ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական պետական միակ թատրոնն ինը տարի անց կգործի սեփական շենքում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը մոտ 9 տարի չի գործել սեփական շենքում, սակայն այսօր այն հիմնանորոգվում է:

Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող թատրոնի ներկայիս շենքը, գտնվում է ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում, Քեթեւան Ծամեբուլի 8 հասցեում: Կառուցվել է 1936 թվականներին, վերջին անգամ հիմնանորոգվել՝ 1972 թվականին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ վթարային շենքը սարսափելի վիճակում է եղել, եւ երբ որոշել են ամրապնդում անել, որպեսզի գոնե անվտանգ լինի այնտեղ աշխատելը, պարզվել է, որ ամրապնդել ու վերանորոգել հնարավոր չէ, քանի որ սարսափելի շատ ճեղքեր կան:

Այսօր Բայանդուրյանն ուրախությամբ ցույց տվեց արագ տեմպերով կառուցվող շենքը, որի նկուղային հարկն արդեն պատրաստ է: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հովանավորությամբ է որոշվել այն զրոյից կառուցել: Բայանդուրյանի խոսքով` մոտ մեկ տարի առաջ են սկսել շինարարական աշխատանքները, 2020 թվականի դեկտեմբերին այն արդեն պատրաստ կլինի:

Նախկին վարչապետ Իվանիշվիլու այս քայլը վիրահայերն անաչափ բարձ են գնահատում՝ հպարտությամբ փաստելով, որ անկախությունից հետո Վրաստանում ոչ մի թատերական շենք չի կառուցվել, հայկական պետական թատրոնի շենքն առաջինն է:

«Մենք տեղ չենք կորցրել, 12 նոր օթյակ ենք ունենալու, ձեռք ենք բերել նաեւ 140 տեղանոց փոքր դահլիճ»,-ասաց գեղարվեստական ղեկավարը, եւ նկատեց, որ նորակառույց շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հնարավորություններով, իր մեծ եւ փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ:

«Ինչպես տեսնում եք՝ շատ արագ են աշխատանքներն ընթանում, ամեն օր այստեղ մոտ 40 մարդ է աշխատում բարձրագույն տեխնիկայով: Ես սիրում եմ միշտ կրկնել, որ սա միակ հայկական պետական թատրոնն է, որը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Այս առումով էլ է մեր թատրոնը հզոր՝ ունի ծննդավայր, որտեղ մենք գործում ենք, ունի նաեւ պատմական հայրենիք. ստացվում է՝ երկու ծնողների զավակ ենք»-նկատեց գեղարվեստական ղեկավարը:

Արմեն Բայանդուրյանն անդրադարձավ նաեւ ժամանակ առ ժամանակ տարածվող խոսակցություններին եւ այն թյուր կարծիքին, թե շենք չունենալու պատճառով թատրոնը չի գործում: Նա հայտնեց, որ թատրոնը միշտ գործել է ու գործում է, չի գործում միայն շենքը: Նշեց, որ այս տարիների ընթացքում բուռն ստեղծագործական աշխատանք են ունեցել, աշխատել են այնպես ինչպես Վրաստանի մնացած թատրոնները:

«Տարեկան ունեցել ենք մոտ 70 ներկայացում եւ 4-ից 5 պրեմիերա: Թատրոնի խաղացանկում այսօր կա 35-ից ավելի ներկայացում, ունենք նաեւ ժամանակակից դրամատուրգների գործեր` Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան եւ այլն»,-ասաց գեղարվեստական ղեկավարը:

Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում 104 մարդ է աշխատում, որից 60-ը ստեղծագործական կազմն է: Գործող երկու ռեժիսոր ունեն: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ պարբերաբար դրսից էլ են ռեժիսորներ հրավիրում, որպեսզի թատրոնի ձեռագիրը նույնը չմնա եւ նոր շունչ հաղորդեն: Մոտ օրերս նոր բեմադրություն կանի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, որն այդ նպատակով հրավիրվել է Թբիլիսի: Այսօր Հայաստանում 5-ից 6 ուսանողներ ունեն, որոնք ավարտելուց հետո վերադառնալու են Թբիլիսիի հայկական թատրոն:

Այս տարի թատրոնն արդեն հասցրել է 3 պրեմիերա ունենալ, որից մեկը խաղացել են Երեւանում: «Պրեմիերաներից մեկն «Աշնանային իրիկնամուտն» էր, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ներկայությունը մեծ արձագանք գտավ նաեւ Վրաստանում: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վարչապետը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մեր թատրոնին»- ասաց Բայանդուրյանը՝ հույս հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի նաեւ թատրոնի բացմանը:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Թբիլիսիի հայկական թատրոնը սերտորեն կապված է Հայաստանի մշակույթի հետ, հայկական թատրոնը չի կարող կապված չլինել Հայաստանի արվեստի հետ: Նույնը նա նշեց նաեւ Վրաստանի մշակույթի հետ կապի մասին՝ վստահեցնելով, որ իրենց գործունեությամբ լիովին ազատ են, իրենց այստեղ երբեք եւ ոչ ոք չի թելադրում՝ ինչպես բեմադրել եւ ինչ բեմադրել.«Նման ենք նույն թատրոններին, ինչ Վրաստանի առաջատար թատրոններն են` Ռուսթավելու, Մարջանիշվիլու անվան թատրոնները, որտեղ հաճախ ենք ներկայացումներ ունենում»:

Թատրոնը պետությունից տարեկան 400 հազար լարի գումար է ստանում, 1,5 միլիոն դրամ էլ ՀՀ կառավարությունն է հատկացնում, որն էլ բեմադրությունների եւ հյուրախաղերի համար են օգտագործում: Վերջինիս խոսքով՝ գումարների մեծ մասը ծախսվում է տարբեր թատրոններ վարձակալության համար:

«Երբ քո «տանը» չես՝ նոր բարեկամներ ես գտնում, նոր հանդիսատես, հույս ունենք, որ շենքի կառուցումից հետո այդ հանդիսատեսն անպայման գալու է նաեւ այս շենք, բայց մի այսպիսի բան էլ կա, երբ խաղացանկ ես կազմում, պիտի իմանաս, թե դրանց քանի տոկոսը, որ սերնդին ու որ ճաշակին է ծառայելու»- ասաց նա եւ նկատեց, որ այս առումով տրամադրություններ դեռ շոշափել չեն կարողացել, քանի որ իրենց հանդիսատեսը սովոր է իրենց շենքում ներկայացում դիտելու:

«Կողքի թատրոններ շատ դժվար են գալիս, սա էլ ազգային բան է, ուզում են իրենց տանը լինել»,-ասաց նա:
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ բացի արտերկիր հյուրախաղերից՝ հաճախ են լինում Վրաստանի հայաշատ վայրերում՝ Քվեմո քարթլիում եւ Ջավախքում. նկատվում է, որ վերջին շրջանում թատրոնի, թատերական կյանքի նկատմամբ հետաքրքրությունը մարել է այդ հատվածներում: «Վերջերս էլ մեկ ներկայացումով գնացինք Նինոծմինդա՝ անհաջող էր, հույս ունենք՝ հաջորդ անգամ այդպես չի լինի»,-ասաց Բայանդուրյանը:

Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ պարզապես չի կարող չխոսել վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք անչափ ոգեւորել են իրենց եւ առհասարակ դրսում ապրող բոլոր հայերին:

«Երբ ներկայացումով Հայաստանում էի, ակնհայտ էր, որ մարդիկ փոխվել են, եւ այնպիսի մի հանդարտություն կար նրանց դեմքերին, որ չնկատել պարզապես հնարավոր չէր, վաղվա լավ օրվա սպասելիք կար, եւ համոզված եմ, որ դա արդեն շատ մոտ է: Շատ կարեւոր է, որ այսօր լինեն մեր վարչապետի կողքին, այդ մարդը շատ հզոր գործ կատարեց, որը կարող էր չլինել եւ հազար տարիներով մենք մնայինք այդ վիճակում»-ասաց նա:

Վստահեցրեց, որ դրսում ապրող հայերը հպարտանում են կատարվածով, ուստի, բոլորը՝ թե՛ Վրաստանի եւ թե՛ ամբողջ Սփյուռքի հայերը, պետք է սատար կանգնեն ու ամեն մեկն իր բնագավառում առաջընթաց գրանցի:

Տպել
22215 դիտում

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Քաշքշել է քաղաքացուն, հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ Վահագն Չախալյանի ձերբակալման մասին

Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ շիրիմներին

Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Օվիեդոյի» կոնվենցիան

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի

Բոլոր խոշորացված համայնքները կունենան տիպային մարզահամալիրներ, շինարարության գործընթացները ընթացքի մեջ են․ նախարար

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Պետք է ստեղծել պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ․ ՀՀ վարչապետ

Հայտնվել են կադրեր՝ ինչպես են հարձակվում Սլովակիայի վարչապետի վրա և կրակոցներ արձակում (տեսանյութ)

Ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

24 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Նիկոլ Փաշինյան

Մի շարք մարզերում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, -1, -2 աստիճան ցուրտ

Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Հարց է ծագում՝ ոնց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահական ծախսերի մասին

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. հայտնի են ժամկետները

Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ վարչապետ

Գալստանյանի աջակիցների ակցիան Կառավարության շենքի դիմաց

Բերքաբերում խնդիր չկար, Բաղանիսում էին հնարավոր, բայց պարզվեց՝ այնտեղ էլ չկան. Փաշինյան

Կառավարության մոտից կան բերման ենթարկվածներ

Սյուները տեղադրվելուց հետո Բաղանիս-Ոսկեպար հատվածում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ վարչապետ

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» թմրամիջոցի 90 հաբ (տեսանյութ)

Մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման. վարչապետ

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ինչի դեմ են պայքարում, եթե 25 հեկտար հող է վերադարձվում Կիրանց գյուղին, որը 33 տարի անհասանելի է եղել. Չախոյան

Մ-6-Աթան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Լուկաշենկոն ժամանել է Բաքու. սպասվում է հանդիպում Ալիևի հետ

Բազմաթիվ մարդկանց խաբելու միջոցով մի քանի հարյուր միլիոն դրամ հափշտակություն. կալանավորվել է Արագած Ախոյանը