Չեն կիսում պատասխանատվությունը. նոր սկանդալ կոալիցիայում

12/04/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 11-ի համարում

Երեկ մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան 6 աշխատանքային ժամերի ընթացքում այդպես էլ չկարողացավ հաստատել օրակարգը։ Մինչեւ ժամը 18.00-ն քառօրյայի օրակարգը չհաստատվեց մի քանի պատճառով։ Նախ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց տեսագրել 2001-2003 թվականների սեփականաշնորհման ծրագրի հաշվետվության քննարկումներն ու դրանք հեռարձակել հեռուստատեսությամբ եւ հարցը դրեց քվեարկության։ Այնուհետեւ, կոալիցիայի ջգրու, որը չմասնակցեց քվեարկությանը, «Արդարություն» խմբակցությունը պարզապես տապալեց խորհրդարանի աշխատանքները։

Հենվելով ԱԺ կանոնակարգի հնարավորությունների վրա՝ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ Վիկտոր Դալլաքյանը 20 րոպե ընդմիջում էր վերցնում, որից դժգոհ մեծամասնության քվեարկող բրիգադը լքեց նիստերի դահլիճն, ու նախագահողն այդպես էլ չկարողացավ կազմակերպել անհրաժեշտ քվեարկությունները։ Ընդդիմությունն այնքան էր ոգեւորվել ԱԺ աշխատանքները պրավալ տալու իր հաջողությամբ, որ էքստազի մեջ ընկած տապալեց նաեւ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություն անելու նախագիծը քառօրյայի օրակարգում ներառելու հարցի քվեարկությունը։ Այդուհանդերձ, աշխատանքային նման տապալման պատճառը միայն Վիկտոր Դալլաքյանի ակտիվությունը չէր. քառօրյայի տապալմամբ ակնհայտորեն շահագրգիռ էր նաեւ Հանրապետական խմբակցությունը, քանզի նախորդ երկու օրերին ՕԵԿ-ի բանակցությունները ոչ մի լավ բանի չէին հանգեցրել։ Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել հանգստյան օրերին։

2000թ. մայիսից վարչապետ նշանակված Անդրանիկ Մարգարյանի ներկա ԱԺ խմբակցությունը խիստ շահագրգիռ է, որ ԱԺ-ն հաստատի քառօրյայի օրակարգում գտնվող՝ 2001-2003թթ. սեփականաշնորհման ծրագրի հաշվետվությանը։ Սակայն կոալիցիայի մաս ՕԵԿ-ը, որը պատասխանատվություն չի կրում այդ տարիների համար, բնավ չի կիսում ՀՀԿ-ի շահագրգռությունը։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, որը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՕԵԿ-ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, իր խմբակցությունը կողմ չի քվեարկի 2001-2003թթ. սեփականաշնորհման ծրագրի հաշվետվությանը։ Ոչ միայն դեմ են քվեարկելու, այլեւ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ՕԵԿ-ը մտադիր է եղել այդ քննարկումների ժամանակ տալ երկու նախարարի անուն, որոնք ջրի գնով սեփականաշնորհել են հսկայական շենքեր՝ մեկը Կորյունի փողոցի վրա, որտեղ վարձակալ էր ՕԵԿ կուսակցությունը, մյուսը՝ պոնչիկանոցի ետեւի տարածքում, սակայն ՀՀԿ ղեկավարներն Արթուր Բաղդասարյանին խորհուրդ չեն տվել կոնկրետ անուններ հնչեցնել։

Ոչ միայն խորհուրդ չեն տվել, այլեւ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության մի անդամ՝ «շաբաթ օրը մենք նրանց, որպես սկիզբ, մի քանի անուն ենք ուղարկել, որոնք անպայման կհնչեն, եթե հանկարծ ՕԵԿ-ի կողմից այդ ծրագրի հաշվետվության ժամանակ որեւէ անուն հնչի»։ Եւ քանի որ ՕԵԿ-ի հետ բանակցությունները չեն ստացվել, իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերից մեկում ՕԵԿ-ի դեմ կոմպրոմատների ինտենսիվ հոսք է սկսել։ Ճիշտ է, թերթի հինգշաբթի օրվա համարը, ըստ տեղեկությունների, ՕԵԿ-ին հաջողվել էր հավաքել, սակայն նույն հոդվածը, նույն մանրամասներով, վերատպվեց նաեւ այդ թերթի շաբաթ օրվա համարում։ Եւ դա միայն սկիզբն է. ըստ տեղեկությունների, 6-րդ վարչությունը պատրաստվում է սկսել կամ արդեն սկսել է ստուգումները Գյումրիում ՕԵԿ պատգամավոր Հովիկ Մարգարյանի բարեկամներից մեկի անունով ձեւակերպված հացի փռում, իսկ դատախազությունը որոշակի հետաքրքրություն է պատրաստվում ցուցաբերել ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի գարեջրային գործունեության շուրջ։

Ահա սրանք այն սկզբնական նախազգուշական միջոցառումներ են, որոնք գործի կդրվեն, եթե ՕԵԿ-ը դեմ քվեարկի 2001-2003 թվականների սեփականաշնորհման ծրագրի հաշվետվությանն ու 2005-2007 թվականների սեփականաշնորհման ծրագրին, որը նույնպես ներառված է քառօրյայի օրակարգում։ Այդուհանդերձ, նշյալ սպառնալիքներն ու հաթաթաները ՕԵԿ-ի վրա չեն ազդել, եւ չնայած դեռ պարզ չէ՝ քննարկումների ընթացքում, որոնք տեղի են ունենալու այսօր, ՕԵԿ-ը կտա՞ կոնկրետ պաշտոնյաների անուններ, թե՞ ոչ, սակայն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ իրենք դեմ են թե՛ մինչ օրս տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացին, թե՛ այսօր տեղի ունեցողին:

«ՕԵԿ-ը սեփականաշնորհման գործընթացի շուրջ իր հրապարակային դիրքորոշումները հայտնել է։ Մենք դեմ ենք այն կարգով մասնավորեցմանը, որը իրականացվում է եւ իրականացվել է եւ դրա համար էլ մեր խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որ այսուհետ առանց օրենքի Հայաստանում սեփականաշնորհումն արգելված է»,- ասաց ԱԺ նախագահը։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի նկատմամբ բռնաճնշումներին, ապա այդ կուսակցությունում ասում են, որ իրենք սովոր են էսքտրեմալ պայմաններում գոյատեւելուն։ Այսպիսով, չնայած երեկ քառօրյայի օրակարգն այդպես էլ չհաստատվեց, սակայն արդեն օրվա ավարտին խորհրդարանը սկսեց քննարկել նախորդ քառօրյայից մնացած հարցերը, որոնց մեջ էր նաեւ 2001-2003-ի սեփականաշնորհման ծրագրի հաստատումը։

Եւ քանի որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, ՀՀԿ-ի խաթեր, ժամանակ ձգելու համար, մի ամբողջ դասախոսություն կարդաց սեփականաշնորհման ինստիտուտի եւ ընդհանրապես «սեփականաշնորհում» հասկացության շուրջ, ո՛չ Արթուր Բաղդասարյանը եւ ո՛չ էլ պատգամավորները չհասցրեցին ասել այն, ինչ իրենք մտածում են երկրում ընթացող սեփականաշնորհման մասին։ Այդ ամենը նրանք կասեն այսօր։ Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատասխանելու ՕԵԿ-ին, որը գտնում է, որ 2001-2003-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության կատարած սեփականաշնորհումը սխալ է:

«Ի՞նչ պիտի անենք. երեւի Լենինին կհրավիրենք նիստերի դահլիճ, ամեն ինչ կազգայնացնենք, կպրծնի՝ կգնա»,- կոնֆլիկտի լուծումն այս կերպ է տեսնում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պարզապես չի ուզում հավատալ, որ  ՕԵԿ-ը նման բան կանի եւ իսկապես դեմ կքվեարկի արդեն անցած-գնացած  մասնավորեցման ծրագրին։ Ի դեպ, մասնավորեցման ծրագրի հաշվետվության չհաստատումը ԱԺ-ում իրավական հետեւանքներ չի նախատեսում, եւ հարցը տվյալ դեպքում ավելի շատ քաղաքական է:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1009 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին