Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 18/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար բջջային հեռախոսների ձեռքբերման գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ապրանքների մատակարարումն անհրաժեշտ է իրականացնել պայմանագրի երկկողմանի կնքման պահից 25 օրացուցային օրվա ընթացքում: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տեխնիկական առաջարկ, Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, Աշխատանքային ռեսուրսներ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ ապրիլի 2-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. ապրիլի 2-ին ժամը 10:00-ին։ Մասնակիցների Տեխնիկական փորձի, Անձնակազմի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի, վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

Տպել
662 դիտում

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը