Կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան. Վանեցյանը ֆեյքերի մասին փակագծեր շատ չի բացում

Սեդրակ Քոչարյանի պաշտպանների՝ անմեղության կանխավարկածի խախտման բողոքի հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կուսումնասիրեն իրավաբանները եւ ըստ այդմ կորոշվի՝ բողոքարկվելու է այն, թե՝ ոչ։ Այս մասին այսօր մեր հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները եւ ժամկետի մեջ եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,–ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ներողություն կխնդրե՞ն իրենք Սեդրակ Քոչարյանից, թե չեն ընդունում դատարանի որոշումը, Վանեցյանը ասաց. «Ներողություն խնդրելու պահանջ չի եղել։ Այս պահին չեմ կարող ասել՝ դատարանի որոշման հետ համաձայն եմ, թե՝ ոչ, եթե տեսնեն իրավաբանները, որ դատարանի որոշումը չեն կարող բողոքարկել, իհարկե պետք է ընդունենք այս որոշումը եւ ենթարկվենք այդ որոշմանը»,- ասաց Վանեցյանը։

Մեր հարցին՝ ԱԱԾ-ի տեսադաշտում նոր ֆեյք օգտատերեր հայտնվե՞լ են, թե՝ ոչ, Վանեցյանը պատասխանեց, որ առհասարակ ԱԱԾ-ն նախօրոք չի ասում իր անելիքները, եթե կլինեն, անպայման կիմանաք. «Այլ անձինք կարգավիճակ ունեցող չկան»:

Խոսելով Դուխով Հայաստան էջը համակարգող անձի կալանավորման մասին Վանեցյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է պարունակում։ «Մարդու անանուն հանդես գալը, դա մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որեւէ մեկն իրավունք չունի։ Այլ բան է, եթե այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի տարածման մեջ պարունակվում է հանցակազմ»,- ասաց Վանեցյանը:

Հարցին՝ ինչու որոշեցիք վարչապետի հրահանգից հետո անդրադառնալ ֆեյքերին, Վանեցյանը պատասխանեց, որ դա ծանր աշխատանք է։ Վանեցյանը ասաց, որ չի կարող ասել՝ կալանավորված անձը հանրության հայտնի անձ է, թե՝ ոչ։

Տպել
1424 դիտում

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ (լուսանկարներ)

27-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված «Մազդա»-ին, վերջինս էլ՝ «Հոնդա»-ին

ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը

Մուշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին և վարչության ներկայացուցիչներին

Բարի գալուստ «Նոա» ընտանիք․ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագրեր է կնքել

Գավառի ԲԿ-ում առաջին անգամ կեսարյան հատումով եռյակ է լույս աշխարհ եկել

Լոռիում վերջին մի քանի օրում հայտնաբերվել է 10-ից ավելի մեքենա՝ բեռնված տարբեր ծավալի փայտանյութով

Ուժեղ քամին Գյումրիում պոկել է Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել է և ընկել

Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել

Կյանքից հեռացել է կլարնետիստ Հովհաննես Վարդանյանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցերը

Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ՝ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

Վթարային ջրանջատում Սյունիքում․ երկու բնակավայր 12 ժամ ջուր չի ունենա

Արարատում համագյուղացիների վեճն ավարտվել է  դանակահարությամբ․ կա ձերբակալված

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան ծառին է բախվել․ վարորդը հոսպիտալացվել է

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․ ՀՀ նախագահ

Նոր խաղադաշտի բացում՝ ֆուտբոլային խաղով․ ընկերական հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Բերման է ենթարկվել գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդը

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը՝ Սլովենիայի նախագահին

Հրդեհ է բռնկվել Արմավիրի բնակարաններից մեկում

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ

Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Քաղաքացիական մեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողները․ նրանցից մեկը մահացել է

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար (լուսանկարներ)