Անտունի. հերթը կաքավաձորցիներինն է

01/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 31-ի համարում

Հայաստանի իշխանությունների թեթեւ ձեռքով իրենց տներից դուրս վռնդված ՀՀ քաղաքացիների թիվը առաջիկայում կավելանա եւս մի քանի հազար հոգով: Այս անգամ իրենց տներից զրկվելու հերթը կենդանաբանական այգու հարեւանությամբ գտնվող Կաքավաձորի (կենդանաբանական այգու եւ Նոր Նորքի միջեւ գտնվող ձորերի մասին է խոսքը) բնակիչներինն է: Սակայն, եթե Կենտրոնի բնակիչների վտարումների դեպքում գոնե նրանց ինչ-որ գումարներ են տալիս, ապա այս դեպքում ցանկանում են վռնդել՝ դիմացը չտալով ոչինչ: Բանն այն է, որ չնայած մարդիկ 40 տարուց ավել այդ վայրում ապրել են, բայց այդպես էլ հողերի նկատմամբ որեւէ իրավունք իրավական տեսանկյունից չի գրանցվել: Արդյունքում, անցած տարի ամռանը դատախազությունը հայցով դիմել է դատարան` պահանջելով իբրեւ պետական անտառը ապօրինի զավթածներին վտարել կաքավաձորից:

Շուրջ 400 ընտանիքների փողոցում հայտնվելու հեռանկարը նրանց մի մասին երեկ բերել էր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Կաքավաձորցիները փորձում էին իրենց բողոքի ձայնը հասցնել նախագահականի ներսում գտնվող պետական այրերին: Կաքավաձորցիների խոսքերով, իրենցից տասնյակ տարիներ են պահանջվել, որպեսզի ժայռերը եւ քերծերը վերածեն այգիների: Տարիներ շարունակ իրենք ավտոմեքենաներով հող են կրել, որպեսզի ժայռերի եւ ձորերի քերծերի վրա այգիներ հիմնեն: ԽՍՀՄ տարիներին կաքավաձորցիներին ոչ ոք չի արգելել այդ տարածքներում այգիներ հիմնել, քանի որ մինչ այդ այդտեղ եղել են ժայռեր: «Բոլոր դռները ծեծելուց հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք է դիմենք երկրի նախագահին, քանի որ նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, նրան սխալ տեղեկություններ են հաղորդում: Մենք պետք է նրան իրազեկենք, որ իմանա՝ ինչ է կատարվում»,- մեզ հետ զրույցում տարեց կաքավաձորցի Արտյոմ Նավասարդյանն այսպես պատճառաբանեց նախագահական գալու իրեց քայլը:

Իհարկե, շատ լավ կլիներ, եթե Արտյոմ պապիկի ենթադրությունները իրականություն լինեին: Իրականությունն այլ է: «Լավ, առանց փոխհատուցման քանդում են, իսկ մենք ո՞ւր պետք է գնանք: Այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները հատուկ քաղաքականություն են վարում, որ բոմժերի թիվը գնալով ավելի շատանա»,- ասաց «Կաքավաձոր» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուսաննա Դավթյանը: Նախագահականում կաքավաձորցիներին պատասխանել էին, որ խնդրի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է Երեւանի քաղաքապետարանի մասնագետների հետ քննարկել հարցը: Իսկ թե ինչ արդյունք կտան այդ քնարկումները, ցույց կտա ժամանակը: Սակայն այն, ինչ պատմեցին մեզ կաքավաձորցիները, վկայում է այն մասին, որ իշխանությունների որոշումը վերջնական է:

Բանն այն է, որ դատախազությունը կաքավաձորցիներին վտարելու ցանկությունը հիմնավորել է «անտառը» ազատելու մտադրությամբ: Սակայն կաքավաձորցիները պնդում են, որ այդ «անտառ» կոչվածն իրենց հիմնած այգիներն են: Ավելին, երբ կաքավաձորցիներին վտարելու հարցը անցած տարի աշնանը քննարկվել է վերաքննիչ դատարանում, դատաքննության ընթացքում կաքավաձորցիները ներկայացրել են նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ վիճարկվող տարածքները չեն կարող համարվել անտառ: Իսկ դատախազությունը պահանջել է վտարել անտառը զավթածներին: Բայց, ինչպես եւ կարելի էր ենթադրել, վերաքննիչի դատավորները այդ փաստի վրա ուշադրություն չեն դարձրել եւ վճռել են, որ կաքավաձորցիները պետք է ազատեն «անտառը»:

Վահագն Հովակիմյան

Տպել
719 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը