Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել

Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Չեխիայի պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի պաշտպանական համագործակցության ընթացքը և հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ռազմաքաղաքական կանոնավոր երկխոսության անցկացմանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լյուբոմիր Մետնարը նշել է, որ այցի ընթացքում ձեռք բերվող պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր։ Կողմերը համաձայնել են, որ մի շարք հարցերում երկու երկրներն ունեն միանման մոտեցումներ՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային համակարգեր են ընտրել:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը և Լյուբոմիր Մետնարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը սահամանում է համագործակցության հիմական ոլորտներն ու ձևաչափերը:

Տպել
325 դիտում

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները