«Քուին բուրգեր»-ի մոտ տեղի ունեցած սպանության գործով 19-ամյա մեղադրյալը ներկայացել է իրավապահներին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. 19-ամյա երիտասարդը, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ներկայացել է իրավապահներին։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2019թ. մարտի 19-ին՝ ժամը 18:20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1990 թվականին, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. մարտի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի, ինչպես նաև վարչական շրջանների դատախազության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմացի մայթեզրին, հայտնաբերվել են արնանման հետքեր և ծալովի դանակ, վերցվել են նմուշներ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարու վերաբերյալ:

Սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ դեռևս 2018 դեկտեմբերի 24-ին նույն՝ 2000թ. ծնված երիտասարդի կողմից Երևան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի դիմաց միջանձնային հարաբերությունների պարզաբանման կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ 1974թ. ծնված տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով առերևույթ հարվածներ հասցնելու վերաբերյալ: 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Հաշվի առնելով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ երկու հանցավոր արարքները առերևույթ կատարվել են միևնույն անձի՝ 19-ամյա երիտասարդի կողմից, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Որոշում է կայացվել՝ 2000թ. ծնված երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Երիտասարդը ներկայացել է իրավապահներին:

Տպել
646 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան