ՀՀ փոխվարչապետ Ավինյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Վերմիշյանին

21/03/2019 schedule20:10

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին: «Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծ փորձառություն եւ ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ կաշխատի այն բոլորբացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ կառույցի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին:

Նա անդրադարձավ նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին:

Փոխվարչապետը խոսեց նաև Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանցում բնակվող ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնա­սիրման և դրանց իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներն արագացնելու, արդյունքները սահմանված ժամկետում ամփոփելու անհրաժեշտության մասին:

Տիգրան Ավինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին մաղթեց արդյունավետ աշխատանք, հաջողություն՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում: Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին, համոզմունք հայտնեց, որ Կոմիտեի փորձառու անձնակազմն ունակ է իրականացնել կառավարության կողմից իր վրա դրված պարտավորությունները և պատվով լուծել  գերատեսչության առջև դրված խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
450 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

ԱՄՆ-ն ծրագրում է ամբողջությամբ արգելել Իրանից նավթի արտահանումը

Համերգի կազմակերպիչներն ասում են՝ Ուսպենսկայան հոսպիտալացվել է. նրա ներկայացուցիչը հերքում է

Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան

ԳԹԿ-ն ընտրել է մարզային այն դպրոցները, որտեղ անցկացվելու է 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը․ ցանկ

Խարխուլ պայմաններ. Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի. շուրջ 500 վիրավոր կա

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է հավատացյալների գլխավոր տոնի ժամանակ Շրի-Լանկայի ահաբեկչությունը

Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա եւ արդեն տոմս է գնել

Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով

Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մի մասում ձյուն է տեղում

Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. ճանապարհը միակողմանի փակվել է

«Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Արտյոմ Հակոբյանը

Նիկոլ Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Սպիտակի բնակարաններից մեկում 86-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Ուկրաինան նոր նախագահ ունի. Պորոշենկոն ընդունել է պարտությունը

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է