«F-35» ռազմական ինքնաթիռների​ մատակարարումը Թուրքիային կկասեցվի. ԱՄՆ-ի արձագանքը Անկարայի խաղերին

03/04/2019 schedule13:25

ԱՄՆ-ի օրենսդիրները միաձայն կողմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի որոշմանը, որի համաձայն՝ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային կկասեցվի: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Ի պատասխան Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին Անկարայի նկրտումներին՝ Միացյալ Նահանգները կկասեցնի ռադարների կողմից անորսալի, նոր սերնդի «F-35» ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրիքային:

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատեց Մոսկվայի հետ «S-400» համակարգերի գնման գործարքի մասին տեղեկությունը, ինչը մտահոգությունների ալիք բարձրացրեց Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի պաշտոնյաները զգուշացրել են Անկարային, որ միաժամանակ ռուսական և ամերիկյան զինատեսակների գնումը հնարավոր է օգնի ռուսներին բացահայտել՝ «F-35» ամերիկյան կործանիչների գաղտնի ռազմական տեխնոլոգիաները:

Սենատի Ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ինհոֆի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը վերջնականապես կդադարեցնի «F-35» ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, եթե Անկարան հետ չկանգնի ռուսների հետ գործարքի մեջ մտնելու իր մտադրությունից: Նյու Հեմփշիր նահանգը ներկայացնող դեմոկրատ Ջին Շահինն և երեք այլ սենատորներ արդեն համապատասխան օրինագիծ են շրջանառության մեջ դրել:

Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է,որ Անկարան կարող է Ռուսաստանին փոխանցել ռադարների կողմից անորսալի «F-35» կործանիչների տեխնոլոգիական գաղտնիքները:

Խնդիրն այն է, որ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթրիռների որոշ բաղադրիչներ արտադրվում են Թուրքիայում: Ւնքնաթիռը արտադրվում է ամերիկյան աերոտիեզերական և պաշտպանական ոլորտում բարձրագույն տեխնոլոգիաներ նախագծող Lockheed Martin ընկերության կողմից:

Սենատի Ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ինհոֆը առաջարկել է քննարկել՝ «F-35» ինքնաթիռների արտադրական գործընթացներում Թուրքիայի դերակատարման փոփոխության հարցը:

Տպել
586 դիտում

ՊԵԿ-ը հայտնաբերել ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ

Ապօրինի անտառահատումները հսկայական եկամուտ են ապահովել 10-15 ընտանիքի համար. ովքեր են ոտնահարում «լափելու իրավունքը»

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

Կյանքը «կադրում» և «կադրից» դուրս

Գագիկ Ծառուկյանը 1 մլն 587 հազար եվրոյի 20 ջահ է գնել, իսկ կինը՝ 380 հազար եվրոյով ադամանդե վզնոց ու ականջօղեր

«Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունը պետությանը մի քանի շաբաթվա հարց է. Բաբայան

Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը հաջորդ շաբաթ դուրս կգրվի, 14-ամյա տղայի մոտ եւս դրական տեղաշարժ կա

Շատ ողջունելի է, որ մեր երկրում ամեն ինչ սկսել են օրինական կերպով անել. Սոնա Շահգելդյան

Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած 13 ոստիկանները դուրս են գրվել. Իջեւան ԲԿ են դիմել երկու քաղաքացիական անձինք

Սիսիանում պայթյունի հետեւանքով կա մեկ զոհ․ նրա ինքնությունը հայտնի է․ ԱԻՆ

Սիսիանում նռնակի պայթուցիչը ամրացված էր անասնագոմի դռան բռնակներին, ինչի հետեւանքով քաղաքացին մահացել է

Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ