Ի՞նչ է տեղի ունեցել Վայոց ձորում. «Եթե շարունակեն հերքել, մենք կհրապարակենք տեսանյութը». մարզպետ

Լուսանկարում ձախից՝ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյան, աջից՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյան

Շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում միջադեպ է եղել: Միջադեպի կիզակետում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք վարչական շրջանի ղեկավար Արմեն Սետրակյանն են, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Վայոց ձորի ՔՊ-ական փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի հասցեին եւ փորձել են հարձակվել նրա վրա: Չնայած մամուլում հրապարակված լուսանկարներին, Սերգեյ Բագրատյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե չի ճանաչում Տոնոյանին եւ նա սուտ ցուցմունք է տվել: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ոչ ոք ոչ ոքի չի փորձել ծեծել, դա սուտ է եւ զրպարտություն: Աբովյանը նաեւ վստահ է, որ Բագրատյանը չէր կարող ոգելից խմիչքի ազդեցության տակ լինել: 

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահները զբաղվում են այս հարցով. «ԱԺ պատգամավորի կողմից հարձակում է եղել փոխմարզպետի վրա, հնչեցրել են հայհոյանքներ փոխմարզպետի հասցեին: Փոխմարզպետը չի պատասխանել, դիմել է իրավապահներին, տեղում իրավապահները կանխել են հարձակումը՝ ծեծկռտուքի չի վերածվել»:

Մեր հարցին, թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը, Սարգսյանը պատասխանեց. «ԱԺ պատգամավորը եւ Արտաբույնքի վարչական շրջանի ղեկավարը խմած են եղել, այդ խմած լինելու փաստը չի կարող քննարկվել, որովհետեւ բոլորիս աչքիս առաջ են խմել՝ նաեւ մեր ներկայությամբ: Իմ գնալուց հետո է եղել այդ միջադեպը: Փոխմարզպետի վրա հարձակումը նշանակում է հարձակում իշխանության ներկայացուցչի վրա: Ոստիկանությունն արդեն գործը նախապատրաստել է եւ դատախազությունից գործը կուղարկվի ՀՔԾ»:

Մեր դիտարկմանը, թե միջադեպը խմածությունի՞ց է սկսվել, Սարգսյանն արձագանքեց. «Թե ինչպես է Բագրատյանը հարձակվել իմ տեղակալի վրա, այդքան չեմ խորացել: Կա փաստ, որ հարձակվել է եւ փաստի առթիվ, իմ կարծիքով, ՀՔԾ-ում արդեն քննությունը կընթանա»:

Մեր հարցին՝ հանդիպում ունեցե՞լ է Արտաբույնքի վարչական շրջանի ղեկավարի հետ, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, չենք հանդիպել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են եկել մարզպետարան, ես ասել եմ, որ կարիք չկա որեւէ մեկի հետ հանդիպելու, որովհետեւ իրավապահներն իրենց գործն անում են»:

Մեր հարցին՝ Սերգեյ Բագրատյանի հետ է՞լ հանդիպում կամ խոսակցություն չի եղել, մարզպետը պատասխանեց. «Ոչ, ինձ չի զանգել պարոն Բագրատյանը: Ես գիտեմ, որ դեպքից հետո գնացել է ոստիկանություն, ներողություն է խնդրել, ասել է, որ ավելի լավ է հաղորդում չտաք՝ ինչ եղել է, մնա անցյալում: Բայց սա հարձակում չի եղել Ռազմիկ Տոնոյանի վրա, սա եղել է հարձակում փոխմարզպետի վրա եւ չէր կարող հաղորդում չտալ ոստիկանություն»:

Մեր դիտարկմանը, թե Սերգեյ Բագրատյանը նշել էր, որ այս ամենը սուտ է եւ Տոնոյանի հետ չի շփվել ու չի առնչվել, Սարգսյանն արձագանքեց. «Դա իհարկե սուտ է, դրա տեսանյութն էլ կա եւ ես պարոն Բագրատյանին ուղղակի խորհուրդ կտամ հաշտվել իրականության հետ եւ ներողություն խնդրել հրապարակային, որովհետեւ վերջիվերջո տեսանյութ կա, թե ինչպես է պարոն Տոնոյանի հետ շփվում»:

Մեր հարցին՝ որտե՞ղ է այդ տեսանյութը եւ ինչո՞ւ չի հրապարակվել, Սարգսյանը պատասխանեց. «Տեսանյութը չի հրապարակվել: Իրավապահներին կտանք միգուցե, այնտեղ հայհոյանքներ են հնչում: Եթե հերքելու ոճով շարունակեն, մենք կհրապարակենք տեսանյութը»:

Եղեգիս համայնքի Արտաբույնք վարչական շրջանի ղեկավար Արմեն Սետրակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միջոցառմանը մասնակից է եղել, սակայն միջադեպին ներկա չի եղել. «Ինչ-որ երիտասարդներ են մոտիկացել Բագրատյանին, խնդրել են, որ մոտիկանա փոխմարզպետին, միջամտի, որպեսզի իրենց բաժին չտանի: Բագրատյանը ճշտել է, թե ինչ է եղել: Այդ երիտասարդները ծխախոտը ծխել՝ գցել են գետնին, փոխմարզպետն էլ նկատել է՝ ստիպել է, որ կզեն եւ վերցնեն բիչոկը, այդ երիտասարդների հետ էլ աղջիկներ են եղել ու այդտեղից սկսել է քաշքշուկը: Ես մի 30 մետր հեռու էի, տեսա, որ այնտեղ քաշքշոց էր, ու երբ որ Բագրատյանին դիմեցին, ես նրա հետ մոտեցա: Բագրատյանը հարցրել է՝ ի՞նչ է կատարվում, փոխմարզպետն էլ հարցրեց՝ դուք ո՞վ եք: Ես մոտեցա, ասացի՝ ոնց, չե՞ք ճանաչում, 2 անգամ ընտրված պատգամավոր է: Ու այդտեղից սկսվել է միջադեպը, իրեն չենք խփել»:

Մեր հարցին՝ իրենք հարբա՞ծ են եղել, Սետրակյանն արձագանքեց. «Չէ, միջոցառումը դեռ նոր էր սկսել»:

Մեր դիտարկմանը, թե մյուս կողմը նշում է, որ տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես են իրենք խմում, Սետրակյանն արձագանքեց. «Բայց ես չեմ օգտագործել: Կարող է բաժակ բարձրացրած լինեմ: Հիմա հայկական սեղանի կողքը իրավունք չունե՞մ բաժակ բարձրացնեմ: Ինձ հրավիրել են բաժին, Տոնոյանը ցուցմունք է տվել, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել այդ ամեն ինչը, ես կարդացել եւ ասել եմ, որ չի համապատասխանում իրականությանը»:

Սետրակյանի կարծիքով՝ միջադեպը փոխմարզպետի մեղավորությամբ է տեղի ունեցել:

Տպել
6934 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին