Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին»

Հայկական կողմի տեսակետից, արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է: Այս մասին հայտարարել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։

Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ 

Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը», - ասել է նա։

Տպել
1945 դիտում

ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Սիրիայի Մեծ Մուֆթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար․ ԱԳՆ

Երեւանում ընթացող Եվրո 2019-ում ՀՀ-ն այլեւս շանսեր չունի, կիսաեզրափակչի 1-ին մասնակիցը Ֆրանսիան է

Երբ ինքնաթիռի սրահում ծուխ լցվեց, ուղևորները խուճապի մատնվեցին․ Մոսկվա-Երևան չվերթի ողևոր (տեսանյութ)

Վերաքննիչը մերժել է Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ գլխավոր դատախազության բողոքը

ԲԴԽ անդամներն այսօր կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ, քննարկելու՝ խուզարկությունն ինչպես է ազդել դատավորի անկախության վրա

Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը (տեսանյութ)

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կամ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել անտառահատումներից․ բնապահպան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողությունների վերաբերյալ տրվել է սուտ տեղեկություն․ պարզաբանում

Ջերմաստիճանը բարձր է լինելու․ ՀՀ-ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Մեկնարկում է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը․ հանդիպում ՊՆ-ում

Աննախադեպ. 3 հայկական թիմ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայաստանը ցանկանում է բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը․ քննարկում նախարարությունում

Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում․ մանրամասներ

Շրջակա միջավայրին մեկ շաբաթում հասցվել է 3.8 մլն դրամի վնաս․ հաշվետվություն

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ հովանավորում է «ՍԵՎԱՆ ՍՏԱՐՏԱՓ ՍՏԱՐՏԱՓ ՍԱՄՄԻԹ 2019»-ը

Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

13 անձ ձերբակալվել է, 11-ը որոնվում է․ ՔԿ-ն միջոցառումներ է իրականացնում Իջեւանում բախումների գործով

ՊՎԾ-ից եւ ՊԵԿ-ից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. Սոցապ ծառայության պետը մանրամասնում է վերջին ազատումների պատճառները