Մադուրոն չհրաժավեց իշխանությունից. Վենեսուելայում ծանր պայմաններն ավարտվելու նշաններ չկան

25/04/2019 schedule07:48

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը տապալելու նպատակով ԱՄՆ-ը քայլեր սկսեց իրականացնել երեք ամիս առաջ։ Սակայն սոցիալիստ առաջնորդը շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ուրեմն՝ ԱՄՆ-ի հաշվարկները սխալ էին, ասում եմ վերլուծաբանները։

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, հունվար ամսին ԱՄՆ-ը ու աշխարհի 5Օ այլ երկրներ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուիդոյին ճանաչել էին որպես այս երկրի ժամանակավոր նախագահ։ Վենեսուելայի նավթարտահանման վրա ԱՄՆ-ը հաստատեց բեռնարգելք, ինչն ապահովում էր Վենեսուելայի ֆինանսական եկամուտների 9Օ տոկոսը։ Այն շարունակում է մեծապես վնասել այս երկրի տնտեսությունը, երկիր, որտեղից միլիոնավոր մարդիկ շարունակում են հեռանալ սննդմթերքի պակասի պատճառով։

Սակայն սպասումները, որ սոցիալիստ առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել նման պայմաններում, այդպես էլ չարդարացան, իսկ դիվանագիտական ճնշումներն ընդդեմ Մադուրոյի՝ թուլացան։
Մադուրոն դիմակայեց միջազգային ճնշումներին ու շարունակում է ստանալ երկրի բանակի հրամանատարության աջակցությունը։ Բանակը լավ գիտի, որ ընդդիմության հաղթանակի դեպքում կարող է կանգնել անցյալում իրականացրած բռնությունների պատասխանը տալու ատյանի առջեւ։

Մադուրոյին է օգնում նաեւ Ռուսաստանը, որն ավելի է սերտացնում հարաբերությունները նրա հետ եւ այստեղ ուղարկում ռազմական ուժեր, ինչպես նաեւ արգելափակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատապարտող հայտարարությունները։

Խոսակցությունները, թե Միացյալ Նահանգները կարող էր զինված ուժեր մտցնել Վենեսուելա, նույնպես խամրում են, քանի որ դրան կտրականապես դեմ են իր դաշնակիցներ Բրազիլիան ու Կոլումբիան։ 

Ու չնայած ամերիկյան պատժամիջոցները շարունակվում են, եւ չնայած ցույցերի արդյունքում կարող են տեղի ունենալ ժողովրդավարական փոփոխություններ, Վենեսուելայում տիրող ծանր պայմանները շուտով ավարտվելու նշաններ անգամ ցույց չեն տալիս։

Տպել
744 դիտում

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վարչական դատարանը հոգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

Այգեվան գյուղում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Երեւանի 77-ամյա բնակիչը որոնվում է՝ որպես անհետ կորած

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանի Հանրապետության հրապարակում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ