Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար Թրամփն առաջին միլիարդը ստացավ Պենտագոնից

26/03/2019 schedule11:09

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրադրության ռեժիմ մտցրեց Մեքսիկայի հետ սահմանին, Պենտագոնն առանց Կոնգրեսի հավանության մեկ մլրդ դոլար տրամադրեց սահմանին պատի կառուցման համար։ Սա Թրամփի նախընտրական խոստումն է, որի իրականացման համար առաջին միլիարդն է տրամադրվում։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը թույլատրել է մեկ միլիարդ հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Նշվում է, որ միջոցները կծախսվեն ԱՄՆ սահմանի հարավում 57 մղոն (մոտ 91 կիլոմետր) երկարությամբ պատ կառուցելու, Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների ճանապարհները, լուսավորությունը բարելավելու նպատակով։

Թրամփի աշխատակազմում կարծում են, որ պատը կօգնի կասեցնել ապօրինի ներգաղթը եւ թմրանյութերի մաքսանենգությունը։

Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու գաղափարը Թրամփինը չէ։ Այն սկսել են կառուցել Բիլ Քլինթոնի օրոք, շարունակել 2006-ից հետո։ Այն ժամանակ Ջորջ Բուշ կրտսերը ստորագրել էր Secure Fence Act-ը։ Այսօր կառուցվել է 1078 կիլոմետր պարիսպ։ Թրամփը ցանկանում է կառուցել եւս 1600 կիլոմետր։

Սկզբում հանրապետականներին հաջողվեց պատի կառուցման համար մոտ վեց միլիարդ դոլար հատկացնելու մասին փաստաթուղթն անցկացնել, բայց օրինագիծը Սենատում մերժվեց։ Ներկայացուցիչների պալատում նույնպես ասացին, որ մտադիր չեն ֆինանսավորել պատի կառուցումը։

Այս դիմակայությունը 2018 թվականի վերջին հանգեցրեց պետհաստատությունների ֆինանսավորման մասնակի դադարեցմանը՝ շաթդաունին։

Փետրվարի կեսին Թրամփը արտակարգ իրադրության ռեժիմ մտցրեց սահմանին։ Այդպիսով, նա կարող է ստանալ ավելի քան վեց միլիարդ դոլար՝ առանց Կոնգրեսի հավանության, որն անհրաժեշտ է Սահմանադրությամբ։ Այս քայլն արդեն վիճարկել են դատարաններում։

Տպել
931 դիտում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ