Հաջողված 6 ծրագիր. տեղի կունենա «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի  համատեղ նախաձեռնությամբ մայիսի 11-ին՝ ժամը 10:00-17:00-ն,  Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար  համաժողով և տեղական արտադրանքի  «EXPO»  ցուցահանդես։

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, ներդրումային-գործարար համաժողովի նպատակն է՝ մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը:

Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

 «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի»  ներդրումային-գործարար  համաժողովը մեկնարկելու  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ողջույնի խոսքերով, այնուհետև  ցուցադրվելու է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը: Ապա կայանալու է պանելային քննարկում՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով, որի ընթացքում ներկայացվելու է մարզում հաջողված 6 ծրագիր: Համաժողովի հաջորդ փուլում ներկայացվելու է մարզում ընթացքի մեջ գտնվող 7 ներդրումային ծրագիր, որից հետո ներկայացվելու է ներդրումային ծրագրերի 18  նոր գաղափար (շնորհանդեսներ):  Համաժողովը կընդմիջվի «EXPO» ցուցահանդեսով  և հյուրասիրությամբ:

Ներդրումային-գործարար  համաժողովի օրակարգը կցվում է:

Տպել
475 դիտում

Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը

Լոռու մարզպետը դատի է տվել նախկին լրագրողին՝ ֆեյսբուքում իրեն վիրավորելու համար

Հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց

Մխիթարյանը խոսել է իր ընտանիքի հետ ու որոշել չգնալ Բաքու. ասել է թիմի գլխավոր մարզիչը

Վարույթը կասեցված եւ ՍԴ ուղարկված դատական ակտի դեմ հնարավոր է վերաքննիչ բողոք ներկայացնել. դատախազություն

Հնարավոր կլինի հանցագործության մասին անանուն հաղորդումներ ներկայացնել

Միջազգային մամուլը լի է Մխիթարյանի մասին նյութերով. երկրպագուները պահանջում են բոյկոտել ԵԼ-ն

2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին. Կարապետյան

Մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է. խաղի ժամանակ ակնհայտ սխալ որոշում է կայացրել

Նախատեսված է 7-ից 100 տարեկան երեխաների համար. լույս է տեսել Երեւանի մասին գրված առաջին հեքիաթաշարքը

ԿԳ նախարարը տնօրեններին հրահանգել է փաստաթղթերն ընդունել ամեն օր. որոշ դպրոցներում տեղերը սպառվել են

Նախկինները հենց այնպես չեն զիջելու իրենց վերջին փրկօղակը

Հորդորում ենք լինել օբյեկտիվ. ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է անփաստարկ քննադատական հայտարարություններին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիի հետ

Դ. Տոնոյանը Վանաձորում 48 բնակարանների բանալիներ է հանձնել սպաների ընտանիքներին (լուսանկարներ)

Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել երկիր, ուր տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. վարչապետ

ՈՒԵՖԱ-ի կարծիքը Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշման մասին. ըստ The Sun-ի՝ պաթետիկ պատասխան է

Հ. Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ համաժողովին

30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում