Որպես ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ-ն շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը

30/04/2019 schedule15:40

Հայ Հեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց ՀՅԴ գերագույն ժողովի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովն արձանագրում է մի քանի կետեր։

Նախ, ըստ այդ հայտարարության, 2018 թվականի ժողովրդային շարժումով եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունենրով պայմանավորված՝ ՀՀ ներքաղաքական կյանքը մտել է բազում մարտահրավերների եւ անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ։

Ապա երկրորդ կետով՝ Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։

Երրորդ՝ ըստ ՀՅԴ-ի՝ ազգային ավանդական հոգեւոր մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի եւ հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաեւ ներազգային անհանդուրժողականույան մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը եւ միասնականությանը։

ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նաեւ նշում է, թե զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող քաղաքականության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաեւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետեւանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը․

«ՀՅԴ գերագույն ժողովը հաստատում է՝ ՀՅԴ-ն համահայկական կառույցի իր ողջ ներուժով շարունակելու է գործել ու զարգանալ, հետամուտ է լինելու հանրային համերաշխության, ընկերային արդարության հաստատման հրամայականին, եւ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի, սոցիալապես խոցելի խմբի պաշտպան՝ կառավարությունից հետեւողականորեն պահանջելով Հայաստանում ապահովել սոցիալական պետության սահմանադրական պահանջի իրականացումը»,-ասված է Դաշնակցության հայտարարության մեջ։

Իշխան Սաղաթելյանը նաեւ հավելեց՝ ՀՅԴ-ն ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձեւավորելու հանձնառություն՝ ի խնդիր ներիշխանական, սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական լիակատար պետության կայացմանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն օրերս ընտրել է Հայաստանի ՀՅԴ նոր Գերագույն մարմին, որի կազմում են Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Աշոտ Սիմոնյանը, Տարոն Տոնոյանը, Լիլիթ Գալստյանը, Շաղիկ Մարուխյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հակոբ Մատիլյանը, Սիմոն Սիմոնյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Միքայել Մանուկյանը։

Տպել
2389 դիտում

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել