Իսկ ինչ էիք անում դուք, երբ դատարաններում բռնաբարվում էին մարդու իրավունքները. իրավապաշտպան

21/05/2019 schedule15:11

Հայաստանում 2018  թվականին սկսված թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո Հայ ժողովուրդը շարունակում է իրականացնել իր  իշխանությունը ինչպես օրենքների և իրավական դաշտի գործադրմամբ, այնպես էլ խաղաղ ցույցերի, ըմբոստացումների և բողոքի ակցիաների կիրառմամբ: Այս մասին իր հոդվածում գրում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը: Հոդված ներկայացնում ենք ստորեւ.

«Երեկ վարչապետի կողմից ազդարարվեց հեղափոխության ամենակարևոր էտապի,  արդարադատական համակարգում բարեփոխումների իրականացման սկիզբ: Երկրում ընթացող բուռն քաղաքական  պրոցեսներին հետևեցին արդարադատական համակարգի օրգանական  բարեփոխումները, ինչը անխուսափելի էր: Անցած 20-25 տարիների ընթացքում անարդար  դատարաններից անմեղ տուժածները տասնյակ հազարներով են հաշվվում, որոնք ամեն օր սպասում էին արդար հատուցման: Նման հնարավորությունը ընձեռնվեց Հայաստանում ժողովրդական հեղափոխությունից հետո, ուստի մարդկանց բողոքի ակցիաները և ըմբոստացումը անարդար դատարանների դեմ ավելի քան բնական է համարվում: Բացի այդ, տնտեսական ոլորտի  բարեփոխումները և տնտեսական աճը, որպես կանոն, հետևում են նորմալ իրավական դաշտի ստեղծմանը: Քանի դեռ չունենք վստահելի դատարան, տնտեսության զարգացումը իրատեսական չէ: 

Մատների վրա հաշված անձանց ձեռքերում կուտակված կեղտոտ փողերը հաշվվում են միլիարդներով։ Դա նույնպես այսպես ասած դատարանների շնորքն է, քանի որ այդ մարդիկ ունեցել են արդարադատական համակարգի անվերապահ աջակցությունը: Դատարաններն ու իրավական համակարգը գործել են նրանց պատվերով և թելադրանքով, իսկ ԱԺ–ում օրենքները ընդունվել են նրանց «ինտելեկտուալ» հատվածի ջանքերով: Ահա նախկին համակարչգի տիպիկ պատկերը, որին իրավացիորեն կարող ենք  բնորոշել  որպես մաֆիա, կամ մուտացիայի ենթարկված արդարադատություն: 

Քավոր-սանիկությունը արդարադատական ոլորտում այլ նպատակներ հետապնդող և իր բուն իմաստից զուրկ մի հասկացողություն էր դարձել: Առաջին ատյանի դատարանի դատավորը իր քավորին ընտրում է վերաքննիչում, կամ լինում նրա երեխայի քավորը, վերաքննիչի դատավորը վճռաբեկում էր փնտրում քավոր: Այսպիսի շրջանակաձև «հիերարխիայով» կայացված ապօրինի վճիռներն ու դատավճիռները  կյանքի էին կոչվում: Փողն ու կաշառքը  դատարանում հոսում էր ջրի նման, բայց ոչ թե վերից վար, այլ  վարից վեր: Եթե որևէ մեկը համարձակվում էր դեմ դուրս գալ այս մաֆիային, շատ արագ նա  հայտնվում էր «սև  ցուցակ», երկար կյանք չէր ունենում, քանի որ նրա դեմ գործի էր դրվում ամբողջ իրավական ու արդարադատական համակարգը: 

Այժմ մեկ հարց, ի պատասխան ՄԻՊ հայտարարությանը և որոշ «օրինապաշտ» փաստաբանների՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները պաշտպանելուն ուղղված կոչերի:

Իսկ ինչ էիք անում դուք, երբ դատարաններում բռնաբարվում էին մարդու իրավունքները, անմեղ մարդիկ էին դատվում, իսկ մեղավորները արդարացվում։ Ինչ արեցիք, երբ աղքատի ու տնանկի իրավունք էր ոտնահարվում դատարանում, փոխարենը արտոնյալներն ու փողատերերը իրենց ոտքերն էին սրբում նրանց պատվի ու արժանապատվության վրա։ Հանդես եկաք արդյոք մեկ ճառով կամ հայտարարությամբ, դիմադրեցիք արդյոք ձեզանից զորեղի դեմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար, թե տաքուկ տեղեր էիք փնտրում։
Երբ չեք պայքարել, բաց եք թողել այդ ժամանակը, չեք ըմբոստացել անօրենների դեմ, հիմա արդեն ըմբոստանալու ժամանակն է, ինչը ձեր փոխարեն անում է ՀՀ քաղաքացին։ Մեզ ու ձեզ մնում է միայն աջակցել ու շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացուն։ Երբեք չի կարելի խոչընդոտել նրան,  նա  իրավարար է, տարել է իր մաշկի վրա ամեն  անարդարություն, ու զորացել այդ հալածանքներով: Նա  անպարտ է: Հիշեք  Գևորգ Էմինի  խոսքերը. ԻՆՉՈՒ ՄԵԶ ԱՅԴՊԵՍ ՃԶՄԵՑԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ԴԱՐՁԱՆՔ  ԱԴԱՄԱՆԴ:

Դատավորները /ոչ բոլորը/ իրենց անգործությամբ և/ կամ հանցավոր գործունեությամբ հետհեղափոխական ամբողջ ժամանակահատվածում էլ ամեն օր ամեն ժամ հակահեղափոխություն են արել։ Կայացրել են ակնհայտ անհիմն վճիռ,  անհարկի դատական նիստեր են հետաձգել, տարիներով քննել են քաղաքացիական գործեր, հոգնեցնելով ու հուսամաշ անելով մարդկանց։ Այս աննկատ թվացող տակտիկան, որ ընտրել են դատավորները, ուղղված է եղել մարդկանց հույսն ու հավատը կոտրելու, նրանց ցույց տալու, որ ոչինչ էլ չի փոխվել, եթե նույնիսկ փոխվել է, ապա միայն դեպի վատը։ 
Ես, որպես իրավապաշտպան, բազմիցս հանդես եմ եկել մամուլով, բարձրացրել եմ նման թեմաներ, այսօր էլ պատրաստ եմ խոսել դրա մասին կոնկրետ փաստերով ու կոնկրետ գործերով։ Ցավոք դատարանները այս սաբոտաժում մենակ չեն եղել, հաճախ նրանց աջակցել են շյուստրի փաստաբանները, որոնք ունեն բանալիներ իրենց վստահորդներին դանդաղ հիասթափեցնելու և հուսամաշ անելու։ Իրավապահ համակարգի շյուստրիները նույնպես աջակցել են իրենց «շեֆերին», նրանց դուր գալու համար` ընդհանուր թայֆայայան սովորույթներով։ Այսքանից հետո մեր ժողովուրդը մնաց կանգուն ու չկոտրվեց։ Հայ ժողովրդին շատ բռնարարներ են փորձել ծնկի բերել, բայց չի հաջողվել։ 

Այսօր ազգի անհայրենիք ծախվածները անհաջող փորձեր են անում կոտրել Հային, բայց չեն գիտակցում, որ ի սկզբանե դատապարտված են։ 

Երեխեքն են մեղք, նրանք մեղավոր չեն, որ դավաճանների ընտանիքում են ծնվել։ Մեծ զտում է լինելու, ուզում եմ հավատալ, որ կզղջան ու հետ կկանգնեն իրենց հանցավոր պլաններից։ Հակառակ դեպքում ազգը չի ներելու իր անունից հանդես եկող ծախվածին ու դավաճանին։

Փոխվելու ժամանակ դեռ կա…»:

Տպել
1372 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է