Բացասական գնահատական ստանալու դեպքում ես էլ ստիպված կլինեմ չդասախոսել․ ՀՊՏՀ-ում կանցկացվեն ուսանողական հարցումներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ դեռ չի հայտարարվել։ Համապատասխան օրենսդրությունը նախատեսում է, որ մրցույթն անցկացվելու է մինչեւ հուլիս։

Բուհն առայժմ ղեկավարում է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա վերջին։ Իհարկե, սպասվում է, որ նա նաեւ հաղթելու է թափուր պաշտոնի մրցույթում։

Բայց մինչ այդ, Տնտեսագիտական համալսարանում սկիզբ է առել փոփոխությունների բավական երկար մի շարք, որի վերջին նորությունները վերաբերում են ժամավճարի խոստացվող աճին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերաբերյալ ուսանողների շրջանում անցկացվելիք էլեկտրոնային հարցումների հայեցակարգին։

Հայտարարվել է, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4 500 դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9 000 դրամի չափով: Այս պահին, դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1 600 դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1 400 դրամ: Այսպիսով նպատակ է հետապնդվում դասախոսական աշխատանքներում ներգրավել բարձրակարգ մասնագետների։

Ժամավճարի այս կտրուկ բարձրացումը հնարավոր է դարձել վերջին չորս ամիսների ընթացքում կատարված մասշտաբային տնտեսումների եւ անհարկի ծախսերի կրճատման հաշվին, որոնց գումարային մեծությունն արդեն մոտենում է 200 միլիոն դրամի:

Ինչ վերաբերում է բուհի մշտական դասախոսների վարձատրության չափի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պատասխանում է․ «Մինչ այժմ մեր համալսարանում ժամավճարի չափը արհեստականորեն իջեցված է եղել, ինչը լավագույն մասնագետներին վանել է ՀՊՏՀ-ում դասավանդելուց, սակայն մեր կատարած տնտեսումների հաշվին այժմ կարողացել ենք ժամավճարով դասավանդման վարձրատրության չափը եռապատկել՝  այդպիսով Տնտեսագիտական համալսարանում դասավանդումը դարձնելով գրավիչ բարձրակարգ մասնագետների համար: Ժամավճարի վարձատրությունն այժմ համադրելի է հիմնական դրույքով աշխատող դասախոսների աշխատավարձերի հետ, որն ավանդաբար մեր համալսարանում բարձր է եղել եւ մնացել է անփոփոխ: Ձեւավորվել էր կրթության որակի անկումը խրախուսող մի ապակառուցողական համակարգ, որում բարձր որակավորում ունեցող մասնագետները հաճախ վարձատրվում էին շատ ավելի ցածր, քան մասնագիտական ակնհայտ թերություններ ունեցող որոշ դասախոսներ: Առաջիկայում նախատեսվում է նաեւ աշխատավարձերի տարբերակման նոր մեխանիզմների ներդնում, որի արդյունքում արդյունավետ աշխատող դասախոսները կստանան էլ ավելի բարձր վարձատրություն եւ հակառակը»:

Դասախոսների պարգեւատրման տարբերակված չափը որոշելիս բուհի ղեկավարությունն առաջնորդվելու է նաեւ ուսանողության կարծիք-գնահատականներով։ ՀՊՏՀ սովորողները մայիսի 14-ին հրավիրված են ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպման՝ քննարկելու էլեկտրոնային հարցումների հայեցակարգը, նաեւ ուսանողերի անմիջական մասնակցությամբ մշակելու հարցումների օբյեկտիվ ու անխոցելի մեխանիզմ։

«Էլեկտրոնային հարցումների միջոցով ուսանողների կողմից գնահատվելու են դասախոսները: Այդ գործընթացի արդյունքում ընտրված դասախոսների վարձատրության չափը տարբերակելու ենք, իսկ ուսանողների շարունակական դժգոհության պարագայում տվյալ դասախոսի հետ պայմանագիրը կլուծվի: Աշխատանքի այս պայմաններին պետք է պատրաստ լինեն Տնտեսագիտական համալսարանում դասավանդող բոլոր դասախոսները, այդ թվում նաեւ ես՝ որպես կառավարման ամբիոնի դասախոս: Հարցման արդյունքով բացասական գնահատական ստանալու դեպքում ես ստիպված եմ լինելու հրաժարվել դասախոսական ժամերից, եւ չեմ ունենալու որեւէ լծակ՝ ազդելու նրանց որոշման վրա»,- ասում է ռեկտորի պաշտոնակատարը։ Ի դեպ, էլեկտրոնային այս հարցումներին ուսանողները մասնակցելու են անանուն։ Սույն գործընթացը նույնպես նախատեսվում է մեկնարկել նոր ուսումնական տարվանից։

Ինչ վերաբերում է նախկինում բուհում կատարված անհարկի ծախսերին ու անցյալ ամիսների ընթացքում ունեցած տնտեսումներին, հետաքրքրվեցինք, թե այդպիսի ինչ օրինակներ կան, հատկապես ինչի հաշվին են եղել 200 միլիոն դրամի հասնող խնայողությունները։ «Մեր տնտեսումները եղել են մի քանի ուղղություններով աշխատանքների վերանայման արդյունքում գնումների գործընթացում կատարված տնտեսումներ։ Հետաքրքիր է, որ շատ դեպքերում ավելի ցածր գնով կարողացել ենք ձեռք բերել ավելի բարձրորակ ապրանքներ եւ ծառայություններ, վարչական ապարատի անհարկի ուռճացված ծախսերի կրճատում, ինչպես նաեւ հանրակացարանի («Տնտեսագետ» ուսանողի տուն) պայմանագիրը վերանայելով»,- փոխանցեց Ռուբեն Հայրապետյանը:

Ի դեպ, հանրակացարանը շահագործող ընկերությունը պատկանում է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի որդուն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերության հետ կնքված պայմանագիրը վերանայվել է՝ կրճատվել է դրա գործողության ժամկետը, փոփոխվել վարձակալության վճարի չափն ու այլ պայմաններ։

Տպել
3126 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին