Գրադարանը փակվեց, իսկ գրքերի մի մասը դեռ հատակին է թափված

Վանաձորի Ուսանողական 6 հասցեում գործող գրադարանը թեպետ 2 տարի առաջ է փակվել, սակայն ներսում առկա բազմաթիվ գրքեր դեռեւս շարունակում են թափված մնալ գետնին: Կապոցներով ու պարկերով բազմաթիվ գրքերը մնացել են գրադարանում՝ խոնավության մեջ ու կրծողների հարեւանությամբ:

Գրադարանի երբեմնի շենքը եւս վատթար վիճակում է, ապակիները ջարդված են, ձյունն ու անձրեւն էլ հեշտությամբ լցվում են ներս: Գրադարանի կողքով անցնող քաղաքացիները զարմանում ու զայրանում են պատկան մարմինների անտարբերության վրա: Նրանց խոսքով, գիրն ու գրականությունը ամեն գնով պահած հայ ազգին վայել չէ, երբ կոտրած ապակիներից այն կողմ թափված են հարյուրավոր գրքեր:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի առաջատար մասնագետ Սեւակ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գրադարանի նախկին շենքին ու ներսում դեռեւս թափված գրքերի ճակատագրին, ասաց, որ նախկին գրադարանի ջարդած ապակիների փաստով ոստիկանությունն է զբաղվում, իսկ իրենք քայլեր են ձեռնարկում շենքի անվտանգության ուղղությամբ. «Այն հիմնական գրքերը, որոնք որպես այդպիսին եղել են ավելի թարմ ու օգտագործման ենթակա, մեծ քանակությամբ այդտեղից հանվել են ժամանակին ու բաշխվել այլ գրադարանների: Այնտեղ այս պահին առավելապես մնացել են տարիքն առած ու որոշակի սնկային հիվանդություններ ունեցող գրքեր, բայց մենք կուսումնասիրենք, մասնագիտական եզրակացություն կտանք, ու վերջնականապես կլուծենք հարցը»,- ասաց Սարգսյանը:

Տպել
601 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա