանն ուժի մեջ է թողել Սաակաշվիլիի դատավճիռը

Անթույլատրելի ենք համարում. հայաստանյան ՀԿ-ների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ

Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները (տեսանյութ)

Քոչարյանի «հաղթանակը»՝ Հայաստանի ու Արցախի հաշվին. տեղի ունեցավ ամենասարսափելին

ԻՆԵԿՈԲԱՆԿ․ INECOPAY հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսում

Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտով

Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է. ամերիկացի փորձագետները՝ Հայաստանում անցումային արդարադատության ներդրման մասին

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է 34 մլն 800 հազար դոլարով

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ վարչապետի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է