Թիմի աշխատանքից լիարժեք գոհ չեմ, իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ աշխատում են եւ այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե մինչեւ ե՞րբ է շարունակելու աշխատել բոլորի փոխարեն։

«Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, երեւի չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, եւ գուցե ուրիշների կատարած աշխատանքը լավ չի երևում։ Տեսեք, ես չեմ հայտարարում, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց հնչած մեղադրանքների 90 տոկոսը հիմնավոր չէ։ Մարդիկ աշխատում են, այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետեւ մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչի արդյունքում ուրիշների աշխատանքը չի երեւում»,- ասաց նա։ 

Վարչապետը նաեւ նշեց, որ ինքն աշխատում է բացառապես իր փոխարեն, բայց փաստ է այն, որ ինքը պետք է շատ աշխատի։ Նրա կարծիքով՝ անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը հարմար չէ։ 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր թիմի բոլոր անդամների աշխատանքից լիարժեք գոհ է, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ո՛չ, բայց ցանկանում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ։ Եթե իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ կարող լինել։

Բայց այդ ուրիշները՝ իմ թիմակիցները, շատ հաճախ անարդար քննադատության են ենթարկվում, շատ հաճախ զուտ քաղաքական մանիպուլյացիաների պատճառով: Ես գիտեմ, թե ինչու են քաղաքական որոշ շրջանակներ թիրախավորում իմ թիմին, այլ ոչ թե ինձ»։  

Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ ինքը, ինչպես հայտնի է, ժողովրդի մոտ վստահություն ունի, իսկ քննադատությունը հակառակ ազդեցություն է թողնում, դրա համար քննադատում են իր թիմի անդամներին, որպեսզի թուլացնեն կառավարությունը:

Օգտատերերից մեկն էլ հարց էր ուղղել, թե ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, արդյո՞ք բացակայում է քաղաքական կամքը:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նյուանսներ ունի, այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաև ռիսկեր է բերում.

«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով:

ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, իսկ արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք:

Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, այդ կամքը կա եւ լինելու է: Կա մեկ այլ խնդիր. մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ:

Բայց կառավարությունն իր հերթին ձեռնարկում է քայլեր, և մենք այսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն անցումային արդարադատության շատ կարևոր էլեմենտ է, այնպես որ, ես նկատի ունեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք: Ես ուզում եմ, որ ժամանակացույցերի մեջ էլ մենք ճիշտ կողմնորոշվենք. օրինակ՝ անցած տարի մայիսին ես ընտրվել եմ վարչապետ, բայց ընտրությունների անհրաժեշտություն եղավ, մենք լիարժեք իշխանություն ենք դարձել 2018-ի դեկտեմբերից, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է տեղի ունեցել»,- ասաց վարչապետը:

Տպել
2276 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին